00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոչ, չեմ զղջում». ինչպես համշենահայը դարձավ դիզայներ ու հիմա ուզում է աշխատել Լոպեսի հետ

© Photo : provided by Vardges SahakyanДизайнер Варткес Саакян
Дизайнер Варткес Саакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ Լերա Կուդրյավցևան Շտուտգարտում «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը ներկայացավ Վարդգես Սահակյանի հեղինակած շքեղ զգեստով, շատերը սկսեցին հետաքրքրվել հայ դիզայների աշխատանքներով։ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է իր անցած ուղու և երազանքների մասին։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Եթե Հերման Հեսսեն իրավացի է, և յուրաքանչյուրիս առաքելությունը սեփական եսը գտնելն է, ապա Վարդգես Սահակյանին դա արդեն հաջողվել է։ Բայց Սոչիում բնակվող համշենահայ դիզայների ճանապարհն այդքան էլ հարթ չի եղել։

Молодой дизайнер Лиана Карапетян - Sputnik Արմենիա
«Միլիոնավոր հետաքրքրություններ» ունեցող 15-ամյա աղջիկը երազանքի զգեստներ է ստեղծում

...Ստեղծագործ փոքրիկը, որը սիրում էր նկարել ու տարբեր կերպարներ ստեղծել, մեծացավ ու ընդունվեց Սոչիի զբոսաշրջության պետական համալսարան, դարձավ զբոսաշրջության ու հյուրանոցային գործի մասնագետ։

«Հնարավոր է` ոչ ոք չէր կռահում իմ ներուժի մասին, որովհետև ես շատ գաղտնապահ երեխա էի», – կեսկատակ–կեսլուրջ ասում է Վարդգեսը։

Բուհն ավարտելուց հետո նա մեկնեց ԱՄՆ` ստաժավորման, երեք տարի անց վերադառնալուց հետո հասկացավ, որ այդ մասնագիտությամբ չի աշխատելու։

2009 թվականին տղամարդկանց հագուստի փոքր խանութ բացեց, և շատ շուտով նրա բիզնեսն ընդլայնվեց։ Իսկ մի քանի տարի անց Վարդգեսն արդեն մոտ տասը մուլտիբրենդային բուտիկներ ուներ, որոնցում գերակշռում էին իտալական ապրանքանիշները։

«Սառցե թագուհու» հայկական եկեղեցին ու «Ոսկե այծքաղի» Արարատ լեռը. մուլտֆիլմերի գաղտնիքը

«Համագործակցում էի հայտնի ապրանքանիշների հետ։ Չորս քաղաքում էի ապրում` Սոչի, Մոսկվա, Միլան, Փարիզ։ Բարձրաշխարհիկ հավաքույթներն ու համաշխարհային առաջատար ապրանքանիշների նորաձևության ցուցադրությունները կյանքիս մի մասն էին դարձել», – պատմում է մոդելավորողը։

2014 թվականին որոշեց վաճառել բիզնեսն ու Ամերիկա վերադառնալ։ Բայց մտադրությունը փոխեց ու մնաց Ռուսաստանում։

Հարցին` չի՞ զղջում այդ որոշման համար, 33–ամյա մոդելավորողը պատասխանում է. «Ոչ, չեմ զղջում։ Ես կարողացա դրսևորվել որպես դիզայներ։ Հիմա սիրած գործով եմ զբաղվում։ Պատրաստվում եմ գովազդել ապրանքանիշս, հետո զանգվածային շուկա դուրս գալ»։

Առայժմ միայն կանանց համար է հավաքածուներ ստեղծում։ Ի դեպ, ապրանքանիշի անվանումն էլ` Anais, ստացել է մոր անունից ու ազգանունից` Անահիտ Սահակյան։

© Photo : provided by Vardkes SahakyanՎարդգես Սահակյանի հեղինակած հագուստներից
«Ոչ, չեմ զղջում». ինչպես համշենահայը դարձավ դիզայներ ու հիմա ուզում է աշխատել Լոպեսի հետ - Sputnik Արմենիա
Վարդգես Սահակյանի հեղինակած հագուստներից

Վարդգեսն իր առաջին հավաքածուները ստեղծել է 2018 թվականին ու ներկայացրել նշանավոր «Fashion Մարտ» միջոցառման ժամանակ, որն անցկացվում էր Կրասնոդարում։ Միջոցառման արդյունքում ընտրում էին երկրամասի լավագույն դիզայներին, և Սահակյանը հաղթեց։ Մրցույթին ավելի քան 30 հայտ էր ներկայացվել։

© Photo : provided by Vardkes SahakyanՎարդգես Սահակյանի հեղինակած հագուստներից
«Ոչ, չեմ զղջում». ինչպես համշենահայը դարձավ դիզայներ ու հիմա ուզում է աշխատել Լոպեսի հետ - Sputnik Արմենիա
Վարդգես Սահակյանի հեղինակած հագուստներից

Նա հաղթեց Wild Western ու «Տերևաթափ» հավաքածուներով և հետո խոստովանեց, որ որոշ զգեստներ ստեղծելիս իրեն ոգեշնչել է հայտնի երգչուհի Բեյոնսեն։

«Երբ որոշեցի մասնակցել երիտասարդ դիզայներների մրցույթին, նախ ուզում էի հասկանալ՝ կարո՞ղ եմ, արդյոք դա ի՞մն է։ Եվ արդյունքը փարատեց մտավախություններս», - պատմում է նա։

Топ-модель армянского происхождения Арам Геворгян на показе коллекции Etro весна 2011 - Sputnik Արմենիա
Թոփ մոդել հայկական ձևերով, կամ ինչպես Արամ Գևորգյանը հայտնվեց Vogue–ի էջերին

Հետո կայացավ Մոսկվայի «Fashion ճակատամարտը», Վարդգեսը կրկին հաղթող ճանաչվեց և Միլանում Russian Fashion Display–ին մասնակցելու հնարավորություն ստացավ։

Ասում է, որ հենց այդպես սկսվեց իր ստեղծագործական ուղին։ Նա պարբերաբար սեփական ցուցադրություններն է կազմակերպում։ Վերջերս էլ որոշել է համագործակցել ռուսական շոու բիզնեսի աստղերի հետ։

«Մուսա ընտրեցի իմ շատ սիրելի Լերա Կուդրյավցևային» – խոստովանում է նա։

Հաղորդավարուհին հիացել էր զգեստով։

«Սերգեյ Լազարևի հետ վարեցինք «Տարվա երգը» Գերմանիայում։ Շնորհակալություն հանդիսատեսին։ Հիանալի էր։ Այս անհավանական գեղեցիկ զգեստը Anais by Saakian ապրանքանիշինն է, շնորհակալություն», – Instagram–ում հրապարակած լուսանկարին կից գրել էր նա։

Դիզայները խոստովանում է, որ կցանկանար աշխատել Քեթի Տոպուրիայի, Նաստյա Կամենսկիխի, Սվետլանա Լոբոդայի, իսկ հետագայում, ինչու ոչ, Ջենիֆեր Լոպեսի ու Բեյոնսեի հետ։

«Կարծում եմ` կստացվի։ Կարևորը` ճիշտ ու վճռականորեն գնաս դեպի նպատակդ», – ժպիտով ասում է նա։

Վարդգեսը մտածում է նաև հայկական տարրերով ու խորհրդանիշներով հավաքածու ստեղծելու մասին։ Նշում է, որ երկու անգամ է եղել պատմական հայրենիքում ու շատ է տպավորվել. «Շատ հուզիչ էր, սրբատեղիների ու տեսարժան վայրեր այցելեցի, ծանոթացա տեղացի հյուրընկալ հայերի հետ և համտեսեցի ազգային համեղ ուտեստները»։

Վարդգեսը պատրաստվում է դեռ շատ անգամներ այցելել պատմական հայրենիք, հատկապես, որ դեմ չէ աշխատել հայկական շոու բիզնեսի աստղերի հետ։

Հինգ երկիր, որտեղ հայերն անմոռանալի հետք են թողել

Լրահոս
0