Գագիկ Ծառուկյան, արխիվային լուսանկար

Ծառուկյանը դրա կարիքը չունի. ԲՀԿ առաջնորդը վստահ է, որ կորոնավիրուսով չի վարակվի

206
(Թարմացված է 12:18 03.03.2020)
Կորոնավիրուսի դեմ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցներից Ծառուկյանը դժգոհ է։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ բժշկական դիմակի կարիք չունի։

«Ծառուկյանը դրա կարիքը չունի։ Բարի մարդկանց այդ վիրուսը չի կպնում», - ասաց նա։

Իսկ վարակի դեմ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցներից Ծառուկյանը դժգոհ է։

«Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցների սեփականատերերին ու դեղատներին, որ իրենց անհրաժեշտ դեղորայքով ու դիմակներով ապահովեն։ Հիմա գրիպը եկել է հասել մեր դուռը, նայում ես՝ դիմակներ չկան, դեղորայք չկա»,- ասաց նա։

ԲՀԿ առաջնորդի համոզմամբ` իշխանությունը ժամանակին ականջալուր չեղավ այդ խորհրդին, հիմա էլ փորձում է արդարանալ։

Իրանի հետ սահմանին գործող երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի. Թորոսյան

Վարակի կասկածանքով մարդկանց Ծաղկաձոր տեղափոխելու մասին որոշումը ևս Ծառուկյանը չի ողջունում։ Նրա խոսքով` այն մեծ հարված է հասցրել զբոսաշրջային բիզնեսին։

«Գնացեք Ծաղկաձոր՝ ամբողջը դատարկ է։ Հենց ասել են, բոլոր պատվերները չեղարկել են, եղածներն էլ թողեցին, գնացին»,- դժգոհեց Ծառուկյանը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

Կորոնավիրուսը լուրջ չենք ընդունում, կամ ինչ կատակներ են ծնվել դրա «ժամանումից» հետո

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր` 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։
Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Facebook-ի իր էջում հայտնել էր կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով հետազոտված նախ 9, հետո ևս 8 քաղաքացիների թեստավորման պատասխանները, որոնք բոլորն էլ բացասական են։

Այսօր արդեն Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումը երկարաձգելու անհրաժեշտություն է առաջացել. սահմանափակումը կերկարաձգվի մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ։

Հիշեցնենք` փետրվարի 24-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց Իրանի հետ ցամաքային սահմանը երկու շաբաթով փակելու մասին։ Օդային հաղորդակցության մասով ևս որոշակի սահմանափակումներ են կիրառվել, սակայն Հայաստան ժամանած Իրանի բոլոր քաղաքացիները կկարողանան հետ վերադառնալ, իսկ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները` Հայաստան գալ։

206
թեգերը:
Ծաղկաձոր, կորոնավիրուս, Գագիկ Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
Քթոյան. «Կորոնավիրուսը չի կարող համաշխարհային տնտեսության փլուզման պատճառ դառնալ»
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանն Իրանի հետ անցնում է վիզային ռեժիմի
Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով 9 քաղաքացու թեստերի պատասխանը պատրաստ է
Կորոնավիրուսի պատճառով Երևանում ուկրաինական ջրային կրկեսի շոու ծրագիրը կհետաձգվի
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է. լուսանկար

79
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Երկրպագուները վաղուց էին սպասում հայտնի դիմահարդարի փոքրիկի ծնվելուն։ Գոհարն էլ ծննդաբերությունից հետո լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ «մեյքափի գուրու» են անվանում, ծննդաբերել է։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա, թերևս, իմ ծննդյան օրվա լավագույն նվերն է (այն կլինի վաղը, բայց ես, միևնույնն է, բոլորին ցանկանում եմ զգալ այդ երջանկությունը)», - գրել է նա Instagram–ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Մաղթանքներն ու շնորհավորանքները չեն ուշացել։ Մաքսիմ Գալկինը երջանկություն է մաղթել փոքրիկին, իսկ երգչուհի Ժասմինը ապագա տղամարդուն հրահանգել է, որ ամեն օր ու ամեն ժամ ուրախացնի մայրիկին:

«Ուռա։ Շնորհավոր։ Մի հրաշալի հայ էլ ավելացավ»,- գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նշենք, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Գոհարը գրեթե կես տարի դեպրեսիվ վիճակում էր։ Ամուսնալուծությունից հետո նա 43 կգ նիհարեց և նոր սեր գտավ։ 

«Ո՞վ կմտածեր, որ...». Գոհար Ավետիսյանի հուզիչ գրառումը

79
թեգերը:
երեխա, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին
«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ
Շորենա Բեգաշվիլի

«Ախ, այդ Բեգաշվիլին». վրացի մոդելը փորձում է նմանվել Քարդաշյանին

39
(Թարմացված է 22:37 03.07.2020)
Որոշ լուսանկարներում, որոնցում գեղեցկուհու դեմքը չի երևում, նրան կարելի է շփոթել Քիմ Քարդաշյանի հետ։ Նույն կազմվածքն է, նույն սև մազերը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայտնի դերասանուհի և մոդել, Վրաստանի սեքս խորհրդանիշ Շորենա Բեգաշվիլին Instagram–ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կարելի է նմանություն գտնել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ։

Նկարներից մեկում Բեգաշվիլին առօրյա հագուստը համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ և նկարվել աշխատասենյակում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shorena Begashvili (@shorenabegashviliofficial)

Իսկ գեղեցկության սրահ այցելելիս նա ցուցադրել է իր բարակ գոտկատեղը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shorena Begashvili (@shorenabegashviliofficial)

Բաժանորդները հիացել են մոդելի կազմվածքով ու հաճոյախոսություններ շռայլել նրա հասցեին։

Այս մեկը կարծես պատահական լուսանկար է, բայց միևնույնն է` Շորենան հրաշալի տեսք ունի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shorena Begashvili (@shorenabegashviliofficial)

Նշենք, որ 37-ամյա դերասանուհին շատ երիտասարդ է երևում։ Նրա գեղեցկության գաղտնիքը ճիշտ սնվելն է, մարզվելն ու մաշկի խնամքը։

Բեգաշվիլին հայ հանրությանը հայտնի է նաև «Պոկեր խաղի կանոններով» ֆիլմով, որտեղ ներկայացել է էպիզոդիկ դերում։

Կարմրահեր Քիմը․ Քարդաշյանն անճանաչելի է դարձել․ լուսանկարներ

39
թեգերը:
մոդել, Շորենա Բեգաշվիլի, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում ներդաշնակություն է․ Քիմը սրտառուչ լուսանկար է հրապարակել
Քիմից հետ չեն մնում․ Քարդաշյան քույրերը նկարվել են բիկինիով
Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար