Երևան

«Վաղը հավես օր է լինելու». Սուրենյանը խոստանում է

243
(Թարմացված է 17:00 25.02.2020)
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետի հավաստմամբ` փետրվարի 26–ին լավ, անուշ եղանակ է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը խոստանում է, որ վաղը` փետրվարի 26–ին, լավ, անուշ եղանակ է լինելու։

«Վաղը հավես օր է, կապույտ ջինջ երկինք, արև, անուշ եղանակ»,–Facebook-ի իր էջում գրել է Սուրենյանը։

Հայաստանի որոշ հատվածներում բուք է. կան փակ ճանապարհներ

Օգտատերերը  ակտիվ մեկնաբանել են Սուրենյանի հրապարակումը։ Նրանցից ոմանք տեղումների բացակայության հավաստիացում են պահանջել, որպեսզի ավտոմեքենաները լվանան։

«Փաստորեն խոստացված տաք փետրվարը սկսվեց»,–գրել է օգտատերերից մեկը` հեգնելով, որ փետրվարի սկզբին Սուրենյանը տաք ամիս էր խոստացել։ Ոմանք է Սուրենյանին անվանել են «սրտի օդերևութաբան»։

Նշենք, որ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Շիրակի մարզում ձյուն է գալիս, իսկ Գյումրի քաղաքում և Աշոցք գյուղում կրկին բուք է:Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային գոտիներում, սպասվում է բուք և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

243
թեգերը:
ձմեռ, արև, Գագիկ Սուրենյան, Երևան, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում (726)
Ըստ թեմայի
Ղազախ աղջիկը հայերեն երգ է ներկայացրել իրենց Got Talent հեռուստաշոուի ընթացքում. տեսանյութ
«Այնքան, որքան մյուսները, մի բան էլ պակաս». ինչքան պարգևավճար է ստացել նախարարը
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով