Ինքնաթիռը «Զվարթնոցում»

Իրանից վերադառնալու ցանկություն է հայտնել 65 ՀՀ քաղաքացի. ինչ տրամադրություն է նրանց մոտ

122
(Թարմացված է 10:11 26.02.2020)
«Արմենիա Էյրվեյսի» ինքնաթիռը կմեկնի Իրան` Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik, Կարինե Հարությունյան. Իրանից Հայաստան վերադառնալու ցանկություն է հայտնել ՀՀ 65 քաղաքացի, այդ թվում` երկքաղաքացիներ: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Իրանում ՀՀ դեսպանությունը, հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորել էր ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

«Իրանից Հայաստան վերադառնալու ցանկություն է հայտնել ՀՀ 65 քաղաքացի` արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին։ Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»,–ասաց Նաղդալյանը։

Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև Իրանում ՀՀ դեսպանության հետ, որտեղից հայտնեցին, որ կապ են պահպանում ՀՀ բոլոր քաղաքացիների հետ։

Դեսպանությունից ասացին` այս պահին Իրանում իրավիճակն այնպիսին չէ, որ ՀՀ քաղաքացիների տարհանում իրականացվի, և Հայաստան կվերադառնան միայն նրանք, ովքեր նման ցանկություն կհայտնեն։

ՀՀ տասը քաղաքացի Իրանից վերադարձել է Հայաստան

«Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած 65 քաղաքացների գերակշիռ մասը երկքաղաքացի է։ «Արմենիա էյրվեյսը» շաբաթական երկու թռիչք կիրականացնի Հայաստան–Իրան–Հայաստան ուղղությամբ։ Մենք աջակցում ենք Հայաստան վերադառնալ ցանկացողներին ինչով կարողանում ենք»,–ասաց Իրանում ՀՀ դեսպանության աշխատակիցը։

Դեսպանության համար բոլոր քաղաքացիների շարժը վերահսկելի է, և անգամ այն քաղաքացիները, որոնք կմոռանան հայտնել, որ ՀՀ են տեղափոխվում, դեսպանության` սահմանին ստուգումներ իրականացնող աշխատակիցները կինֆորմացվեն այդ մասին։

Ինչ վերաբերում է Իրանում գտնվող հայերի տրամադրվածությանը, ապա դեսպանությունը վստահեցնում է` հայերի մոտ խուճապ չկա, նրանք բավականին հանգիստ են։ Նրանք ապահովության համար են ուզում Հայաստան վերադառնալ, քանի որ կորոնավիրուսով վարակվածների ու հիվանդությունից մահվան դեպքերի թիվն ավելանում է։

Հիշեցնենք, որ Իրանում փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսսով վարակման 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսի բռնկում. ինչ վիճակ է Հայաստանում և ինչ է արվում դրա դեմ պայքարի ուղղությամբ

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են և փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա:

122
թեգերը:
դեսպանատուն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, չվերթ, հայ, կորոնավիրուս, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (998)
Ըստ թեմայի
Զոհրաբ Մնացականյանը խոսել է կորոնավիրուսի մասին
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հայտնաբերվել. ՌԴ-ում Չինաստանի դեսպան
Հայաստանը բոլոր միջոցները ձեռնարկում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար. փորձագետ
Երբ կբացվի Երևանի կրկեսը, և ինչ կապ ունի դրա հետ կորոնավիրուսը
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

82
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

82
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

344
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

344
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