Թափառող շուն. արխիվային լուսանկար

Փնտրվում են խնդրահարույց շները. Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի հայտարարությունը

535
(Թարմացված է 18:52 20.02.2020)
Եթե ուզում եք ազատվել թափառող շների ներկայությունից, դրանց նկարեք, նկարը կցեք կլիպսի համարի, գույնի ու գտնվելու վայրի ինֆորմացիայի հետ ու ներկայացնեք Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Երևանում օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում խնդրահարույց շներին հայտնաբերելու ուղղությամբ։ Facebook–ի իր էջում նման հայտարարություն է արել Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը։

Կենտրոնի հայտարարութոյան մեջ նշվում է նաև, որ եթե շունը կծել է, պետք է նախ դիմել բժշկական հաստատություն և ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, ապա բժշկից պահանջել համապատասխան փաստաթուղթ դեպքի վերաբերյալ և այն ներկայացնել ԹԿՎԿ ՀՈԱԿ։ Դրանից բացի պետք է ինֆորմացիա տրամադրել շան մասին (կլիպսի համար, գույն, գտնվելու վայր, ցանկալի է` նկար)։

Հիշեցնենք` օրերս մեծ աղմուկ էր բարձրացրել Facebook սոցցանցի օգտատերերից մեկի` Մարինե Օհանջանյանի գրառումը, որտեղ նա հայտնել էր` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի թաղամասից դեպի Սվաճյան փողոց տանող հատվածում մեծ թվով թափառող շներ կան, որոնք պարբերաբար կծում են երեխաներին։ Օհանջանյանի հրապարակած լուսանկարները, որտեղ երևում էին, թե ինչ վնասվածքներ են ստացել երեխաները, բուռն արձագանքի էին արժանացել։

Երևանում դպրոցի ճանապարհին 22 երեխայի են կծել. որ դեպքում են ագրեսիվանում ստերջացված շները

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն էլ հայտնել էր` դեպքը քաղաքապետարանի համար որպես ահազանգ է դիտվել, իսկ նման պարագայում փորձում են կապ հաստատել բնակչի հետ, որպեսզի շներին հայտնաբերեն։ Նրա խոսքով` ստերջացված շունն ագրեսիվ չի լինում, եթե նրան չեն հարվածում կամ փորձում վնասել։ Կուբատյանը հայտնել էր նաև, որ կա նաև հարցի մեկ այլ կողմը` Երևանից բացի, որևէ մարզ չի զբաղվում շների խնդիրներով, և հաճախ մարզերից չստերջացված շները գալիս են Երևան։

Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի (Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջան) մանկական բաժանմունքի փոխտնօրեն Նաիրա Առաքելյանը Sputnik Արմենիային ասել էր, որ այս տարի արդեն իսկ 22 երեխա է դիմել շան կծածի դեմ բուժում ստանալու համար։

Ծառուկյանի առյուծներն ու թափառողները. ակտիվիստները պահանջում են պաշտպանել կենդանիներին

535
թեգերը:
Թափառող շներ, Շուն
Ըստ թեմայի
Երևանում թափառող շների հարցը լուծվում է. կենդանիների վնասազերծման կենտրոն է ստեղծվում
Կենդանաբանական այգու հարակից տարածքների թափառող շներին վնասազերծում են. տեսանյութ
«Երևանի թափառող կենդանիների շուրջ 70%-ը ստերջացվել է». Հակոբ Կարապետյան
Երևանում թափառող շունը «մաստեր կլաս» է անում անկարգապահ հետիոտների համար. տեսանյութ
Երևան

Առաջիկա օրերին տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

46
(Թարմացված է 09:16 31.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ:

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի գիշերային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի + 23...+25 աստիճան։

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

 

46
թեգերը:
Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Մարիաննա Թևոսյան

«Իմ էրեխեքը խաղաղություն կբերեն». արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

1735
(Թարմացված է 00:15 31.10.2020)
26-ամյա Մարիաննա Թևոսյանը երրորդ անգամ է ծննդաբերում։ Մայրն ու փոքրիկներն իրենց լավ են զգում։

Երկնագույն փուչիկներ` «Ես լավ տղա եմ» գրությամբ, ծաղիկներով կանայք, որոնք Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում սպասում են երկվորյակների հետ հանդիպմանը․ այս իրանցման «հեղինակները» երկու նորածին արցախցիներն են։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Տղաները լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 27-ին կեսարյան հատման ճանապարհով։ 26-ամյա մոր՝ Արցախի Մարտակերտի շրջանի Արջաձոր գյուղի բնակիչ Մարիաննա Թևոսյանի համար սա երրորդ հղիությունն էր։ Նա նաև 6 տարեկան որդի ու 5 տարեկան դուստր ունի։

