Հենրիխ Մխիթարյան, Բեթի Վարդանյան

Հենրիխ Մխիթարյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը

346
(Թարմացված է 21:57 04.03.2020)
Լուսանկարում Հենրիխ Մխիթարյանը կնոջ` Բեթիի և ժամեր առաջ լույս աշխարհ եկած նորածին որդու հետ է։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում կնոջ և նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan) on

Լուսանկարը հաշված րոպեների ընթացքում ավելի քան 50000 «լայք» է հավաքել։ Մխիթարյանի հետևորդները շնորհավորել են իրենց սիրելի ֆուտբոլիստին և բազմաթիվ բարեմաղթանքներ հղել։
«Աքչներդ լույս առողջ ու հաջողակ բալիկ մեծանա, սպասենք որ ՀՀ հավաքականում աշխարհի չեմպիոն կդառնա», «Պապիկի նման լավ մարդ, հայրիկի նման լավ ֆուտբոլիստ թող դառնա», - գրել են նրանք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մխիթարյանը հայրիկ է դարձել։ Նորածին որդուն ֆուտբոլիսը հոր անունով`Համլետ է կոչել։

Հիշեցնենք` անցյալ տարվա հունիսի 17-ին ֆուտբոլիստն ամուսնացել է հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հետ։ Հարսանեկան արարողությունն անցվել է Սուրբ Ղազար կղզում։

Սավինը բացահայտել է Հենրիխ Մխիթարյանի գաղտնիքները. ե՞րբ նա կդադարի խաղալ. տեսանյութ

Նրա հարսանիքը գրեթե համազգային նշանակության իրադարձություն դարձավ։ Ֆուտբոլիստի բազմաթիվ երկրպագուները հետևում էին համացանցում հայտնված յուրաքանչյուր հրապարակմանը։

Մխիթարյանի և Բեթիի հարսանիքի տեսանյութերը կարող եք դիտել այստեղ։

346
թեգերը:
երեխա, հայր, Հենրիխ Մխիթարյան, Հայաստան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (271)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն անիմացիայի են վերածել. տեսանյութ
Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հաջորդ փուլին
«Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է». «Ռոմայի» մարզիչը խոսել է նրա` թիմում մնալ–չմնալու մասին
Հենրիխ Մխիթարյանը նորից աչքի է ընկնում «Ռոմայի» կազմում