Ճանապարհ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ մերկասառույց է

75
(Թարմացված է 10:30 27.02.2020)
ԱԻՆ–ը կրկին վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 09:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Այո» տարբերանշանի ստեղծողները տեղյակ են եղել հնի գոյության մասին. հայտարարություն

75
թեգերը:
ձմեռ, ձյուն, Ճանապարհ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (836)
Ըստ թեմայի
«Իսկական դերասան է». ինչպես է հնարամիտ հայ փոքրիկը խուսափում մոր խնդրանքը կատարելուց
Երևանի որոշ հատվածներում և 3 մարզում լույս չի լինի
Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ. Թորոսյանը` Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի մասին
Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատություն

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են

120
(Թարմացված է 16:53 10.07.2020)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցնում է, որ անհանգստանալու պատճառ չկա։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Այս պահին թեստերի դրական արդյունքներ ունեն 10 սաներն ու 5 աշխատակիցները։ Բացառությամբ 1 աշխատակցի, որը շաքարային դիաբետ ունի և գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է։ Անհանգստանալու առիթ չկա»,-ասաց նա` ավելացնելով, որ այս պահին հոսպիտալացված հիվանդ չկա:

Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ինչպես վարակը տարածվել հաստատությունում։

«Հիմա գրեթե արդեն անվերահսկելի է։ Հնարավոր չէ ասել, թե որտեղից է տարածվել»,– նշեց նա։

Այս պահին հաստատությունում անհրաժեշտ քայլեր են իրականացվում հակահամաճարակաբանների հետ։

Նիդեռլանդները Հայաստանին 200 000 եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կառավարության որոշմամբ լուծարվեց հունիսի 25-ին: Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում էին մնացել միայն հունվարին լուծարված «Թռչունյան տան» սաները: Բոլորն ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած: Այս պահին հաստատությունում կա գիշերող 21 երեխա: 

Կորոնավիրուսի հետևանքով 11 մահվան դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 51 տարեկան է

120
թեգերը:
«Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, կորոնավիրուս, Գյումրի, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ջորջ Քլունի

Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել զավակներից մեկի հետ. պապարացիները «որսացել» են նրանց

22
(Թարմացված է 16:23 10.07.2020)
Պապարացիները հազիվ են ճանաչել Հոլիվուդի սեքս խորհրդանիշներից մեկին․ դերասանը փողոցում է հայտնվել անսովոր տեսքով և առաջին անգամ ցուցադրել որդուն։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել որդու հետ․ համացանցում հրապարակվել են 3 տարեկան Ալեքսանդրի և հոր լուսանկարները։

2020 թ․-ի սկզբից Քլունիները դարձել են Հոլիվուդի ամենագաղտնապահ ու փակ ընտանիքներից մեկը։ Համացանցում երբեմն երևում էին լուսանկարներ կամ տեսանյութեր Ամալ Քլունիի աշխատանքային գործունեությունից, երբեմն էլ՝ Ջորջի անհատական ելույթները։ Ինչ վերաբերում է հանրության մեջ համատեղ երևալուն կամ երեխաների հետ ընտանեկան լուսանկարներին, ապա հասարակությունը նման բան տեսնելու հնարավորություն դեռ չի ունեցել։

Պապարացիները Քլունիին «որսացել» են ինքնամեկուսացման ավարտից հետո․ դերասանը որոշել է որդու՝ Ալեքսանդրի հետ զբոսանքի դուրս գալ նրան ակնաբույժի մոտ տանելու համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HELLO! Russia (@hello__ru)

Այդպիսով երկար ընդմիջումից հետո համաշխարհային լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել Քլունիների երկվորյակ երեխաներից մեկի լուսանկարը։ Աչքի է ընկել նաև աստղային հայրիկը․ լուսանկարներում դերասանն իր մշտական էլեգանտ կոստյումով չէ, այլ ջինսով, հարմարավետ շապիկով և դիմակի փոխարեն դեմքին կապված շարֆով։

Սոցիալական ցանցերի օգտատերերը միաձայն եզրակացրել են, որ փոքրիկ Ալեքսանդրը շատ նման է իր հայտնի հայրիկին։

Ջորջ և Ամալ Քլունիների երկվորյակները` Ալեքսանդրն ու Էլլան, ծնվել են 2017 թվականին։

Քլունին ապագա կնոջ հետ ծանոթացել է իր առանձնատանը։ Ամալին իր հետ ընթրիքի է բերել դերասանի ընկերը։ Նրանք առաջին հայացքից հավանել են միմյանց։ Ջորջի հայրը՝ Նիքը, նույնպես ներկա է եղել այդ հանդիպմանը և ասել, որ ինքը միանգամից հասկացել է` որդին հանդիպել է իր երկրորդ կեսին։

Ջորջ Քլունին Հայաստանում է եղել 2016 թվականին` «Ավրորա» մրցանակը հանձնելու նպատակով: Նա այցելել է ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել:

Ինչպես ծնվեց Քլունիների սերը. երկար լռելուց հետո գաղտնիքը բացահայտեց ամուսինը

22
թեգերը:
Լուսանկար, երեխա, Ջորջ Քլունի
Ըստ թեմայի
Հարրին ու Մեգանն առաջ են անցել Քիմից ու Քանյեից․ վերջին տասնամյակի ամենաթանկ հարսանիքները
Բրեդ Փիթը կզրկվի՞ երեխաների հետ շփումից. ինչ կապ ունի Քարդաշյան ընտանիքը
Հայտնի է` ով է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը
Լիլիթ Մակունցը, Ալեքսանդր Սանդիկովն ու Սերգեյ Կոպիրկինը

ՍԴ շուրջ զարգացումներից մինչև ավիափոխադրումներ. ինչ են քննարկել պատգամավորները և Կոպիրկինը

0
(Թարմացված է 17:07 10.07.2020)
Լիլիթ Մակունցը ՌԴ դեսպանին է ներկայացրել Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու իմքայլական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը հանդիպում են ունեցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Լիլիթ Մակունցը:

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ դեսպանին

«Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները»,- գրել է նա։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են իրականացվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես, «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ընթացիկ հարցերը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով կարգավորելու հանգամանքը։ Առանձնակի ընդգծվել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերի կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել այս օրերին կանոնավոր ավիափոխադրումների բացակայության պայմաններում ՀՀ և ՌԴ քաղաքացիների՝ իրենց երկրներ վերադարձի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։

Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է դառնան ինչ–որ մեկի շահերի պատանդ. Կոպիրկին

0
թեգերը:
Ռուսաստան, Սահմանադրական դատարան, կորոնավիրուս, «Իմ քայլը» խմբակցություն, Սերգեյ Կոպիրկին, Հայաստան, Լիլիթ Մակունց
Ըստ թեմայի
Հայ և ռուս դիվանագետները գործում են միասնական ճակատում. Կոպիրկին
Հայ-ռուսական համագործակցությունը ՀԱՊԿ–ի կարևոր բաղադրիչն է. Կոպիրկին
Ռուսաստանը զգույշ է վերաբերվում Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներին. Կոպիրկին
Կոպիրկինը պատմել է, թե ինչպես են Հայաստանն ու ՌԴ-ն համատեղ պայքարում կորոնավիրուսի դեմ