ԱԷԿ

Հայաստանի էներգետիկ համակարգում կարող է նոր վթար գրանցվել, այս անգամ` ՀԱԷԿ–ի տարածքում

406
(Թարմացված է 15:00 28.02.2020)
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենն այսօր ահազանգել է հնարավոր վտանգի մասին։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը Sputnik Արմենիային վստահեցրել է, որ վիճակն այդքան էլ դրամատիկ չէ։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. 2019թ–ի հուլիսին Հայաստանի էներգետիկ համակարգում գրանցված վթարը, որի հետևանքով Հայաստանի որոշ հատվածներ ժամեր շարունակ մնացել էին հոսանքազրկված, կարող է կրկնվել։ Այսօր` փետրվարի 28-ին, Երևանում անցակցված «Հայաստանում ատոմային բնագավառի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկմանը նման կանխատեսում արեց Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը։

«Ատոմակայանի ներկայիս ենթակայանն այն վիճակում է, որ այնտեղ ամեն պահի կարող է լուրջ վթար գրանցվել ու մենք կունենանք նույն իրավիճակը, որն ունեցանք 2019թ–ին»,– ասաց նա։

Հնարավոր վթարի մասին կանխատեսումները Sputnik Արմենիան խնդրեց մեկնաբանել ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանին։

Նա նշեց, որ խոսքը բաց բաշխիչ սարքի մասին է, որը պատկանում է ոչ թե ՀԱԷԿ–ին, այլ ՀԷՑ–ին։

«Ժամանակին այն, ուղղակի ինչ–ինչ նպատակահարմարությունից ելնելով, ներառվել էր մեր հաշվեկշռում։ Ու հիմա վիճակն այնպիսին է, որ դրա վերականգնումը Ատոմակայանի երկարատև կանգ կպահանջի։ Դրա համար մենք որոշեցինք այն առայժմ օգտագործել, մինչև ՀԱԷԿ–ի վերազինման ծրագրի շրջանակում նորը ձեռք բերենք»,– նշեց նա։

Հայկական ԱԷԿ–ի կյանքը երկարացնելու «բաղադրատոմսը» պատրաստ է. մրցույթ է սպասվում

Նա նաև ասաց, որ այս սարքի միջոցով ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան փոխանցվում է ընդհանուր ցանցին։

Սարքավորումը, մասնագետի խոսքով, շարքից դուրս է եկել դրա աշխատանքի արդյունքում առաջացած գոլորշու` ձմռանը սառցակալելու ու կարճ միացումներ առաջացնելու հետևանքով։

Նախկին տնօրենի նշած հնարավոր վթարի մասին Sputnik Արմենիայի դիտարկմանը Սևիկյանը պատասխանեց, որ եթե անգամ այն անջատվի Հայաստանը ռեակտորը կանգնեցնելու հնարավորություն ունի։

«Կարելի է փոքր վերանորոգում անել, մի քիչ զգույշ վարվել։ Սա կարելի է դեռ օգտագործել, այդքան դրամատիկ չէ վիճակը, որքան ներկայացվեց։ Բայց եթե անգամ այնպիսի վթար լինի, որ անջատվի, մենք ունենք հնարավորություն ռեակտորը կանգնեցնելու և սպասելու` երբ այն կվերականգնվի»,- հավաստիացրեց Սևիկյանը։

Հիշեցնենք` 2019թ–ի հուլիսի 10-ին Հայաստանում էներգետիկ վթարի հետևանքով Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ էին տեղի ունեցել։ Համատարած անջատումները, որոնք նաև հանրության մեջ խուճապ էին առաջացրել, պայմանավորված էին 2 խոշոր էլեկտրակայաններում` Երևանի և Հրազդան ՋԷԿ–երում միաժամանակ տեղի ունեցած վթարներով։

406
թեգերը:
էլեկտրաէներգիա, վթար, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Կառավարությունը երկարացրեց ատոմակայանի վարկային համաձայնագրի ժամկետը
Հայկական ատոմակայանը նորից միացվել է երկրի էներգահամակարգին
Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը
Ատոմակայանի անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրված են արտասահմանում
Ջուր

Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել

29
(Թարմացված է 13:00 26.09.2020)
2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ 2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի մի շարք թաղամասերի շենքերում ու առանձնատներում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

