Люстра

Երևանում և 6 մարզերում որոշ ժամանակով լույս չի լինի

128
(Թարմացված է 10:11 23.02.2020)
«ՀԷՑ»-ից հայտնում են, որ հոսանքազրկումները պայմանավորված են պլանային և վերանորոգման աշխատանքների իրականացմամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Սարի թաղի 13-19 շարքերը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11։00-17։00 Ա.Խաչատրյան փ. 23, 25 շենքերը, Ա.Ավետիսյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Պռոշյան 1-ին նրբանցքի սեփական տները, Դեմիրճյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 20 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վաղարշյան փ. 17 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մայիսի 9փ․2, 4/1, 4/2, 4/3, 4/4 շենքերը, Ն․Չարբախ 3, 4, 6, 8 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաշինջաղյան 1-ին նրբ. 14 շենքը, Բաշինջաղյան 1-ին նրբ. 20 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 25 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորքի 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. 50-105 սեփական տները, Նորքի 17 փողոցի 2-րդ նրբանցքի 2-22Ա սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը

Արագածոտնի մարզում՝

11։00-12։00 Մաստարա, Գառնահովիտ, Զովասար և Ծաղկասար գյուղերը,

Արարատի մարզում՝

10։00-12։00 Ոսկետափ գյուղը մասնակի,

10։00-14։00 Նոր Խարբերդ և Երասխ գյուղերը մասնակի,

10։30-14:30 Արտաշատ քաղաքի Աճառյան, Արազի, Օրբելի փողոցները մասնակի,

10։30-16։30 Ներքին Դվին գյուղը մասնակի,

10։00-16։00 Ավշար գյուղը մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։00-13։00 Եղեգնաձոր քաղաքի Իսրայել Օրի, Գագարինի, Թումանյան փողոցները մասնակի,

10։00-16։00 Եղեգնաձոր քաղաքի Թամանցիների, Մշեցու, Ավագյան փողոցները մասնակի,

11։00-16։00 Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցը և Երևանյան խճուղին մասնակի, Գետափ գյուղը, Գլաձոր և Շատին գյուղերը մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանը մասնակի; 3-րդ միկր. 17 շենքը, Հանրապետության փ. 12 շենքը, Գեղաշեն, Կամարիս, Զառ գյուղերը մասնակի, Ջրվեժի Ա թաղամասը մասնակի,

Շիրակի մարզում՝

10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղը մասնակի,

11։00-17։00 Արթիկի տարածաշրջանի Արևշատ և Փոքր Մանթաշ գյուղերի դպրոցները և հարակից տարածքները,

Սյունիքի մարզում՝

11:00-15:00 Սիսիան քաղաքի Պ.Սևակի, Սյունիքի, Շահումյան փ. 90, 90Ա, 92, 94, 96, 98, 100 շենքերը և Խրիմյան փողոցը:

Հայկական ատոմակայանին տուգանել են

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

128
թեգերը:
Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), Լույս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը
Ռուսաստանը կերկարացնի Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման վարկը. նախարար
2020-ին էլեկտրաէներգիան չի թանկանա. Գարեգին Բաղրամյան
Երևանցիների մեկ տարվա օգտագործած ջրի քանակից ավել ջուր է խնայվել այս տարի. նախարար
Pentawards մրցանակաբաշխություն

Հայկական ընկերությունը երկրորդ անգամ փաթեթավորման դիզայնի «Օսկար» է ստացել

24
(Թարմացված է 23:58 24.09.2020)
Pentawards միջազգային մրցույթի պատմության մեջ  սա առաջին դեպքն է, երբ որևէ ընկերություն 2 տարի անընդմեջ արժանանում է «Տարվա լավագույն ընկերություն» տիտղոսին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայկական Backbone բրենդինգ ընկերությունը երկրորդ տարին է` ճանաչվում է  Pentawards մրցանակաբաշխության հաղթող, տեղեկանում ենք ընկերության Facebook-ի էջից։

Pentawards-ը փաթեթավորման դիզայնի ոլորտում նույն մասշտաբի և հեղինակության մրցանակաբաշխություն է, ինչ կինեմատոգրաֆիայի ոլորտում «Օսկարը»։ Այն հիմնադրվել է Լոնդոնում, նրան ամեն տարի մասնակցում են աշխարհի առաջատար դիզայներական ընկերությունները՝ ներկայացնելով  տարբեր մեգաընկերությունների համար ստեղծված բրենդները՝ Microsoft, Coca Cola, Snickers, Nestle, Nike, Xiaօmi  և այլն։