«Մեկի անունը Դենի է, մյուսինը` Դանիել։ Պապայի խնդրանք է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Մարիաննան ու հերթով գրկում նորածիններին։

Տղաները հյուրերի մոտ իրենց «լավ են պահում»․ գրեթե չեն լացում ու արագ քնում են։ Մարիաննան խոստովանում է` սկզբում մտավախություն ուներ, որ չի կարողանա տարբերել փոքրիկներին, բայց մոր սիրտը երբեք չի սխալվում...

–Դենին կարծես թե ավելի ակտիվ է, - ասում եմ ես։ Մարիաննան հաստատում է` ճիշտ եմ նկատել։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու

Երիտասարդ մայրը պատմում է, որ ընտանիքի հայրը պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագիծ է մեկնել, բայց ուրախալի լուրը կարողացել է հայտնել նրան։ Մարիաննայի խոսքով՝ երբ մարտական գործողությունները սկսվեցին, նրանք մտածում էին, որ ամեն ինչ 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմի պես կլինի։ Սակայն հոկտեմբերի 1-ին պարզ դարձավ, որ էսկալացիան մեկ–երկու օրում չի ավարտվի, նրանք որոշեցին ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Կինն ու երեխաները ապաստանեցին ազգականների տանը՝ Այգեշատ գյուղում։

Բազմազավակ մայրը վստահ է, որ նորածիններն Արցախին խաղաղություն կբերեն։

  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 2
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Շատ ենք ուզում վերադառնալ տուն՝ Արցախ։ Ես միշտ ասում էի` իմ էրեխեքը կծնվեն ու Արցախին խաղաղություն կբերեն։ Մինչև հիմա էլ այդ հույսով եմ», - արցունքն աչքերին խոստովանում է Մարիաննան։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Փոքրիկների տատը՝ Լաուրա Մարկոսյանը, ասում է, որ երկվորյակների պապը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է մահացել՝ 1992 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ տղաների ապագա հայրը յոթ տարեկան է եղել։

«Փոքրիկները պապը մահացավ հոկտեմբերի վերջին, նրանք ծնվեցին հոկտեմբերի վերջին», - նշում է Մարկոսյանն ու ավելացնում` դրա մեջ խորհրդանշական բան կա։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Մարիաննան հղիության 35-րդ շաբաթում է առաջին անգամ իրենց մոտ եկել։

«Մենք անցկացրինք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Քանի որ տղաները պետք է մինչև 39-րդ շաբաթը ծնվեին, 37-րդ շաբաթվա ընթացքում նրան պառկեցրինք մեզ մոտ, կեսարյան հատում արեցինք», - նշում է նա։

Գասպարյանի խոսքով՝ մոր և երեխաների վիճակը լավ է։

Заместитель директора научно-исследовательского центра охраны здоровья матери и ребенка Армен Гаспарян
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Գասպարյան

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից ի վեր նրանց հիվանդանոցում արդեն 16 արցախցի է ծնվել։

1735
թեգերը:
տեսանյութ, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Գնել Սանոսյանն այցելել է Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ԱԳՆ
Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը
Թուրքիա

Թուրքիայի երկրաշարժից հետո ավելի քան 400 հետցնցում է եղել

0
(Թարմացված է 12:09 31.10.2020)
Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցված հետցնցումներից 33-ն ավելի քան չորս բալ ուժգնություն են ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում ուժեղ երկրաշարժից հետո 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությանը։

Նշվում է, որ երեկ` հոկտեմբերի 30–ին, Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո սա ամենաուժեղ հետցնցումն էր։ Ընդհանուր առմամբ` ավելի քան 410 հետցնցում է գրանցվել, դրանցից 33-ն ավելի քան չորս բալ ուժգնություն են ունեցել։

ՌԻԱ Նովոստիի` տարերային աղետի գոտում գտնվող թղթակցի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումը զգալի է եղել, սակայն Իզմիրի բնակչության շրջանում խուճապ չի առաջացրել։

Նշենք, որ 6․6 մագնիտուդով երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մոտակա հունական կղզիներում։ Ըստ լուրերի` Սամոս կղզում 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։

Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30–ին` տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 804-ի։

 

0
թեգերը:
Զոհ, Երկրաշարժ, Թուրքիա