Ծովագյուղ. արխիվային լուսանկար

Գեղարքունիքում «ջիփեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիքի նպաստը կտրել, կովեր են առել

761
(Թարմացված է 16:06 20.02.2020)
Գեղարքունիքի մարզում «Փարոսից» զրկվածներից ստացված գումարներն ուղղվել են սոցիալապես անապահով ընտանիքներին:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Գեղարքունիքի մարզում նախորդ տարի «ջիփեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիք է զրկվել «Փարոսի» համակարգում ընդգրկված լինելու իրավունքից։ Լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ամփոփելով նախորդ տարի արված աշխատանքները, նման հայտարարություն արեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Աղքատության նպաստ ստացող ընտանիքների թիվը կավելանա

«Նախորդ տարի սոցիալական առումով վերականգնվել է մարզում արդարությունը, և 900-ից ավել ընտանիք դուրս է մնացել «Փարոսի» համակարգից: Հարցն այն է, որ մենք ուղղակի «ջիփեր» ու «դղյակներ» ունեցողներին հանել ենք այս համակարգից»,-ասաց մարզպետը:

Առաջին և 2-րդ երեխայի համար ծնողը 300 հազար դրամ նպաստ կստանա. խնամքի նպաստն էլ կավելանա

Նրա խոսքով՝ այդ ընտանիքներին սոցիալական օգնության համակարգից հանելու արդյունքում մարզի բյուջե հավաքագրված գումարը ծախսվել է անապահով ընտանիքիներին խոշոր եղջերավոր կենդանիներ նվիրելու վրա: Սանոսյանը հայտնեց, որ մարզում «Փարոս» համակարգում ընդգրկվածների թիվը շուրջ 12 000 է:

«Իմ քայլն» առաջարկում է նպաստ վճարել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին

761
թեգերը:
ընտանիք, Նպաստ, Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), Գեղարքունիքի մարզ
Ըստ թեմայի
Պարսյան. «Սոցիալական նպաստների համակարգը չի խրախուսում աշխատանքը»
Կառավարությունը կխթանի ծնելիության աճը. միանվագ նպաստը կբազմապատկի, հիփոթեքին կօգնի
Նպաստառուներն աշխատանքի անցնելուց հետո 6 ամիս կշարունակեն նպաստ ստանալ. Բաթոյան
Արման Թաթոյան

Թաթոյանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական ԶԼՄ–ներում

41
(Թարմացված է 00:00 25.02.2021)
ՄԻՊ–ը շարունակելու է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները` անկախ որևէ ճնշումից:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումներ` նրան անվանելով «ֆաշիստական մանրէով վարակված չինովնիկ», «երկերեսանի» և այլն: Թաթոյանը Facebook–ի իր էջում գրառում է արել` հայտնելով այդ մասին։

«Ադրբեջանական լրատվամիջոցի այս հոդվածը պաշտպանի այն հայտարարությունների կապակցությամբ է, որոնք առնչվում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը: Ըստ հոդվածի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հարցերով հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում»,–նշված է Թաթոյանի գրառման մեջ։

Նրա խոսքով` ադրբեջանական հոդվածն այնպիսին է, որ դարձյալ ակնհայտ ցուցադրում է հայատյացության հիմքեր: Թաթոյանը նշում է, որ շարունակելու է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները` անկախ որևէ ճնշումից:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Թաթոյանը Facebook–ի իր էջում գրառում էր արել ու վեր հանել Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղերի խնդիրները։

Մասնավորապես, ՄԻՊ–ն արձանագրել էր, որ ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Կապան քաղաքից Ճակատեն ու Սյունիքի մարզի Կապան համայնքի այլ գյուղեր տանող ճանապարհին լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների ու առաջին հերթին գյուղացիների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով։

Թաթոյանը հայտնել էր նաև, որ զինված ծառայողների առկայությունը կամ նրանց ցանկացած տեսակի տեղաշարժը կոպտորեն ոտնահարում են բնակիչների սեփականության իրավունքը, այդ թվում՝ ապրուստի միջոց վաստակելու նրանց հնարավորությունը։

Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ խոսել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հրատապության մասին

41
թեգերը:
ԶԼՄ, Ադրբեջան, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Ադրբեջանական ԶԼՄ-ների հարձակումը ՀՀ ՄԻՊ-ի վրա. Թաթոյանի հայտարարությունները կեղծվում են
Գերիների հարցը լուծել է պետք. Թաթոյանը հանդիպել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
Երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. Արման Թաթոյանը սթափության կոչ է արել
Արա Սաղաթելյան. արխիվային լուսանկար

Արա Սաղաթելյանին արգելվել են տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները

39
(Թարմացված է 22:47 24.02.2021)
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտպանը հայտնեց` բողոքարկելու են վարույթն իրականացնող մարմնի այս որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին արգելվել է տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Հակոբ Ենոքյանը։

Նշենք, որ Սաղաթելյանին ձերբակալել էին փետրվարի 19-ին, իսկ կալանավորման որոշում էր կայացվել փետրվարի 21-ին։

«Այսօր եմ իմացել, որ նախաքննական մարմնի որոշում կա Սաղաթելյանի տեսակցություններն ու հեռախոսազրույցներն արգելելու վերաբերյալ։ Ես որոշումը դեռ չեմ տեսել և դրա հիմքին ծանոթ չեմ»,–ասաց Ենոքյանը։

Նա նշեց նաև, որ այսօր այցելել է Սաղաթելյանին։ Պաշտպանի խոսքով` ընտանիքի հետ կապերը սահմանափակելը Սաղաթելյանի իրավունքների խախտում է։ Փաստաբանը պատրաստվում է բողոք ներկայացնել, որպեսզի այդ արգելանքը վերանա։

Հիշեցնենք, որ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Այս նույն գործով կալանավորված է Սաղաթելյանի ընկեր Արամ Սարգսյանը, իսկ Մհեր Ավագյանն ու քաղաքագետ Կարեն Բեքարյանն ազատ են արձակվել։

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են

39
թեգերը:
հեռախոս, փաստաբան, կալանք, Արա Սաղաթելյան
Ըստ թեմայի
Արա Սաղաթելյանը կալանավորվեց, որոշումը կբողոքարկվի
Արա Սաղաթելյանն ու Անժելա Էլիբեգովան բերման են ենթարկվել ԱԱԾ
Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել