00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արայիկ Հարությունյանն ուսանողներին կոչ է անում բուհերում հեղափոխություն անել

© Sputnik / Asatur YesayantsМинистр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անդրադառնալով հայոց լեզուն ու հայոց պատմությունը պարտադիր ուսուցման ցանկից հանելու խնդրին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս հարցում ևս պետությունը չի խառնվելու։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ուսանողներն ու դասախոսները պետք է հեղափոխություն անեն բուհերում։ Այսօր ԱԺ ամբիոնից բարձրագույն կրթական ոլորտին դիմելով՝ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի՛ ուսանողներ, մենք ձեր փոխարեն ուսանողական խորհուրդ չենք ընտրելու»,- ասաց Հարությունյանը։

Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян по окончании церемонии награждения лучших спортсменов 2019 года (21 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բուհական խորհուրդներում այլևս պաշտոնյաներ չեն լինի

Նա նաև բերեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի ընտրության օրինակը՝ շեշտելով, որ այդ պաշտոնում դարձյալ ընտրվել է այն անձը, որը տարիներ շարունակ կործանել է ֆակուլտետը։

«Հիմա դուք ինքներդ ձեզ տվեք այն հարցը, թե ինչո՞ւ է այս ֆակուլտետը դեգրադացվում։ Ինչո՞ւ են այս ֆակուլտետ ընդունվում հազիվ 8 ստացածները»,- ասաց նա։ 

Անդրադառնալով հայոց լեզուն ու հայոց պատմությունը պարտադիր ուսուցման ցանկից հանելու խնդրին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս հարցում ևս պետությունը չի խառնվելու։

Նախարարը հայտնեց, որ տեղյակ է, որ ոչ մասնագիտական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի մեծամասնությունը կողմ է այս առաջարկին։ Իսկ թե ինչպես կկարգավորվի հարցը՝ կհրաժարվի՞ բուհը այդ առարկաների դասավանդումից, թե՞ կընդունի, կամ ինչ ժամկետով կընդունի ուսուցման ծրագիրը, կթողնվի բուհի ղեկավարության որոշմանը։

«Մենք այդ հարցը թողնում ենք բուհերին։ Քննարկեք, հիմնավորեք ու ինքներդ ընդունեք»,- ասաց նա։

Երեխան չի ուզում խառատ կամ եռակցող դառնալ. կրթության առաջարկն ու պահանջարկը չեն համընկնում

Այդուհանդերձ, նախարարն ընդունեց տեսակետը, թե մինչ հայագիտական առարկաները բուհերից հանելը, նախ պետք է ապահովել դրանց դասավանդման պատշաճ մակարդակը դպրոցներում։

Արայիկ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ այդ բարեփոխման համար ժամանակ կա, և հիշեցրեց՝ օրենքի այդ դրույթն ուժի մեջ է մտնելու միայն 3 տարի հետո՝ 2023թ-ից։

Խաչատրյան. «7-8 տարի է՝ կրթության ոլորտում որևէ ռազմավարական փաստաթուղթ չի ընդունվել»

Հիշեցնենք, որ աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար բողոքի ալիք բարձրացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ։ 2019–ի նոյեմբերի 7–ից բողոք իրականացնող երիտասարդները նաև նստացույց էին անում նախարարության դիմաց։   

Լրահոս
0