Վանաձոր–Երևան ճանապարհը. արխիվային լուսանկար

Մթնոլորտային ցուրտ ճակատ է ներխուժում Հայաստան. Սուրենյանը զգուշացնում է` բուք է լինելու

277
(Թարմացված է 12:39 24.02.2020)
Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ օդի ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով, բաց դա կտևի ընդամենը մեկ օր։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։ Նորությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 

«Վաղը երեկոյան ժամերից տեղումները աստիճանաբար կդադարեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ»,–գրել է Սուրենյանը։

Նշենք, որ սա Սուրենյանի միակ գրառումը չէ այսօր։ Ավելի վաղ նա հումորային գրառում էր արել`նշելով`Իրանի տարածքից Հայաստան նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքն է արգելվում։
Հումորային գրառումն, ինչպես միշտ, արժանացել է հետևորդների բուռն արձագանքին։ 
277
թեգերը:
Հայաստան, եղանակ, Գագիկ Սուրենյան
Ըստ թեմայի
«Մի սանտիմետր ավելացրու` ցորենը ծածկվի». Սուրենյանի հումորային գրառման արձագանքները
Փետրվա՞ր, թե՞ մարտ. Սուրենյանն ասել է` ինչ եղանակ է սպասվում ձմռան վերջին ամսին
Լավ լուր Սուրենյանից. արևմուտքից տաք օդային հոսանքներ են գալիս Հայաստան