ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում, ամփոփելով նախորդ տարի արված աշխատանքները, հայտնեց, որ Արագածոտնի մարզում արդեն իսկ փակվել են Արագածի, Ծաղկահովիտի և Արտենիի ծննդատները։
ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքում և որոշել է տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները փակել։ Նախարարությունն այս տարի չի ֆինանսավորել Մարալիկի, Աչաջուրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի և Եղվարդի ծննդատներին։
«Արագածի առողջության կենտրոնի ծննդատունը բնական ճանապարհով փակվել է. այդտեղ շատ վաղուց ծնունդներ չէր եղել։ Ծննդատների փակման որոշման մեջ ամենաարդարացվածը հենց այս ծննդատան դեպքում էր»,–ասաց մարզպետը։
Նրա խոսքով` Արագածի ծննդատանը տարեկան 40-50 ծնունդ էր լինում, այսինքն` բժիշկներն ամսվա մեջ 4 ծնունդ էին ընդունում։ Գևորգյանը կարծում է` լավագույն մասնագետներն իրենց որակները կկորցնեն նման պայմաններում։ Նա հայտնեց, որ մասնագետների խնդիր կա` ոչ ոք չի ուզում առաջարկվող վարձատրությամբ աշխատել մարզում։
«Եթե մենք ունենանք 1 դժբախտ դեպք, ես քուն ու դադար չեմ ունենա»,– ասաց նա։
Անդրադառնալով մտահոգություններին, թե արդյոք հեռու չե՞ն փակվող ծննդատների փոխարեն առաջարկվող ծննդատները` մարզպետը պատասխանեց, որ հեռավորությունը շատ չէ։ Իսկ Արտենիի պարագայում, որտեղ մի փոքր տարբերություն կա հեռավորության առումով, նախատեսում են ունենալ շտապօգնության մեկ անձնակազմ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ծննդկանին Թալին տեղափոխեն։
Մասիսում 5 ու կես կգ քաշով, 60 սմ հասակով դյուցազուն է ծնվել. լուսանկար
Գևորգյանը հայտնեց նաև, որ Ծաղկահովիտում նոր առողջության կենտրոն կկառուցվի, ավելին` 2023–ին չեն ունենա որևէ հիմնարկ, որը շենքային պայմանների առնչությամբ խնդիր կունենա։
Հիշեցնենք, որ մի շարք ծննդատների աշխատակիցներ բողոքի ակցիաներ էին անում դրանց փակման որոշման դեմ։
«Մահացած երեխան իմ ծննդաբերածը չէ». կինը պահանջում է վերաբացել իր զավակի մահվան գործը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



