00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻԱՎ–ով ապրող պացիենտին 4 ժամ չէին տեղափոխում վերակենդանացման բաժանմունք. բողոքի ակցիա

© Sputnik / Asatur YesayantsПациент Республиканского центра по профилактике СПИД-а Арман Авчян указывает на пустые места министра и замминистра здравоохранения
Пациент Республиканского центра по профилактике СПИД-а Арман Авчян указывает на пустые места министра и замминистра здравоохранения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի պացիենտները մտահոգված են խտրական վերաբերմունքից։ Նրանք կենտրոնի բժիշկների հետ բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց են «Դեմ եմ ՁԻԱՀ–ի կենտրոնը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելուն» գրությամբ պաստառներով։

Կենտրոնի կոլեկտիվը դժգոհ է ՀՀ կառավարության այդ որոշումից ու իրենց ձայնը լսելի դարձնելու համար այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Сотрудники и пациенты Республиканского центра по профилактике СПИД-а в ожидании встречи с министром и/или замминистром здравоохранения (13 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՁԻԱՀ–ի կենտրոնը նոր ղեկավար ունի. կոլեկտիվը նրան չի ընդունում

«Առողջապահության նախարարության քաղաքականությունը պետք է հիմնված լինի մասնագիտական կարծիքի վրա։ Որևէ բան միացնել, լուծարել անջատելը չպիտի լինի ինքնանպատակ, այլ պետք է ունենա հստակ նպատակ։ Պետք է հասկանալի լինի ինչի ենք ուզում հասնել դրանով, ու ինչ խնդիրներ կան, որոնք դրանով ուզում ենք լուծել»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի համաճարակաբանական բաժնի պետ Արշակ Պապոյանը։

Բողոքի ակցիային մասնակցում է նաև 9 տարի ՄԻԱՎ–վարակակրի կարգավիճակով կենտրոնում բուժում ստացող Արման Ավչյանը։ Նա վստահեցրեց, որ ակցիային իր մասնակցությամբ ներկայացնում է ոչ միայն իր, այլև իր բախտակից բոլոր այն հիվանդների մտահոգությունը, ովքեր, ի տարբերություն իրեն, չեն ցանկանում բացահայտել իրենց վարակակիր լինելը։

«Մենք ու ես` անձամբ` որպես ՄԻԱՎ–ով ապրող մարդ, ոչ մի վստահություն չունենք Առողջապահության նախարարության հանդեպ, որովհետև մենք բազմիցս խնդրել ենք, հորդորել ենք, նույնիսկ պահանջել ենք կենտրոնի ու նախարարության մասնագետների մասնակցությամբ հանդիպում` ՄԻԱՎ-ով ապրող պացիենտների հետ, բայց մեր խնդրանքն ամեն կերպ անտեսվել է»,– ասաց նա։

Ապրել բորբոսնած սենյակը կորցնելու վախով և շփվելու երազանքով. ՄԻԱՎ-ով կնոջ ցավը

Երկու բուժհիմնարկների միավորման արդյունքում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, Ավչյանի խոսքով, մտավախություն ունեն, որ իրենց իրավունքները կարող են ոտնահարվել, քանի որ նման խտրական վերաբերմունքի հետ իրենք արդեն առնչվելու փորձ ունեցել են։

«Մենք 4 ժամ չենք կարողացել հասնել այն բանի, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ՄԻԱՎ–ով ապրող պացիենտին հիվանդանոցում ընդունարանից տեղափոխեն ռեանիմացիոն բաժանմունք։ Պատճառն այն է, որ նա ՄԻԱՎ–ով ապրող մարդ է, ու իրեն ասում են` գնա ՁԻԱՀ կենտրոն։ Ցավոք սրտի, հասարակությունը պատրաստ չէ դրան»,– ասաց Արման Ավչյանը։

Посол России в Армении Сергей Копыркин на мероприятии, посвященном 30-летию создания Республиканского Центра по профилактике СПИДа (23 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն. դեսպան

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է։ Նրա փոխարեն այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակվել է Արթուր Բերբերյանը:

Նա, նախարարի հրամանի համաձայն, պետք է զբաղվի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու մասին կառավարության որոշման պահանջների կատարմամբ:

ՁԻԱՀ–ի կենտրոնի աշխատակազմը, սակայն, ո՛չ նոր ղեկավարին, ո՛չ էլ նախարարի որոշումը չի ընդունում` պնդելով, որ այդ որոշումներն ընդունելուց առաջ մասնագետների հետ չեն քննարկել։ Իսկ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ու Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միավորելը կխաթարի այն ամենը, ինչ ստեղծվել է տարիների աշխատանքով։

Չեմ ուզում գողեգող գնալ դեղս ստանալու. ՄԻԱՎ–ով ապրողներին սարսափեցրել է գործադիրի որոշումը

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր 2020թ.-ի հունվարի 30-ին։

Թե իրականում ինչ փոփոխություններ են սպասվում երկու բուժհիմնարկների կյանքում, պարզ կլինի միայն 2 ամսից, քանի որ միավորման գործընթացը պաշտոնապես կգրանցվի միայն մարտի 30-ից հետո։

Ստեղծվող նոր ընկերությունում կձևավորվի նոր գործադիր մարմին, վերստուգող հանձնաժողով, կմշակվի նոր կանոնադրություն։ Պետությունը նորաստեղծ ընկերությունը կգրանցի եռամսյա ժամկետում։

Լրահոս
0