Փառատոն Շիրակում

«Ի՞նչ կորոնավիրուս, ի՞նչ բան». Շիրակում փառատոն են անում

2226
(Թարմացված է 18:34 29.02.2020)
Թեև Աշոցքում ձմեռը դեռ մոտ մեկ ամիս իր դիրքերը չի զիջելու, բայց գարունը լավ դիմավորելու համար շիրակցիները վստահեցնում են՝ պետք է ուրախ տրամադրություն:

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Ավանդական ու ձմեռային մարզաձևերի մրցումներ, ուրախ տրամադրություն, պար ու հյուրասիրություն. Հայաստանի ամենահյուսիսային տարածաշրջանում՝ Աշոցքում, փետրվարի 29-ին ձմռանը հրաժեշտ տվեցին ավանդական դարձած «Շիրակի ձմեռ» փառատոնով:

Традиционный зимний фестиваль Зима Ширака (29 февраля 2020). Ашоцк
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Շիրակի ձմեռ» փառատոն

Ուժերը դահուկավազքի, բազկամարտի, պարանի ձգման, կշռաքարի, հրաձգության, ռաֆտինգի, փեյնթբոլի, ձնեմարտի, ձնագնդիով նշանակետի, ջիփինգի, սահնակների, արագընթացների, սնոուբորդի մրցույթներում չափելու համար Աշոցք էին եկել տարբեր համայնքներից ու տարբեր մարզերից։ Մրցումներն այնքան «թեժ» էին, որ երբեմն բարձրությունից փոքրիկների սահնակներով փորձում էին սահել հայրերը, իսկ տատիկներն էլ բողոքում էին. «Բա տատիկների համար մրցումներ ինչո՞ւ չկան»:

Традиционный зимний фестиваль Зима Ширака (29 февраля 2020). Ашоцк
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Շիրակի ձմեռ» փառատոն

Թեև «Շիրակի ձմեռ» փառատոնը ավանդական է, բայց այս տարի կազմակերպիչներին հաջողվել էր աննախադեպ մասնակիցների «գրավել»:

«Ի՞նչ կորոնավիրուս, ի՞նչ բան: Էլ ի՞նչ հայ, եթե չտարբերվենք մյուսներից։ Բոլոր երկրները մասսայական միջոցառումները սահմանափակում են, մեզ մոտ նայեք` ինչ լավ է՝ առանց վախի, կարևորը՝ ուրախ տրամադրությամբ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին փառատոնի մասնակիցներից մի քանիսը:

Միջոցառման նպատակն է զարգացնել ձմեռային զբոսաշրջությունը և ապահովել մարզի բնակչության ակտիվ հանգիստն ու հետաքրքիր ժամանցը, Աշոցքը դարձնել մարզի զբոսաշրջային գրավչություններից մեկը։

«Այս միջոցառման շնորհիվ շատերը կիմանան, որ Աշոցքում կա ձմեռային տուրիզմի զարգացման մեծ ներուժ»,- ասաց ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը:

Ձյան տեղումներն ավելի խորհրդանշական էին դարձնում ձմռան հրաժեշտն ազդարարող միջոցառումը: Ասես հենց կազմակերպիչների պատվերով եղանակն ավելի էր կարևորում փառատոնը Աշոցքում անցկացնելու հանգամանքը: Հենց նմանատիպ եղանակն էլ, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի վստահեցմամբ, կնպաստի մարզի հյուսիսային տարածաշրջանի զբոսաշրջության զարգացանը:

«Օլիմպիադայից հետո 2-իդ էլ կամուսնացնենք». Գյումրու քաղաքապետն ընդունեց հաղթած ըմբիշներին

«Հրաշալի եղանակ է: Ես վստահ եմ, որ Շիրակի մարզի հյուսիսի զարգացումը հենց այսպիսի եղանակով է պայմանավորված լինելու: Այսօր ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի հետ լավ տոն ենք նվիրելու ինչպես մեզ, այնպես էլ մեր հյուրերին և ցույց ենք տալու այն առավելությունները, որ ունի Շիրակը»,-իր խոսքում նշեց Շիրակի մարզպետը:

Традиционный зимний фестиваль Зима Ширака (29 февраля 2020). Ашоцк
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Շիրակի ձմեռ» փառատոն

Հավելենք, որ «Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում» կարգախոսը կրող փառատոնը նախաձեռնել էին ՀՀ Շիրակի մարզպետարանն ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը։

«Ուզում եմ` ամեն մեկս մեր սենյակն ունենանք». գյումրեցի երեխաները երազում են տուն ունենալ

2226
թեգերը:
փառատոն, ձմեռ, Շիրակի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Հզոր ձայն և դիապազոն. ինչպես գյումրեցի Միլենը հայտնվեց Ռուսաստանի ռեկորդների գրքում
Երեք աշխատող արագաչափ կա ամբողջ Գյումրիում. ավտովթարներն ու երթևեկության մշակույթի պակասը
Ավստրիացի նորապսակները Գյումրիում հիացան Տրնդեզով և թռան կրակի վրայով. տեսանյութ
Չխփե՛լ, չվնասե՛լ ու կերակրել. ստերջացված շները որդեգրման են սպասում