Swathi ռադար, արխիվային լուսանկար

ՀՀ-ն $40 մլն է ծախսել հնդկական ռադարների համար. ինչու են անտեսվել ռուսական անալոգները

409
Հայաստանը Հնդկաստանի հետ 4 Swathi Weapon Locating Radar–ի (WLR) (հրետանային դիրքերի հայտնաբերման համար նախատեսված ցամաքային ՌԼԿ) մատակարարման պայմանագիր է կնքել` $40 մլն արժողությամբ։ Մատակարարումն սկսվել է, թեպետ ՀՀ-ն սովորաբար ռուսական արտադրության զենք է ընտրում։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Հակահրետանային ռադարների մրցույթում ՀՀ ՊՆ հաղթելու մասին լուրը հայտնել են հնդկական ԶԼՄ-ները։ Ինտրիգն այն է, որ Հայաստանը քիչ հայտնի Swathi ռադիոլոկացիոն կայանքների առաջին արտասահմանյան պատվիրատուն է, իսկ ռուսական (1Л219М «Зоопарк-1М» ՌԼԿ) և լեհական (Liwiec) անոլոգները անտեսվել են։

Նմանատիպ մշակումների ոլորտում ՌԴ հեղինակությունը նկատելիորեն բարձր է։ Մոսկվայի տրամադրած զենքի վարկերը պարզապես անմրցունակ են. անցած երեք տարում Երևանը 300 մլն դոլար է ստացել` բավական շահավետ պայմաններով։ Բացի այդ, նմանատիպ ռուսական «Зоопарк-1М» համալիրը սպառազինությունը համալրել է 2007 թվականին, որը ստուգվել է մարտական գործողությունների ժամանակ և երկարատև շահագործման առումով։ Հնդկական բանակը 14 տարվա փորձարկումից հետո պատվիրած 28 Swathi–ներից առաջինը միայն 2017 թ-ին ստացավ, որի տեխնոլոգիական գերազանցությունը ակնհայտ չէ։

Հրթիռներ կան, մնում են ինքնաթիռները. Հայաստանն ուժեղացնում է պաշտպանությունը

Հակամարտկոցային ռադարները նախատեսված են ականանետների, հրետանային զենքի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, տակտիկական հրթիռային կայանքների կրակի արձակման փաստով կոորդինատները որոշելու համար։ Պաշտպանության կամ հարձակման առջևի եզրի մոտ կայանքները ֆիքսում են հակառակորդի կրակոցներն ու հրթիռային արձակումները, հետևում արկերի և հրթիռների հետագծին, նշանակետ են տալիս խոցման սեփական միջոցներին։ Հնդկական և ռուսական համակարգերի հնարավորություններն ուսումնասիրենք ավելի մոտիկից։

Ամերիկյան ազդեցություն

Swathi հնդկական ռադարները պասիվ ալեհավաքով ականանետային կրակոցները հայտնաբերում է մինչև 20 կմ հեռավորության վրա, հրետանայինը` մինչև 30 կմ, հրթիռայինը` մինչև 40 կմ։ Կայանքը կարող է միաժամանակ հետևել մինչև 7 թիրախի։ Swathi–ն համարվում է ամերիկյան արտադրանքի պաշարի օգտագործմամբ հնդկական առավել հաջող մշակումը։ 2000-ականների սկզբին Հնդկաստանը 200 մլն դոլարով AN/TPQ-37 Firefinder հակամարտկոցային 12 ռադիոլոկացիոն համակարգ (ՌԼՀ) է ձեռք բերել։ ԱՄՆ արտադրանքի համեմատ Swathi Weapon Locating Radar–ն (WLR) ավելի հեշտ է շահագործման առումով։ Սակայն Swathi–ն տեղադրվում է բեռնատար ավտոմեքենայի շասսի վրա, իսկ լեռներում դա այնքան էլ հուսալի տարբերակը չէ։ Օրինակ` «Зоопарк-1М» ռուսական ռադարը` թրթուրավոր անիվների վրա է։

Հնդկական բանակի մոտ Swathi հայտնվելը պետք է հանգեցներ Ջամմուի և Քաշմիրի սահմանով Պակիստանի հրետանու կրակի զսպմանը, սակայն 2017 թվականին տարածաշրջանում սկզբունքային փոփոխություններ չեն նկատվում։ Հնդկաստանն ու Պակիստանը կանոնավոր հրետանային կրակոցներ են արձակում միմյանց նկատմամբ։ Swathi հակամարտկոցային ռադիոտեղորոշիչները իրենք իրենցով անվտանգություն և խաղաղություն չեն երաշխավորում։

«Տոր» զենիթահրթիռային համալիրները լավ «զույգ» կկազմեն ՍՈւ–30-ի հետ. ռուսաստանցի փորձագետ

Նման ՌԼՀ–երի հայտնի արտադրողների շարքում են Շվեդիան (Saab), Իսրայելը (Elta Systems), ԱՄՆ–ն (Raytheon)։ Հնդկական ռազմաարդյունաբերական համալիրը (ՌԱՀ) առանձին միավոր է և էապես կախված է ռուսական զենքի տեխնոլոգիաներից։ Վերջին տարիներին Հնդկաստանը Ռուսաստանից 14.5 մլրդ դոլարի սպառազինություն է պատվիրել։ Հավանաբար, Swathi հնդկական կայանքների ձեռք բերված սահմանափակ քանակը վկայում է սեփական հակամարտկոցային ռադիոտեղորոշիչների արտադրությունը յուրացնելու Երևանի մտադրության մասին։ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը հաջող զարգանում է։ Ինչևէ, գնումների նման դիվերսիֆիկացիան ՀՀ ԶՈւ–ում ռուսական զենքի ստատուս քվոն չի փոխի։

Ռուսական որակ

Ռուսական «Зоопарк-1М» հակամարտկոցային ռադիոտեղորոշիչը իրականացնում է հրթիռների և արկերի հետագծերի հաշվարկը, կարող է շտկել սեփական հրետանային միջոցների կրակը, հետևել օդային տարածքին և ԱԹՍ–ներին։ Ռադիոտեղորոշիչը միաժամանակ կարողանում է մեկ րոպեում մինչև 70 տարբեր հրետանային դիրքեր հայտնաբերել և դրանց կոորդինատները հայտնել մինչև արկերի անկման պահը (արձակած կրակոցից հետո առաջին 20 վայրկյանի ընթացքում), ինչպես նաև միաժամանակ 12 թիրախ խոցել։ Հետագծի, կրակի արձակման կոորդինատների և արկերի անկման տեղորոշման համար մոտ 15 վայրկյան է պետք, իսկ 30 կմ հեռավորությունից հրետանային արկի թռիչքի ժամանակ` 1.5 րոպե։ Այսպիսի ռադիոտեղորոշիչը ավտոմատ կերպով ժամանակ է խնայում հակառակորդի կրակոցների մասին սեփական զորքերին տեղյակ պահելու համար։

«Зоопарк-1М» մինչև 40º սքանավորման գոտի ունի, և կարող է հայտնաբերել ամերիկյան «Paladin» ինքնագնաց հրետանային կայանքների արկերը` 23-55 կմ հեռավորության վրա, M26A2/XM30 կառավարվող/չկառավարվող ռեակտիվ արկերը` 45 կմ հեռավորության վրա, MGM-164B «ATACMS Block IIA» օպերատիվ–տակտիկական բալիստիկ հրթիռները նկատել` 65 կմ հեռավորությունից։ M270 համազարկային կրակի ռեակտիվ համակարգի դիրքերը կարող են տեղորոշվել մինչև 75 կմ հեռավորության վրա։

«Зоопарк-1М» կայանքը կարող է նաև թիրախային ուղղություն տալ «Панцирь-С1», «Тор-М1» և «Тор-М2» փոքր հեռահարության զենիթահրթիռային համալիրներին ժամանակակից ՀՕՊ–ի ցանցակենտրոն համակարգում։ Ռադարը օժտված է նաև բարձր արգելակայունությամբ։ Մարտական հաշվարկը (3 մարդ) պաշտպանված է հակափամփշտային և հակաբեկորային զրահով («Зоопарк-1М»–ը տեղակայվում է բարձր անցումայնություն ունեցող զրահապատ МТ-ЛБ թրթուրավոր քարշակի վրա)։ Կայանքի գործադրման ժամանակն առանց անձնակազմի մոտ 5 րոպե է կազմում։ Ցամաքով դրա տեղաշարժի արագությունը մինչև 60 կմ/ժ է։ Համալիրը կարողանում է աշխատել ծովի մակարդակից մինչև 3000 մետր բարձրության վրա, -45 մինչև +50 ջերմաստիճանի ժամանակ։ Բնութագրերն անհասանելի են արտասահմանյան անալոգների մեծ մասի համար։

ՍՈւ– 30 կործանիչների առաջին խմբաքանակը ժամանեց Հայաստան. տեսանյութ

Օրինակ` ամերիկյան AN/TPQ-36 «Firefinder» ՌԼՀ–ի սքանավորման նեղ ճառագայթը (մինչև 7º) թույլ չի տալիս մի քանի տասնյակ վայրկյան առաջ հստակ հաշվարկել արկերի անկման կետը, և ժամանակին տեղեկացնել բարեկամական ստորաբաժանումներին սպասվող հրետանային հարվածի մասին։ Ընդ որում AN/TPQ-36/37–ի փողային հրետանու կոորդինատների տեղորոշման սխալը մինչև 80 մետր է։ Ռուսական անալոգը կարող է սխալվել ոչ ավել քան 40 մետր։

Հավանաբար, Հայաստանը 40 մլն դոլարը կարող էր ծախսել առավել արդյունավետ։ Ռուսաստանը միշտ պատրաստ է իր ռազմավարական դաշնակցին ընդառաջել։

409
թեգերը:
Հնդկաստան, Ռուսաստան, Պայմանագիր, Հայաստան
Ըստ թեմայի
«Ձեր նշած նոր Հայաստանում որևէ լուրջ զենքի մատակարարում ՀՀ բանակին չի եղել». Շարմազանով
Հայաստանը պայմանագրեր է կնքել ՌԴ-ից զենքի մատակարարման վերաբերյալ. Տոնոյան
Հայաստանը կարող է այլ զենք գնել ռազմական բալանսը պահպանելու համար. Ռուստամյան
Ռուսական զենքը Հայաստան մատակարարելու բանակցությունները երբեք չեն ավարտվել․ Տողանյան
Դավա և Օլգա Բուզովա

Ալֆո՞նս, թե՞ երկար սպասված արքայազն․ ինչո՞վ է հայտնի Բուզովայի հայ փեսացուն

52
(Թարմացված է 01:03 02.06.2020)
Վիդեոբլոգեր Դավան բացառիկ է նրանով, որ բավականին կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց համացանցում գրեթե 12 միլիոն հետևորդ հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բլոգեր և երգիչ Դավայի (Դավիթ Մանուկյան) մասին հասարակության մեծ մասն իմացավ

անցած տարվա աշնանը, երբ նա նկարահանվեց ռուս ճանաչված երգչուհի Օլգա Բուզովայի տեսահոլովակում։ Հենց այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ արտիստներն անտարբեր չեն միմյանց նկատմամբ։

Դեկտեմբերին արդեն Օլգան խոստովանեց բլոգերի հետ սիրավեպի մասին։ Դրանից հետո նրանք գրեթե մշտապես միասին են հանդես գալիս՝ սոցիալական ցանցերում, փոքրիկ հումորային համարներում և տեսահոլովակներում կամ պարզապես աշխատավայրից ու հանգստավայրից հրապարակած լուսանկարներում։

«Չէ՞ որ նա հայ է». Բուզովայի սիրեցյալի քույրը գաղտնիքներ է հայտնել

Բուզովայի երկրպագուների մեծաթիվ բանակը բաժանվել է երկու ճամբարի. մի մասը Դավային դուրսպրծուկ ու ալֆոնս է համարում, որը որոշել է հայտնի դառնալ ռուսական փոփ-բեմի արքայադստեր հաշվին, մյուսները՝ ի դեմս երիտասարդի, տեսնում են այն երկար սպասված արքայազնին, որին արժանի է Բուզովան։

Ի՞նչ է հայտնի Դավայի մասին

Դավիթ Մանուկյանը հայտնի է դարձել առաջին հերթին որպես վիդեոբլոգեր, բայց երիտասարդը նաև սեփական երգերն է թողարկում։ Ընդ որում` դրանցից մեկը, որը կոչվում է «Հարբած կլինեմ», կարճ ժամանակում այնքան հայտնի է դարձել, որ Բուզովան, դեռ անձամբ ծանոթ չլինելով Դավայի հետ, պարել է այդ երգի տակ և տեսանյութը հրապարակել Instagram-ի իր էջում։

«Այն ժամանակ դեռ ծանոթ չէինք, նա պարզապես stories էր նկարում։ Առաջին անգամ ես նրան գրեցի և ասացի՝ շնորհակալ եմ, որ լսում եք իմ երգը, շատ հաճելի է։ Որոշ ժամանակ անց նա ինձ գրեց և դեր առաջարկեց իր «Лайкер» տեսահոլովակում,-պատմել է Դավան «Алена блин!» հաղորդման ընթացքում։

Դավիթ Մանուկյանը ծնունդով Նովոսիբիրսկից է, տեղափոխվել է Մոսկվա ընդամենը երկու տարի առաջ։ Նա խոստովանել է, որ այդ ժամանակ Instagram սոցիալական ցանցում ընդամենը մոտ հինգ հազար հետևորդ ուներ։ Բայց շուտով, ընդամենը երկու տարում, արտիստի հետևորդների թիվը հասավ գրեթե 12 միլիոնի։

