ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանում բժշկական դիմակների գները չեն «թռել»։
Շուկայի մանրակրկիտ ուսումնասիրության համար զգալի ժամանակ է պետք, բայց գները թեկուզ թռուցիկ ստուգելու համար հանձնաժողովի աշխատակիցներն այցելել են մի քանի դեղատուն և ստուգիչ գնումներ կատարել։ Գևորգյանի խոսքով` պարզվել է, որ առանց զտիչի սովորական դիմակների մեկ հատը 30-35 դրամ արժե։
Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ դիմակները տարբեր տեսակի են (մի քանի շերտանի զտիչով կամ առանց դրա), այդ պատճառով էլ գինը կարող է տարբեր լինել։
Նկատենք, որ մի շարք դեղատներ սովորական դիմակներն (առանց զտիչի) արդեն վաճառում են 180 դրամով, քանի որ մատակարարներն են սկսել բարձրացնել գները։
Բացի այդ, ՏՄՊՊՀ–ն տեսել է միայն ընթացիկ գները, իսկ ամբողջական պատկեր ստանալու համար, ըստ Գևորգյանի, պետք է ուսումնասիրել վերջին մեկ ամսվա գները, երբ կորոնավիրուսի տարածման հետ կապված աղմուկ բարձրացավ։
«Մենք կպարզենք նաև` դեղատները պահեստներում բավարար քանակի դիմակներ ունեն, թե ոչ», – ավելացրեց նա։
Այս ուսումնասիրությունները արտապլանային էին, նպատակը` հանրությանը հուզող հրատապ հարցին պատասխանը տալը։ Իսկ տարվա ընթացքում հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի դեղերի շուկան։
Կստուգվեն դեղատների ցանցերի շրջանառությունը, ինչպես նաև դեղորայքի խոշորացված խմբերը (Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգման համաձայն)։
Պաշտպանիչ դիմակները նոր թրենդ են դարձել. լուսանկարներ
Նշենք, որ ամեն տարի ավելի քան 100 մլն դոլարի դեղորայք է ներմուծվում Հայաստան (2017-ին` ավելի քան 160 մլն, 2018-ին` ավելի քան 130 մլն)։
Խալաթներ, դիմակներ, բախիլներ. Գյումրին կօգնի Չինաստանի իր քույր քաղաքին
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



