00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրաքվեի անցկացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ. ՄԻՊ

© Sputnik / Asatur YesayantsОмбудсмен Арман Татоян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн
Омбудсмен Арман Татоян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանի գրասենյակից հորդորում են հանրաքվեի ընթցքում ցուցաբերել հանդուրժողականություն, բացառել ատելության խոսք քարոզելը, իսկ բողոքների դեպքում դիմել ՄԻՊ գրասենյակ։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՄԻՊ-ը նախաձեռնել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում՝ հանրաքվեին մասնակցելու ու քաղաքացիների մյուս իրավունքների երաշխավորման նպատակով:

Первое заседание правительства Армении 2020 года (9 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունը ֆինանսավորեց հանրաքվեն. մոտ 3 ու կես մլրդ դրամի մեծ մասն աշխատավարձերն են

«Սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարցին կամ նպատակահարմարությանը կամ դրա հետ կապված դիրքորոշումներին: Հանրաքվեի գործընթացն իրողություն է և անմիջականորեն կապված է քաղաքացիների իրավունքների հետ: Հետևաբար, առաջանում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների գործադրման անհրաժեշտություն՝ այդ իրավունքների երաշխավորման նպատակով»,- գրված է տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման դիտարկումը վերաբերելու է հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքին, հանրաքվեի քվեարկության օրվան և հանրաքվեի հետ կապված հնարավոր իրադարձություններին դրանից հետո:

Ըստ ՄԻՊ հաղորդագրության` դիտարկումն ամբողջությամբ իրականացվելու է անկախ, անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների վրա՝ հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները:

Քարոզարշավ կա, քարոզչություն չկա. «Այո»–ն փող չունի, «Ոչ»–ը` քարոզիչ

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հանրաքվեի կազմակերպման ու անցկացման ողջ ընթացքում և հանրաքվեի քվեարկության օրն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները:

ՄԻՊ-ն ապահովելու է նաև պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացած ահազանգերի պատշաճ քննարկումը, առանձին դիտարկման է ենթարկելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքը՝ երաշխավորելու լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքն ու նրանց անխոչընդոտ աշխատանքը, հատուկ ուշադրություն է դարձվելու վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող ու ատելության խոսքի հետ կապված հարցերին։

Речь Никола Пашиняна во время митинга на площади Республики (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի իշխանությունը հանրաքվեի համար դրամահավաք կանցկացնի

Նախատեսվում է սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում սերտ համագործակցություն կիրականացնի դիտորդների, քարոզչական կողմերի ու նրանց վստահված անձանց հետ: Ակտիվ համագործակցություն կլինի նաև գործընթացին ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ:

Աննախադեպ քարոզարշավ. «այո» կա, «ոչ» չկա, բոյկոտողներն էլ ինչ ուզեն կքարոզեն

Պաշտպանի գրասենյակից հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հորդորում են խստորեն պահպանել իրենց կարգավիճակի սահմանները, միաժամանակ հանրաքվեի գործընթացին մասնակցող կամ չմասնակցող բոլոր կողմերին, ինչպես նաև սոցիալական մեդիայի բոլոր օգտատերերին կոչ է արվում զերծ մնալ վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ այդպիսիք խրախուսող խոսքից կամ հայտարարություններից, ինչպես նաև նման քննարկումներում ներքաշվելուց, հարգանքով վերաբերվել տարբերվող կարծիքի նկատմամբ ու բոլոր քննարկումները ծավալել համերաշխության մթնոլորտում:

Հանրաքվեին մասնակցելու և հանրաքվեի գործընթացի հետ կապված իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված է ապրիլի 5–ին։ Քարոզարշավը կավարտվի ապրիլի 3-ին, ժամը 24։00–ին։

 

Լրահոս
0