Նման գրաֆիկ կգործի Աջափնյակ թաղամասի Հալաբյան, Ֆուչիկ, Մազմանյան, Մարգարյան, Ավանի Ծարավ աղբյուր, Արաբկիրի Կոմիտաս, Խաչատրյան, Քոչար, Հակոբյան, Էրեբունու Դավիթ–Բեկ, Բելինսկի, Ռոստովյան, Որմնադիրների, Շենգավիթի Արարատյան, Արտաշիսյան, Թադևոսյան, Նժդեհ, Քանաքեռ–Զեյթունի Ուլնեցի, Ռայնիս, Թբիլիսյան, Մալաթիա–Սեբաստիայի Վանտյան, Կուրղինյան, Մեծարենց և այլ փողոցների որոշ շենքերում ու առանձնատներում։

«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց

Դավթաշեն և Նուբարաշեն թաղամասերի բոլոր շենքերում և առանձնատներում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։ Կենտրոն թաղամասում ջուրը կանջատվի միայն Ռուսթավելու, Կոզեռնի, Ս. Հովհաննեսի և Օստրովսկու փողոցներում, իսկ Նորք–Մարաշում գիշերը ջուր չեն ունենա միայն Հովսեփյան փողոցի և Նորքի 2, 6, 9, 13, 15 և 17 տների բնակիչները։ 

Հայտարարության մեջ «Վեոլիա ջուրը» նման որոշումը մեկնաբանում է ընկերության «ներկայիս տեխնիկական հնարավորություններով»։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության գրաֆիկը։

Հասցեների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։

Հայաստանում անսպասելի տաք աշուն է. ի՞նչ պետք է անեն ճնշման խնդիր ունեցողները

29
թեգերը:
ջուր, Հայաստան
Ըստ թեմայի
«Վեոլիա ջուրն» առաջարկել է 2021թ-ին ջրի սակագինը թողնել անփոփոխ
Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց
Երկրի վրա ջրի առաջացման առեղծվածը․ գիտնականների բացահայտումները 
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսից մահանալու 1 դեպք է գրանցվել. ևս երկուսը մահացել են այլ պատճառներով

62
(Թարմացված է 11:20 26.09.2020)
Կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում Հայաստանում արդեն 948 մարդ է մահացել այս հիվանդությունից։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսը Հայաստանում ևս 1 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 295 է։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 429-ով ու հասել 49072-ի:

Բուհերի ռեկտորներ, մանկավարժներ. Շիրակի մարզում կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում

62
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հիվանդություն, որը իմունիտետ է ձևավորում կորոնավիրուսի նկատմամբ. նոր բացահայտում
Հայաստանում ուսուցիչների գրեթե 1,5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱՆ
Կորոնավիրուսով են վարակվել զբոսաշրջային միկրոավտոբուսի բոլոր ուղևորները
Արարատում «Կամազը» բախվել է ուղեփակոցին

Արարատում «Կամազը» բախվել է ուղեփակոցին

0
(Թարմացված է 14:04 26.09.2020)
Դեպքի վայր ժամանած իրավապահները հաստատել են, որ մեղավորը եղել է «Կամազի» վարորդը: Ճշտվում է վնասի չափը, որը կգանձվի է վարորդից:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արարատ քաղաքում «Կամազ» բեռնատար ավտոմեքենան երկաթուղային գծանցումում բախվել է ավտոմատ ուղեփակոցին: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին` ժամը 22:00-ի սահմանում։ Բեռնատարի վարորդը` Գորիս քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, անտեսելով լուսացույցի արգելող և ճանապարհային նշանները, մեքենայով դուրս է եկել գծանցում և բախվել ուղեփակոցին։ Դեպքի վայր ժամանած իրավապահները հաստատել են վարորդի սխալը: Ճշտվում է վնասի չափը, որը կգանձվի վարորդից։

ՀԿԵ-ն տրանսպորտային միջոցների վարորդներին և հետիոտներին հորդորում է զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն հետևել գծանցումներում հերթապահների, ճանապարհային նշանների և ազդանշանային համակարգերի ցուցումներին:

Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Վանաձորում պայթյուն է որոտացել. ձկան խանութի ուղղությամբ ձայնային նռնակ են նետել

0
թեգերը:
«ԿամԱԶ», Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ողբերգական դեպք Կոտայքում. խաչքարն ընկել է տղամարդու վրա, և նա մահացել է
Արմավիրում կանխվել է 24–ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա սպառնում էր նետվել աշտարակից
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն