Արայիկ Հարությունյան

Ինչ գրքեր նվիրեց ու ստացավ կրթության նախարարը. տեսանյութ

103
(Թարմացված է 18:22 19.02.2020)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Գիրք նվիրելու տոնին չի խուսափել նաև հանրաքվեի մասին հարցին պատասխանել։

ԵՐԵՎԱՆ, 19 Փետրվար — Sputnik. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը անցորդներին գրքեր բաժանելու ակցիա էր նախաձեռնել: Նախարար Արայիկ Հարությունյանը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մոտ անձամբ էր գրքեր նվիրում։

Арман Аветисян показывает подаренную министром ОНКС Араиком Арутюняном книгу Марка Блока (19 февраля 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Արման Ավետիսյանի ձեռքին Արայիկ Հարությունյանի նվիրած գիրքն է

Գերատեսչության նվիրած գրքերը հայ և արտասահմանցի գրողների նոր հրատարակություններ էին։

Ակցիայի ընթացքում նախարարը տեղեկացրեց, որ գիրք նվիրելուց բացի, այսօր սոցիալական ցանցերում ֆլեշմոբ կանցկացվի, որի միջոցով մարդիկ կհրապարակեն ոչ միայն միմյանց նվիրած գրքերը, այլև խորհուրդ կտան, թե ինչ կարելի է կարդալ։

«Ինքս էլ այսօր շատ գրքեր եմ ստացել հենց դպրոցականներից»,–ասաց նախարարը և ընդգծեց, որ դրանք եղել են տարբեր ժանրի ու բովանդակության։

Մշակութային օրվա միջոցառման ընթացքում հանրաքվեն շրջանցել չհաջողվեց։ Լրատվամիջոցներից մեկի լրագրողը հետաքրքրվեց` առաջիկա հանրաքվեի քարոզարշավում ուսումնական հաստատությունները որևէ կերպ ներգրավվելու են։

«Նախկինում եղած անախորժ իրավիճակներից մեզ ապահովագրելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ մշակել ենք մի պարբերական և ուղարկել ենք ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր գործընկերները իմանան իրենց իրավունքների և պարտականությունների մասին»,–ասաց նա։

«Պապդ մահացե՞լ է». Միլիտոնյանի թոռնիկը զվարճալի իրավիճակում է հայտնվել

Այնուհետև նախարարը մասնակցեց ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին, որին իրենց մանկապատանեկան գրական հավաքածուները ներկայացրին մի շարք հրատարակչություններ և գրատներ:

Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян читает сказку Туманяна Кот и пес в библиотеке имени Хнко Апера (19 февраля 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Արայիկ Հարությունյան, Խնկո Ապոր անվան մանկական գրադարան

Տոնական ակցիայի վերջում Հարությունյանը մանկական գրադարանում երեխաների համար փորձեց կարդալ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», սակայն պարզվեց` փոքրիկներն այն անգիր գիտեն։

Նշենք, որ փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օր հայտարարելու նախաձեռնությունը Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանինն է։ Օրը պատահական չի ընտրվել` 1869 թվականին այս օրը ծնվել է հայ մեծ բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանը։ Գիրք նվիրելու օրը նշվում է 2008 թվականից։ Հատկանշական է, որ Հայաստանից բացի, Գիրք նվիրելու օր կա նաև միջազգային տոնացույցում։ Սակայն այն «ծնվել է» հայկական տոնից 4 տարի անց` 2012 թվականին։

103
թեգերը:
հանրաքվե, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան, երեխա, գիրք, Հայաստան
Ըստ թեմայի
Գրախանութներից ամենից հաճախ գողանում են Աստվածաշունչը, որում գրված է՝ մի գողացիր
Հայկ Մարությանին Ռոբերտ Քոչարյանի գիրքն են նվիրել
«Գիրքը «պրոհայկական» չէ». Փաշինյանը մեկնաբանել է` ինչու է Պուտինին Կազիմիրովի գիրքը նվիրել
Փաշինյանը փարիզյան գրադարանին է նվիրել Հայկ Դեմոյանի գիրքը
Միջոցառում «Այբ» կրթական հիմնադրամում

«Դատախազությունը շտապում է». «Այբ» կրթական հիմնադրամն անդրադարձել է հարուցված քրգործին

57
(Թարմացված է 21:13 15.01.2021)
«Այբ» կրթական հիմնադրամում կարծում են, որ հարուցված քրգործը 2.5 տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է իրենց դեմ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Դատախազությունն այսօր շտապեց` հայտարարելով 2014-2018թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում 8.3 մլն դրամի չափով թույլ տրված «հնարավոր չարաշահումների» մասին։ Facebook սոցցանցի իր էջում անդրադառնալով դատախազության հայտարարությանը, նման կարծիք է հայտնել «Այբ» կրթական հիմնադրամի Հանրային կապերի և մեդիայի հարաբերությունների համակարգող Նվարդ Առաքելյանը։

Դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Խոսքը պետբյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից 8.3 մլն դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու մասին է։

«Ծրագրի ընդանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ դրամ է։ Սա երկուսուկես տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ, և ինչպես նախկինում չի հաջողվել ներկայացնել որևէ չարաշահման հիմնավորում կամ փաստ, այնպես էլ հիմա, վստահ ենք, որ ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ»,–նշված է Առաքելյանի գրառման մեջ։

Նա հայտնել է նաև, որ հիմնադրամը պատրաստ է ամբողջությամբ ներկայացնել վերոհիշյալ պնդման հիմքերը և պայքարել անօրինական գործողությունների դեմ։

Առաքելյանի խոսքով` շատ բարձր են գնահատում, որ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների ու ակնհայտ ապօրինությունների համատեքստում դատախազությունն ուշադրության է արժանացրել 15 հազար դոլարի «հնարավոր չարաշահումը»։

Ավելին, նա նշում է, որ կրթության նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետևանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը և համոզված է` վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ։

Հիշեցնենք, որ «Կրթության գերազանցության ազգային ծրագիրի» մեկնարկը տրվել է 2014 թվականին, երբ «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, սկսել է տասնամյա լայնածավալ կրթական նախաձեռնություն։

«Այբ» դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում. Դավիթ Յանը պատասխանեց կրթության նախարարին

Դրա նպատակն է Հայաստանում ստեղծել միջազգայնորեն մրցունակ այլընտրանքային դպրոցական կրթական ծրագիր և ստեղծել համաշխարհային դասավանդման լավագույն փորձով ու գիտելիքներով զինված ուսուցիչների համայնք:

57
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ դատախազություն, «Այբ» կրթական հիմնադրամ
Ըստ թեմայի
ՀՀ նախագահ. Մեր երազանքն է Հայաստանում խթանել տեխնոլոգիական բարձրագույն կրթությունը
Դավիթ Սանասարյանը հիշեց անմեղության կանխավարկածի մասին. ինչպես ասում են` բարև ձեզ
Հայ ռոբոտները կնվաճեն Հնդկաստանը
Ձերբակալություն

Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած անձը ձերբակալվել է

50
(Թարմացված է 20:20 15.01.2021)
Հրազդանի բնակիչ մի տղամարդ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 1-ից որդուց լուր չեն ունեցել, շուրջ երկու ամիս առաջ էլ կինն ինչ-որ տեղից տեղեկացել է, թե որդին գտնվում է գերության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հունվարի 13-ին, ժամը 22.05-ին, ահազանգով մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում էր տվել Հրազդանի բնակիչ մի տղամարդ`տեղեկացնելով, որ հոկտեմբերի 1-ից որդուց լուր չեն ունեցել, շուրջ երկու ամիս առաջ էլ կինն ինչ-որ տեղից տեղեկացել է, թե որդին գտնվում է գերության մեջ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։ 

«Ոմն Հարութ կնոջը խոստացել էր գումարի դիմաց որդուն գերությունից ազատել, սակայն խաբեությամբ, իրենց վստահությունը չարաշահելով՝ երկու ամսվա ընթացքում տիրացել է տերմինալով իրեն փոխանցած մեկուկես միլիոն դրամին։ Տղամարդը վերջնականապես համոզվել է, որ իրենց խաբում են, երբ ստացել է որդու զոհվելու լուրը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»,-հայտնում են ոստիկանությունից։

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկաններին հաջողվել է պարզել Հարութի ինքնությունը։

Նա հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:

Բելգիայի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից

50
թեգերը:
խաբեություն, գերի, Զինվոր, Պատերազմ
Ըստ թեմայի
«Ի՞նչ պիտի անեմ, պոստեր եմ գնալու». Քաջարանի քաղաքապետը չի կալանավորվի
Փոխգնդապետի սխալ հրամանի հետևանքով 18 զինվոր է զոհվել. նա կալանավորված է
Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»
Կառլեն Խաչատրյան

Ինչո՞վ է զբաղված ՏՄՊՊՀ-ն և ինչո՞ւ դեղատներն անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում

0
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում թվարկել է այն հնարավոր գործոնները, որոնք ձևավորում են դեղորայքի շուկայում գների թռիչքային աճը։
«Դեղորայքի թանկացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն չեմ բացառում նաև սպեկուլյատիվ գործոնները». Կառլեն Խաչատրյան

Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։

«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։

Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։

«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։

Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։

«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են:

0
թեգերը:
գին, Կառլեն Խաչատրյան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Դեղ
Ըստ թեմայի
«Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի». Եռաբլուրում ծաղիկները ձյունից շատ էին ու անիմաստ թանկ
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Գները նվազեցրել և բարձրացրել են. ձվի շուկայում գործող 7 ընկերություն է տուգանվել