Չինաստան, արխիվային լուսանկար

Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ. նոր տվյալներ

185
(Թարմացված է 15:31 25.02.2020)
Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են և փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ և այսօր ախտորոշման առումով երկիրը որևէ խնդիր չունի»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ձեռնարկվել են միջոցառումներ` նաև դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում դրանք առկա են:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հայտնաբերվել. ՌԴ-ում Չինաստանի դեսպան

Առողջապահության նախարարությունը միաժամանակ հորդորում է.միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, խուսափե´լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե´լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ, գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե´լ բժշկի` նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճանապարհորդության մասին:

Նշենք, որ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:

Հայաստանը բոլոր միջոցները ձեռնարկում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար. փորձագետ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ արձանագրվել է 79331 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77262, 2595-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպք, որից 23-ը մահվան ելքով:

185
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Չինաստան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (478)
Ըստ թեմայի
Բժշկական դիմակները թանկացե՞լ են. հանձնաժողովը դեղատներ է մտել
Երբ կբացվի Երևանի կրկեսը, և ինչ կապ ունի դրա հետ կորոնավիրուսը
Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի
Կորոնավիրուսը համաշխարհային համաճարակի վերածվելու հեռանկար ունի. ԱՀԿ