Արտակ Դավթյան

Սիրիայում իրավիճակի սրացումը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա. ԳՇ պետ

129
(Թարմացված է 14:51 05.03.2020)
Արտակ Դավթյանը նշել է, որ Հայաստանն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը և մշտական կապի մեջ է մյուս երկրների իր գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Սիրիայում տեղի ուենցող իրադարձությունները կարող են անմիջականորեն ազդել Հարավային Կովկասի վրա։ Այս մասին «Եռաբլուրում» ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` պատասխանելով Սիրիայում ռուս–թուրքական հարաբերությունների սրացման մասին լրագրողների հարցին։

«Սա շատ կարևոր հարց է մեզ համար։ Մենք ուշադիր հետևում ենք բոլոր իրադարձությունենրին։ Բացի այդ, մշտապես կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, մասնավորապես Ռուսաստանի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մյուս երկրների հետ։ Համագործակցում ենք, առաջին ձեռքից տեղեկություն ստանալու համար»,– ասաց Դավթյանը։

Նրա խոսքով` ՀՀ ՊՆ–ում կարծում են, որ իրավիճակը անմիջական կապ կարող է ունենալ Հարավային Կովկասում հետագա գործընթացների հետ։

Ինչ վերաբերում է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությանը, ապա վերջին իրադարձությունների ֆոնին վտանգը չի ավելացել։

Դավթյանը վստահեցնում է, որ եթե ինչ–որ խնդիրներ առաջանան, ՊՆ ղեկավարությունը պատրաստ է անհապաղ արձագանքել դրանց։

Ռուսաստանի ՊՆ–ն հայտնել է Իդլիբում թուրքական դիրքերի և ահաբեկիչների միավորման մասին

Իրավիճակը Իդլիբում, որտեղ սիրիական բանակը 2020 թվականի սկզբին լայնածավալ գործողություններ էր սկսել, սրվեց փետրվարի վերջին։ Թուրքիան, որի դիտակետերը ռազմաճակատային գծից հետ էին, Դամասկոսից պահանջել է հանել զորքը, ուժեղացրել է նրա նկատմամբ լոյալ զինյալների աջակցությունը և Սիրիայի ՌՕՈւ ավիահարվածների հետևանքով իր մի քանի տասնյակ զինվորականների մահից հետո հայտարարել տարածաշրջանում «Գարնանային վահան» օպերացիայի մասին։

Թուրքիան կարող է փորձել ապակայունացնել Արցախի շուրջ իրավիճակը․ Սաֆրաստյան

Սիրիայի կառավարությունն ու նրան աջակցող Ռուսաստանը հրաժարվել էին կանգնեցնել հարձակումը։ Սպասվում է, որ Իդլիբում իրավիճակը կդառնա Մոսկվայում մարտի 5-ին նախանշված ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների առանցքային թեման։

129
թեգերը:
Սիրիա, Մերձավոր Արևելք, Արտակ Դավթյան, Հայաստան
Ըստ թեմայի
Առաջնորդների անզուսպ լինելը վտանգավոր է պետության համար
Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ընդունել հայրենադարձների. Զարեհ Սինանյան
«Թուրքիայի ձեռքը բռնել է պետք». քրդական համայնքը բողոքի երթ է կազմակերպել. լուսանկարներ
Անկարան փորձում է զիջումներ կորզել` խաղաքարտեր խառնելով Սիրիայում. Մելքոնյան
Սոֆի Դևոյանները

«Հանգստություն է պակասում ինձ...». Սոֆի Դևոյանը ծովից լուսանկարներ է հրապարակել

41
(Թարմացված է 17:04 31.07.2021)
Կադրերում պարուհին ծովափին գտնվող սրճարաններից մեկում է։ Իսկ «Սթորի» բաժնում մանրամասն պատմում է իր հանգստի մասին։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերն իր հանգիստն է վայելում Եգիպտոսում։ Նա Instagram–ի իր էջում գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել ծովց։

«Հանգստություն է պակասում ինձ, քեզ, բոլորիս...»,–հրապարակմանը կից գրել է Սոֆին։

Կադրերում պարուհին ծովափին գտնվող սրճարաններից մեկում է։ Իսկ «Սթորի» բաժնում մանրամասն պատմում է իր հանգստի մասին։

Սոֆի Դևոյան կրտսերը ուսումը կշարունակի Ռուսաստանում

Նրա էջի հետևորդներին դուր է եկել լուսանկարները։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու բարի հանգիստ մաղթել Սոֆիին։

41
թեգերը:
Սոֆի Դևոյան, Եգիպտոս, Ծով
Ըստ թեմայի
Միշտ զգալու ենք քո կարիքը. Սոֆի Դևոյանը հուզիչ գրառում է արել Գեորգի Պողոսյանի մահից հետո
Ինչպես է Սոֆի Դևոյանը նշել իր 72-ամյակը. տեսանյութեր
Անկրկնելի Սոֆի Մարսոն ու մյուսները. «Ամեն ինչ լավ անցավ» Կաննում
Госпиталь «Мурацан»

Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ

61
(Թարմացված է 16:17 31.07.2021)
Արման Աթասյանը կազդուրվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կզորացրվի:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը բավարար է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:

«Արդեն հիվանդասենյակ են տեղափոխել տղայիս, ևս մեկ վիրահատություն կանեն աղիների հետ կապված, արդեն կամաց-կամաց կազդուրվում է»,-ասել է հայրը:

Նրա խոսքով`Արմանը կազդուրվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կզորացրվի:

Նշենք, որ Արմանը մեկ անգամ ևս վիրահատվել էր, հեռացրել են նրա երիկամներից մեկը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը։

Մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՊՆ

61
թեգերը:
Վիրավոր, Գեղարքունիքի մարզ, Զինվոր, հիվանդանոց
Ըստ թեմայի
Զինվորը վիրավորվել է ուսի շրջանում, նրան վիրահատել են. Գնել Սանոսյանը մանրամասներ հայտնեց
ՄԻՊ–ն այցելել է զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներին
Հայկական կողմն ունի 3 զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է ծավալվել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի. ՊՆ
Երեմ Սարգսյան

Սյունիքի համայնքապետների բողոքների քննության հարցում կիրառվում է ընտրովի արդարադատություն

0
(Թարմացված է 18:20 31.07.2021)
Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով`Վերաքննիչ դատարանում ամեն ինչ հատուկ է արվում, որ հանրային հետաքրքրություն ունեցող գործերի մակագրումները դատարանի նախագահի ձեռքով տակով անցնեն։
«Այո՛, պետք է ազատ արձակվեն». փաստաբանը` մանդատ ստացած Սյունիքի համայնքապետերի մասին

Օգոստոսի 2-ին «Հայաստան» դաշինքի պատգամավորներից առնվազն երկուսը չեն մասնակցի 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստին. Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել են իրենց մանդատները, սակայն շարունակում են կալանավորված մնալ։

Նրանց կալանավորելու մասին որոշումը խորհրդարանի աշխատանքների մեկնարկից սկսած կորցնո՞ւմ է ուժը, արդյո՞ք նրանք ձեռք չեն բերում պատգամավորական անձեռնմխելիություն` հետաքրքրվեցինք Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանից։ Սարգսյանը, գործի քննության շահերից ելնելով, նախընտրեց ձեռնպահ մնալ։ Խոստացավ հարցին անդրադառնալ Վերաքննիչ դատարանում իր վստահորդի կալանավորման դեմ բողոքի քննությունից հետո։

«Ճիշտ չեմ համարում բացահայտել այն հիմնավորումները, որոնք ես պատրաստվում եմ ներկայացնել, բայց պնդում եմ` այո՛, պետք է նրանք ազատ արձակվեն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Փաստաբանը, սակայն ուշադրություն է հրավիրում Սյունիքի համայնքապետների բողոքների քննության հարցում կիրառվող ընտրովի արդարադատության վրա։ Ասում է` տպավորություն է, որ մինչև տվյալ դատավորից երաշխիք չեն ստանում ցանկալի որոշում կայացնելու համար, գործը նրան չեն մակագրում։

«Մխիթար Զաքարյանի գործը մակագրված է Ռուզաննա Բարսեղյանին։ Դատավորի մասով այս պահին ոչինչ չեմ ասի։ Բայց, եթե վիճակագրությունը նայենք, կտեսնենք, որ ընդհանարապես այն դատավորները, որոնք աչքի են ընկնում ակնհայտ անկախությամբ, նրանց որևէ նման գործ չի մակագրվում»,- նշեց Սարգսյանը։

Վերաքննիչ քրեական դատարանում հուլիսի 22-ից բոլոր բողոքները ձեռագիր են մակագրվում. ԱԱԾ աշխատակիցները` ի թիվս այլ համակարգիչների, առգրավել են նաև համակարգիչը, որով գործերն ավտոմատ համակարգի միջոցով մակագրվում էին դատավորներին։

Փաշինյանը Մեղրիի համայնքապետի ԺՊ է նշանակել ՔՊ–ականի

Նշենք, որ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախատեսված է օգոստոսի 2-ին. նույն օրը` ժամը 16։30, Վերաքննիչ դատարանը կքննարկի Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ ԿԸՀ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու թույլտվություն տալու մասին:

Հուլիսի 9–ին Մխիթար Զաքարյանը հրաժարվել էր համայնքի ղեկավարի պաշտոնից և նշել, որ ամենայն հավանականությամբ կգնա խորհրդարան։

Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

 

0
թեգերը:
Սյունիք, Մեղրի, Քաջարան, Երեմ Սարգսյան, Մխիթար Զաքարյան, Մանվել Փարամազյան
Ըստ թեմայի
Բոլոր նորմերն անցել են. փաստաբանը` Մեղրիի նախկին համայնքապետին բերման ենթարկելու մասին
Ստանդարտ սցենարով. Մեղրիի նախկին համայնքապետն էլ կալանավորվեց
Ինչո՞ւ է կալանավորվել Մեղրիի նախկին համայնքապետը. ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել