00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցի կնոջ մահվան գործով դատական նիստերը հետաձգելու խնդիրը շուտով կլուծվի

© Photo : official site of the Prime minister of RAНа совете безопасности Армении премьер-министр Никол Пашинян представил нового секретаря СБ Армена Григоряна (18 мая 2018). Еревaн
На совете безопасности Армении премьер-министр Никол Пашинян представил нового секретаря СБ Армена Григоряна (18 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկու տարի առաջ մեծ աղմուկ հանած սպանության դեպքով անընդմեջ հետաձգվող դատական նիստերին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական նիստերի հետաձգման խնդիրը շուտով կլուծվի։

Полиция  - Sputnik Արմենիա
Ամուսինը խանդում էր նույնիսկ պացիենտներին. մանրամասներ հայ բժշկուհու սպանությունից

Դեռ 2018 թ–ին Գյումրիում Ղուկասյանի սպանության դեպքով հարուցված քրեական գործով դատական նիստերը մինչ օրս հետաձգվում են։ Խնդիրն այն է, որ ՌԴ ՊՆ–ն դիմել է ՀՀ կառավարությանը` կնոջ սպանության մեջ մեղադրվող Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի անվտանգության ապահովման խնդրով։ Միայն այդ դեպքում, ըստ ռազմաբազայից ստացած գրության, զինծառայողը կներկայանա նիստերին։

«Այս հարցով բանակցություններ են գնում, որ այդ բոլոր երաշխիքները լինեն և խնդրին լուծում տրվի։ Առաջիկայում այդ խնդիրը կլուծվի»,–ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե նորմա՞լ է, որ այսքան ժամանակ նիստերը հետաձգվել են` ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ որոշակի խնդիրներ կան, որոնք լուծում չեն ստացել, ինչի համար էլ նիստերը հետաձգվել են։

Բացահայտվել է Հրազդանում 81-ամյա կնոջ դաժան սպանությունը

Հիշեցնենք, որ Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07:00-ի սահմանում, ալկոհոլի ազդեցության տակ, Գյումրու Մայակովսկի փողոցից դեպի Շահումյան փողոց քայլող, Աճեմյան փողոցի 26-րդ շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին հետապնդելու և նրան դաժան ծեծի ենթարկելու համար:

Լոռիում 85-ամյա կինն ընկել է գնացքի տակ

Նախաքննությամբ պարզվել է, որ Ղուկասյանը, խուսափելով Ռազգիլդեևից, փոխել է իր քայլերի ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ, որտեղ էլ Անդրեյ Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ղուկասյանը դեպքի վայրից տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է:

Լրահոս
0