Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Մենք անկոչ հյուր ենք». Փաշինյանը Երևանի բնակիչներին գրքեր նվիրեց. տեսանյութ

245
(Թարմացված է 21:55 19.02.2020)
ՀՀ վարչապետը 2–ական գիրք էր նվիրում ամեն բնակարանում` պայմանով, որ մեկը բնակիչը կնվիրի ուրիշի։ Բնակարաններից մեկում նա նույնպես գիրք նվեր ստացավ։

ԵՐԵՎԱՆ, 19 Փետրվար — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիրք նվիրելու օրը` արդեն երեկոյան, որոշել էր հետաքրքիր անակնկալ մատուցել Երևանի որոշ քաղաքացիների։ Նա գնել էր հայ ժամանակակից գրողների գրքեր, Աջափնյակ թաղամասում պատահական ընտրությամբ բնակարաններ մտնել և նվիրել դրանք։

Գրախանութներից ամենից հաճախ գողանում են Աստվածաշունչը, որտեղ գրված է՝ մի գողացիր

«Իրոք լրիվ պատահական տեղ ենք եկել, որ հընթացս լավ չկողմնորոշվենք` ոչինչ»,–Facebook-ի իր ուղիղ եթերում ասաց նա։

Վարչապետի զանգին ի պատասխան առաջին բնակարանի դուռը բացած զարմացած կնոջը ՀՀ վարչապետն ասաց` ինչու չեք հարցնում ով է, անվտանգությունը չեք պահպանում։ Նա միանգամից 2 գիրք նվիրեց կնոջը` պայմանով, որ մեկը մինչև օրվա վերջ իրենք կնվիրեն մեկ ուրիշի։

Մյուս բնակարանը մարդաշատ էր, երեխաներն ուրախությամբ մոտեցան և ծնողների ապշած հայացքների ներքո բարևեցին ՀՀ վարչապետին։ Այստեղ էլ Փաշինյանը 2 գիրք նվիրեց ու կրկին նույն պայմանով։

Նշենք, որ Փաշինյանն ինքն էլ բնակարաններից մեկում գիրք նվեր ստացավ` արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ժողովածուներից։

Արայիկ Հարությունյանը խոստովանեց` երբ է վերջին անգամ գիրք կարդացել

Ոմանք ցանկացան հյուրասիրել վարչապետին, վերջինս ասած».«Հարկ չկա, մենք անկոչ հյուր ենք»։

Վերջում Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց նվիրել հայ ժամանակակից գրողների գրքերը` ի աջակցություն նրանց, բայց նաև անպայման կարդալ արտասահմանյան գրականություն։

245
թեգերը:
նվեր, Երևան, գիրք, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (975)
Ըստ թեմայի
Ինչ գրքեր նվիրեց ու ստացավ կրթության նախարարը. տեսանյութ
«Պապդ մահացե՞լ է». Միլիտոնյանի թոռնիկը զվարճալի իրավիճակում է հայտնվել
Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը Թումանյան են ասմունքում. տեսանյութ