«Մենք ուրախ  և անասելի հպարտ ենք, որ այս տարի աշխարհի տարբեր երկրների և միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների և ընկերությունների ներկայությամբ, 2-րդ անգամ հնչեց Agency of the Year - Backbone from ARMENIA արտահայտությունը: Այս տիտղոսը մեծ փառք և հեղինակություն է բերում ոչ միայն մեր ընկերությանը այլև Հայաստանին՝ միջազգային հարթակում», – ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Սիմոն Աբգարյանը միանգամից երեք մրցանակ է ստացել «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ

Pentawards միջազգային մրցույթի պատմության մեջ  սա առաջին դեպքն է, երբ որևէ ընկերություն 2 տարի անընդմեջ արժանանում է «Տարվա լավագույն ընկերություն» տիտղոսին։

24
թեգերը:
«Օսկար» մրցանակաբաշխություն, մրցանակաբաշխություն
Ըստ թեմայի
Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է` կորոնավիրուսը լաբորատորիայում է ստեղծվել
Հայտնի են «Ավրորա 2020»–ի մրցանակակիրները
Նախագահական, հետո «Պողոսյան». մրցանակների հանձնման արարողությունը՝ լուսանկարներով
Ադամ Սահկյանի անկյունը իրենց տանը

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան». ծնվել է Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին

41
(Թարմացված է 23:29 24.09.2020)
Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։ Նա հորեղբոր անունը կկրի։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին, նրան հորեղբոր պատվին Ադամ են անվանել։ Տեղեկությունը հայտնում է Ադամի մայրիկը` Գայանե Անտոնյանը, Facebook-ի իր էջում։ Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։

Բարեկամներն ու ընկերները շնորհավորում են Ադամի մայրիկին` փոքրիկի ծննդյան առթիվ։

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան։ Գայանե քույրս, բոլորիս աչքը լույս», «Գայանե ջան, ձեր ընտանիքում նրա ծնունդով ուրախությունը ուրախությանը թող հաջորդի», – գրում են Անտոնյանին։

Ադամ Սահակյանը 2016-ի ապրիլին տեղի ունեցած հայ–ադրբեջանական պատերազմի հերոս է։ Ապրիլի 1-ի գիշերը՝ «Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության` ադրբեջանական հարձակման դեմ։ Իր զինընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ և հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային)` Սահակյանն ընկնում է հերոսի մահով։

Սահակյանի և նրա զինընկերների` թշնամու դեմ մղած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով։

Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ

41
թեգերը:
երեխա, նորածին, Ադամ Սահակյան
Ըստ թեմայի
Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի
«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին
Ո՞վ է հաղթել Ապրիլյան պատերազմում. Արցախի նախագահը ներկայացրեց իր տեսակետը

Ի՞նչը պետք է պահպանել. համաշխարհային առաջնորդները որոշել են ՄԱԿ-ում փոփոխություններ անել

0
(Թարմացված է 23:43 24.09.2020)
Այս տարի լրացավ ՄԱԿ–ի 75-ամյակը։ Անդամ երկրները որոշել են, որ կառույցում պետք է փոփոխություններ անել։

ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդները մտադիր են բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ում։ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստի ժամանակ նման կոչով են հանդես եկել համաշխարհային մի քանի առաջնորդներ։

Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կարող է դառնալ Անվտանգության խորհրդի ընդլայնման գործընթացի նախաձեռնողը։

«Գլոբալ խնդիրները համաձայնություն և համագործակցություն են պահանջում, անկախ ազգային սահմաններից։ Չափազանց հաճախ է ԱԽ–ն արգելափակման մեջ հայտնվում, երբ կարևոր որոշումներ ընդունելու կարիք կա»,-հայտարարել է նա:

Փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլապես, նրա կարծիքով, «կարելի է ընդարմանալ»։ 

Հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով. Լավրով

ՌԴ առաջնորդը միաժամանակ ընդգծել է, որ պետք է պահպանել գլխավորը՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը, թեև Արևմուտքը պնդում է, որ այն չեղարկվի:

Իսկ, թե ինչով է այն կարևոր աշխարհում կայունության պահպանման համար՝ դիտեք տեսանյութում:

0
թեգերը:
Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
ԱՄՆ պետքարտուղարության օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ. Մակունց
Ադրբեջանը չի հետևում ՄԱԿ-ի հրադադարի կոչին. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի արձագանքը
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները