Իրանի միջազգային օդանավակայան, արխիվային լուսանկար

ՀՀ տասը քաղաքացի Իրանից վերադարձել է Հայաստան

111
Իրան–Հայաստան սահմանին շարժը նվազել է։ Սահմանը հատող բոլոր վարորդներն ուժեղացված հսկողություն են անցնում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Պաշտոնական տվյալներով` Իրանի հետ սահմանը փակելուց հետո առ այսօր, ժամը 17։30-ի դրությամբ սահմանը հատել է 45 բեռնատար։ Բոլոր ավտոմեքենաների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել։

«ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետով նաև ՀՀ 10 քաղաքացի է մուտք գործել երկիր՝ անցնելով ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների զննում։ Որևէ անձի մոտ կասկածելի նշաններ չեն արձանագրվել»,- հայտնում է տեսչական մարմինը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հայտնաբերվել. ՌԴ-ում Չինաստանի դեսպան

Նշենք, որ մինչ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելը, Մեղրիի հսկիչ կետով օրական Հայաստան էր մուտք գործում 800-1100 մարդ։

Զոհրաբ Մնացականյանը խոսել է կորոնավիրուսի մասին

111
թեգերը:
Սահման, կորոնավիրուս, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի բռնկում. ինչ վիճակ է Հայաստանում և ինչ է արվում դրա դեմ պայքարի ուղղությամբ
Բժշկական դիմակները թանկացե՞լ են. հանձնաժողովը դեղատներ է մտել
Առողջություն, թե փող. Իրանի հետ փակ սահմանը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա
Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ. նոր տվյալներ