Այդ ֆենոմենալ թռիչքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը հայտնվեց շատերի ուշադրության կենտրոնում։  Վերջերս բլոգերը նկարահանվեց ճանաչված երգիչ Եգոր Կրիդի «Love is» երգի տեսահոլովակում։ Ամենայն հավանականությամբ երկու տաղանդավոր երիտասարդների համագործակցությունը այդքանով չի սահմանափակվի։

Շատերը զարմացած են Դավայի դերասանական տաղանդով, բայց երիտասարդը բավական հարուստ ստեղծագործական փորձ ունի։ Բանն այն է, որ նա պրոֆեսիոնալ պարող է։ Հայազգի երիտասարդը երեք տարեկանից պարով է զբաղվել, անգամ սպորտային-պարահանդեսային պարերի Ռուսաստանի չեմպիոն է եղել։ Վնասվածքների պատճառով ստիպված է եղել թողնել սպորտային կարիերան (Դավան ողնաշարի երեք ճողվածք ունի. մեծ դեր է խաղացել նաև հիասթափությունը)։

Ի դեպ, հենց պարի շնորհիվ է Դավան հանդիպել իր առաջին սիրուն՝ պարահանդեսային պարերի ներկայիս չեմպիոն Վալերիա Աղիկյանին։ Այն ժամանակ Դավան 16 տարեկան էր, ընտրյալը՝ 15։ Նրանց հարաբերությունները երկար չեն տևել. երկու տարի անց բաժանվել են։

«Տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»․Դավա Մանուկյանը Բուզովային հավերժացրել է մաշկի վրա

Նույն «Алена блин!» հաղորդման ընթացքում Մանուկյանը խոստովանել է, որ սթրեսի պատճառով հաճախ նոպաներ է ունեցել։ Արտիստի խոսքով՝  այնպես էր սիրահարվել Վալերիային, որ պատրաստվում էր առաջարկություն անել, մինչդեռ աղջիկը օգտագործում էր իրենց հարաբերությունները առաջնություններից առաջ իրեն հունից հանելու համար։

«Նա իմ հակառակորդի պարային զույգն էր, և մրցումներից առաջ ինձ հաճախ լուսանկարներ էին ուղարկում, որտեղ Վալերիային ինչ-որ մեկը գրկում էր։ Դա ինձ շատ էր հունից հանում»,-ասել է նա։ Չնայած դրան, իր «Վերջին պարը» երգը Դավան նվիրել է առաջին սիրուն։

Ինչ վերաբերում է Բուզովայի հետ հարաբերություններին և անհավասար եկամուտներին, արտիստը (ինչպես և ինքը՝ Օլգան) մշտապես ընդգծում է, որ սիրելի կինն իրեն աջակցում է միայն բարոյապես, իսկ նյութական ծախսերը միշտ ինքն է հոգում։ Ի դեպ, երիտասարդներն ապրում են Մանուկյանի վարձակալած բնակարանում։

«Ես ոչ մի կնոջից փող չեմ վերցրել։ Երբեք նման բան չի եղել։ Եթե մենք Օլյայի հետ որևէ տեղ ենք գնում, միշտ ես եմ վճարում։ Հակառակ դեպքում ես ինձ տղամարդ չեմ զգա։ Իմ փրոդաքշնի համար ես մեծ գումարներ եմ ծախսում՝ գովազդ, նկարահանումներ։ Ճիշտ այդքան էլ ծախսում եմ Օլյայի վրա։ Ռեստորանում հաշիվը տարբեր է լինում՝ 20-ից մինչև 80 հազար ռուբլի՝ կախված տեղից»,-խոստովանել է նա։

Արտիստի խոսքով՝ ինքը շատ ծրագրեր ունի, իսկ Օլգայից իրեն միայն հոգեբանական աջակցություն է պետք։

52
թեգերը:
տեսահոլովակ, սեր, երգիչ, Օլգա Բուզովա, Դավիթ (Դավա) Մանուկյան
Ըստ թեմայի
Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդը պահանջել է փող և Բուզովային. տեսանյութ
«Մանդարինկա». Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել
Օլգա Բուզովան հաստատել է` իր ընտրյալը հայ հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանն է
Օլգա Բուզովան ծննդյան 34–ամյակը նշում է հայ սիրեցյալի հետ. տեսանյութ
Ավետ Բարսեղյան

«Լկստվեք, միայն թե առողջ եղեք». ինչպես են հայտնի մարդիկ շնորհավորել երեխաների տոնը

33
(Թարմացված է 23:22 01.06.2020)
Երեխաների պաշտպանության օրը շատերն են հրապարակել իրենց զավակների լուսանկարներն ու սեր խոստովանել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների պաշտպանության օրը ամենաջերմ և ամենալուսավոր տոներից մեկն է։ Զարմանալի չէ, որ շատերը հենց հունիսի 1-ին են հրապարակում իրենց դուստրերի և որդիների լուսանկարները։

Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը։ Բայց նա միակը չէ, որ այսօր հրապարակել է իր բալիկների հուզիչ լուսանկարներն ու տեսագրությունները։

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես լուսանկար է հրապարակել որդու հետ։

«Ընտանիքն առաջին տեղում է», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

Մխիթարյան կրտսերը ծնվել է այս տարվա մարտին։ Նրան կոչել են ֆուտբոլիստի հոր անունով` Համլետ։

Հայկական արմատներով ռուսաստանաբնակ արտիստ Ալեքսեյ Չումակովի կինը` երգչուհի Յուլյա Կովալչուկն էլ Instagram–ում հրապարակել է իրենց փոքրիկի ձեռքը։

«Անվերապահ սեր և յուրաքանչյուր վայրկյան պաշտպանելու ցանկություն։ Աղոթում եմ Աստծուն, որ աշխարհի բոլոր բալիկները չիմանան, թե ինչ է մենակությունը, հիվանդությունն ու բաժանումը։ Գիտեմ, որ աշխարհը դաժան է, բայց այն ընդհանուր առմամբ կազմված է յուրաքանչյուրիս մեջ եղած աշխարհից։ Թող մեր ներսի աշխարհը ջերմ, բարի ու անսահման սիրով լցված լինի։ Եվ այդ դեպքում մեզ շրջապատող բալիկներն ավելի երջանիկ կլինեն»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Julia Kovalchuk/Юлия Ковальчук (@juliakovalchuk)

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն էլ որդիների հետ լուսանկար է հրապարակել։

«Թող բոլոր երեխաները երջանիկ լինեն։ Շնորհավոր մեջք կրծողների պաշտպանության օրը», – կատակել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը հրապարակել է որդու լուսանկարը։

«Շնորհավոր երեխաների պաշտպանության օրը։ Մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ երջանիկ մանկություն և լուսավոր ապագա…», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan)

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսս Երկրագունդ 2010» տիտղոսակիր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հրապարակել է իրար քնքշորեն գրկած որդիների լուսանկարը և գրել. «Տղաներս։ Շնորհավոր երեխաների օրը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gohar Harutyunyan (@miss_armenia_gohar)

Հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանի հրապարակած լուսանկարում փոքրիկը հոր իրերն է քչփորում։

«Խանգարեք մեզ, լկստվեք, չարաճճի պահեք, գոռացեք, ջղայնացրեք... Մենակ առողջ եղեք։ Շնորհավոր, բալիկներ», – գրել է երջանիկ հայրը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Avet Barseghyan (@avetbarseghyan)

Իսկ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ինչպես միշտ, կատակել է։ Նա ոչ թե երեխաների լուսանկարն է հրապարակել, այլ ոտքերի անիմացիա։

«Գարիկի հետ տոնում ենք ամռան առաջին օրը։ Աղջիկներ, հավատացեք, որ անկախ կարանտինից, իմ ոտքերը ձախինն են»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

33
թեգերը:
Լուսանկար, տոն, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ
Ձեռք չտաս, Արմանչիկ. ինչ է անում փոքրիկը, երբ նրան ասում են` չուտես, մինչև գամ. տեսանյութ
«Մամ, զանգիր Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները
Ռուբեն Հայրապետյան

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

0
(Թարմացված է 00:16 02.06.2020)
Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը հույս ունի, որ այս քրեական գործով բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Հայրապետյանի փաստաբան Ամրամ մակինյանը։

«Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մակինյանը հիշեցրել է` Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, որին իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել են Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ։

«Սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ։ Ափսոսում եմ, որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…»,– եզրափակել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները։ Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով  (ինքնիրավչություն): Նա գտնվում է հետախուզման մեջ:

Ռուբեն Հայրապետյանին կանչել են հարցաքննության, իսկ նա Հայաստանում չէ

0
թեգերը:
Ամրամ Մակինյան, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հորդորում էր, որ ես փախնեմ Հայաստանից». Ռուբեն Հայրապետյանը` Անդրանիկ Քոչարյանի մասին
Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը
Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան