Սատկած ձկներ

Լոռու մարզի ջրամբարի տարածքում ձկները սատկել են. տեսանյութ

97
(Թարմացված է 18:56 24.02.2020)
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ Շահնար գյուղի մոտ հազարավոր ձկներ են սատկել։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. «Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ Լոռու մարզի Տաշիրի շրջանի Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են։ ՀԿ–ն նաև տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերից մեկը նշել է, որ ջրամբարը չի չորացվել, այլ տեխնիկական խնդիրների պատճառով մակարդակը իջեցվել է, որպեսզի հետազոտական աշխատանքներ իրականացվեն, և այս ջրամբարը ծառայում է միայն ու միայն ոռոգման նպատակով, այլ ոչ թե ձկնաբուծության:

«Լոռի» ջրօգտագործողների ընկերության ղեկավար Կարեն Ոսկանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ձկների անկման մասին ահազանգը ստացել է։ Նա նշեց, որ այդ ջրամբարում որևէ մեկը ձկնաբուծությամբ չի զբաղվել։ Ոսկանյանը խոսեց նաև ջրամբարի չորացման մասին։

«Անվտանգության խնդիր կար պատվարի հետ կապված։ Ջուրը թափվել է դեռ հոկտեմբերի 4-ին»,– ասաց նա։

Ոսկանյանը նշեց, որ հիմա մեկնում է այնտեղ, որպեսզի ծանոթանա իրավիճակին։

Աքորիում 165 գլուխ խոզ է սատկել. ո՞րն է զանգվածային անկման պատճառը

97
թեգերը:
ձուկ, Լոռի, Հայաստան
Ըստ թեմայի
Ձկները փախել են, փողերը` յուրացվել. Սևանի իշխանի ծրագրով քրգործ է հարուցվել
Սևանա լիճ է բաց թողնվել մեծ քանակությամբ մանրաձուկ. նախարար
Երևանցիների մեկ տարվա օգտագործած ջրի քանակից ավել ջուր է խնայվել այս տարի. նախարար