Լոռու մարզ, արխիվային լուսանկար

Խոշոր չարաշահումներ Լոռու մարզում. թիրախում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք են

52
(Թարմացված է 13:10 24.02.2020)
Երկու կազմակերպություններն ի սկզբանե նպատակ են ունեցել խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակել։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը չարաշահումներ է հայտնաբերել հենաշարժողական խնդիրներ ունեցող շահառուներին աջակցող միջոցների տրամադրման գործընթացում։ Այս կապակցությամբ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել։

Մասնավորապես` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի անունից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում կատարվել են ուսումնասիրություններ՝ պետական հավաստագրերի հիման վրա շահառու՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, ինչպես նաև այդ ուղղությամբ պետական միջոցների նպատակայնության և արդյունավետության վիճակը պարզելու ուղղությամբ։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ երկու կազմակերպություն, որոնք պարտավորվել են պետական հավաստագրերի հիման վրա շահառու անձանց տրամադրել պատշաճ որակի աջակցող միջոցներ, չեն կատարել իրենց պարտականությունները։

Խոշոր չարաշահումներ Նոր Նորքում. ստիպել են հիմնադրամին ապօրինի գումար փոխանցել. տեսանյութ

Կազմակերպություններից մեկի իրավասու անձինք, ի սկզբանե խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու շահադիտական դրդումներով, մեկ միասնական դիտավորությամբ 2019թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին 3 շահառուների չեն հանձնել վերջիններիս պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաները, պետական հավաստագրերի գնին համարժեք վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ:

ՊԵԿ–ը հայտնաբերել է Բաղրամյան համայնքի ապօրինությունները

Եվ առանց դրանք տրամադրելու՝ կազմել, հաստատել և պատվիրատուին՝ նախարարությանը, ներկայացրել են ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցման համար հիմք հանդիսացող կեղծ բովանդակությամբ ստացականներ, հաշվետվություններ, հանձնման-ընդունման ակտեր, հաշիվ-ապրանքագրեր՝ մոլորության մեջ գցելով պատվիրատուին:

Մյուս կազմակերպության իրավասու անձինք, դարձյալ օգտվելով նախարարության հետ կնքված պայմանագրի հնարավորությունից, նպատակ ունենալով խարդախությամբ զգալի չափերի գումարներ հափշտակել, ձեռք են բերել անորակ և շահագործման համար ոչ պիտանի աջակցող միջոցներ, որոնք 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում տրամադրված պետական հավաստագրերի հիման վրա հատկացրել են 6 շահառուների:

Արդյունքում կազմակերպությունների հաշվարկային հաշիվներին անհիմն փոխանցվել է զգալի չափի գումար, որը ընկերությունների իրավասու անձինք` օգտագործելով պաշտոնեական դիրքը, խարդախությամբ հափշտակվել է:

Նկատի առնելով, որ ուսումնասիրություների արդյունքում ի հայտ են եկել պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ վերոհիշյալ փաստերի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախության)2-րդ մասի 1․1-րդ կետի և 325-րդ հոդվածի(փասթաթղթեր, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը։

52
թեգերը:
Լոռի, ՀՀ գլխավոր դատախազություն, չարաշահում, Հայաստան
Ըստ թեմայի
Գյուղապետը կեղծ աճուրդով հողը նախ վաճառել է անչափահաս որդուն, հետո «Լիդիան Արմենիային»
Փաշինյանը մարտահրավե՞ր է նետում Վենետիկի հանձնաժողովին. փորձագետները բացում են փակագծերը
Թովմասյանի մեղադրանքը վերաբերում է նախարար աշխատած տարիներին թույլ տված չարաշահումներին
Կառավարությունը լուծարեց Տիգրան Սարգսյանի ստեղծած ընկերությունը. վարկը մնաց բյուջեի վրա