Դավիթ Շահմուրադյան

Հայրս պատգամում էր պահպանել Արցախը որպես մեր գոյատևման երաշխիք. Դավիթ Շահմուրադյան

804
(Թարմացված է 21:05 25.02.2020)
Անվանի լրագրող, հրապարակագիր, Արցախյան պատերազմի հերոս Սամվել Շահմուրադյանի որդին` ՊՆ աշխատակից Դավիթ Շահմուրադյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հոր անցած ճանապարհի, ստեղծագործական ժառանգության, ինչպես նաև արցախյան հերոսամարտում թողած նրա ավանդի մասին։

 

Դավիթ Շահմուրադյան. Հայրս պատգամում էր պահպանել Արցախը որպես մեր գոյատևման հիմնական երաշխիք

Արցախյան պատերազմի մասնակից, Մարտական Խաչ 1-ին Աստիճանի շքանշանի և Արիության մեդալի արժանացած լրագրող Սամվել Շահմուրադյանը 1990-91թթ. զբաղվել է նաև օրենսդրական աշխատանքով, եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։

Նրա որդու` Դավիթ Շահմուրադյանի փոխանցմամբ` արցախյան պատերազմի հերոսին մեծապես հարգում են նրա անունը կրող թիվ 85 դպրոցի աշակերտները, որի շրջանավարտն է եղել անվանի հրապարակագիրը։

Սամվել Շահմուրադյանը ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին մամուլում հրապարակել է շարժումը լուսաբանող հրապարակախոսական հոդվածներ և ակնարկներ, ՀՀ ԳԽ նստաշրջաններում պաշտպանել արցախահայության արդարացի պահանջը, դատապարտել Սումգայիթի ցեղասպանությունը, իշխանությունների բռնություններն Ադրբեջանի հայաբնակ շրջաններում։ Բազմիցս եղել է մարտական գործողությունների թեժ կետերում։ «Արծիվ-մահապարտների» կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի բնակավայրերի ազատագրական մարտերին, որտեղ և զոհվել է։

Լեգենդար հերոսի որդու փոխանցմամբ` հոր կերպարը, նրա անցած ուղին իսկապես իմաստալից են և ուսանելի, առավել ևս որ հայրը պատգամում էր պահպանել Արցախը որպես մեր գոյատևման հիմնական երաշխիք։   

Արցախի ՊԲ նոր հրամանատարին թույլատրվել է կոշտ միջոցներ ձեռնարկել. քաղտեխնոլոգ

804
թեգերը:
Դավիթ Շահմուրադյան, Լրագրող, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Հակոբյան. «Իշխանությունը փորձում է արցախյան հարցում չեզոքացնել բացասական գնահատականները»
Սերժ Սարգսյանն իրեն աջակցողներին հորդորեց տուն գնալ. ինչի՞ հույս ունի նա
«Բա մեր սարերը քամի բաց կթողնե՞ն, էն էլ Ադրբեջանից». ադրբեջանական քամիներն Արցախ չեն հասել