Գյումրու քաղաքապետն ընդունեց հաղթած ըմբիշներին

«Օլիմպիադայից հետո 2-իդ էլ կամուսնացնենք». Գյումրու քաղաքապետն ընդունեց հաղթած ըմբիշներին

2981
(Թարմացված է 00:03 18.02.2020)
Գյումրու քաղաքապետի ընդունելությունից հետո Արթուր Ալեքսանյանն անդրադարձավ նաև Հռոմում իր հաղթանակից հետո թուրք ըմբշամարտիկի երկրպագուների պահվածքին։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ավանդույթի համաձայն` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր աշխատասենյակում այսօր ընդունեց Հռոմից հաղթանակով վերադարձած Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանին ու նրանց մարզիչներին։  Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց այն դրական պահերի համար, որ մարզիկները պարգևեցին հայ ժողովրդին: «Ալեքսանյանի դեմքին այս անգամ մտահոգություն նկատեցի, իսկ Չալյանը շտապում էր, ու՞ր էիր շտապում»,–հարցրեց Բալասանյանը:

Պարզվում է՝ Չալյանը շտապում էր չեմպիոն դառնալ, իսկ Արթուրի մտահոգությունն օլիմպիադայից առաջ վնասվածք չստանալն էր: Քաղաքապետը, կարևորելով օլիմպիական տարին, վստահեցրեց, որ Գյումրին, ինչպես միշտ, այս անգամ էլ ցանկացած հարցով կլինի իր մարզիկների կողքին:

«Հիմա պետք է լավ պարապեք, մեդալներ բերեք։ Օլիմպիադայից հետո երկուսիդ էլ ամուսնացնել է պետք»,- վստահ նշեց նա:

Տեղեկանալով, որ մրցման ժամանակ Արթուրի մոտ արյան ճնշման խնդիր է նկատվել՝ Բալասանյանը նշեց, որ իրենց ճնշումն էր բարձրացել, ուր մնաց մարզիկներինը չբարձրանար։ Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ անկեղծացավ. «Շատ ուրախ ենք: Իրենց հետ հավասար չէ, բայց պակաս չտանջվեցինք: Հակածխախոտային օրենքն ընդունվեց, բայց ձեր մրցումների ժամանակ 1 տուփ սիգարետ ծխեցի: Ապրի՛ ձեր արևը, որ մեզ սևերես չարեցիք»:

Ըմբշամարտիկները վերադարձան. «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին չեմպիոններին վայել ձևով

Բալասանյանը հույս հայտնեց, որ շուտով պատրաստ կլինի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի նոր շենքը։ Հանդիպման ավարտին մարզիկներն ու մարզիչները Աստվածաշունչ ստացան քաղաքապետից: «Անցած անգամ Նարեկ ենք նվիրել, այս անգամ` Աստվածաշունչ, որ միշտ ձեզ հետ լինեն որպես պահապան»,- ասաց քաղաքապետը:

Артур Алексанян (четвертый справа) и Карапет Чалян (третий справа) в мэрии города Гюмри (17 февраля 2020).
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու քաղաքապետն ընդունեց հաղթած ըմբիշներին

Մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին` կարևորելով այն հանգամանքը, որ իրենք միշտ զգում են քաղաքային իշխանությունների աջակցությունը:

Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը վստահեցին, որ կանեն ամեն ինչ օլիմպիադային նորմալ պատրաստվելու համար: Խոսելով ամուսնության առաջարկի մասին` Արթուր Ալեքսանյանն անկեղծացավ. «Դեռ չեմ մտածել ամուսնանալու մասին, հիմա ժամանակ էլ չկա, նոր եմ վերադարձել, իսկ 4 օրից հետո կրկին հավաք է: Տեսնենք` օլիմպիական խաղերը վերջանան, ավելի շատ ժամանակ կունենամ մտածելու»,-ասաց Արթուրը:

Sputnik Արմենիայի առաջարկով Արթուրն անդրադարձավ նաև թուրք ըմբշամարտիկի երկրպագուների պահվածքին՝ հաղթական պատվոհարթակում հայկական դրոշին մեջքով կանգնելու հետ կապված:

«Այդ ժամանակ ես չեմ տեսել, ինձ հետո ասացին։ Եթե նույնիսկ նրանք մեջքով են կանգնել մեր դրոշին, բայց հո՞ հայոց հիմնը լսել են: Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ Հայաստանի հիմն է լսել, քան Թուրքիայի: Այնպես որ նրանց մեջքով շրջվելը հեչ կարևոր չէ»,- նշեց Արթուր Ալեքսանյանը` տեղեկացնելով, որ դահլիճում շատ են եղել հայ երկրպագուները, այդ թվում նաև՝ Հենրիխ Մխիթարյանը, ինչը իրեն ավելի է ոգևորել:

Ինչպես հասան հաղթանակի. հայ ըմբիշները պատմել են գոտեմարտերի մասին. տեսանյութ

Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբշիները նվաճեցին 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե:

Артур Алексанян в мэрии города Гюмри (17 февраля 2020).
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արթուր Ալեքսանյան

Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով հաղթեց թուրք Չենկ Իլդեմին, քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը ժամանակից շուտ՝ 9:0 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակիչում «Սպիտակ արջն» իր առավելությունը ֆինն Մատտի Կուսմանենի նկատմամբ արտահայտեց 8:1 հաշվով:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր` 3։0 հաշվով հաղթելով Բուլղարիան ներկայացնող մեր հայրենակից Հայկ Մնացականյանին։

2981
թեգերը:
Սամվել Բալասանյան, Կարապետ Չալյան, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտիկ, Արթուր Ալեքսանյան, Գյումրի
Ըստ թեմայի
«Պապան կողքից գոռում էր` չհանձնվես...». Էդմոնդ Նազարյանը` ադրբեջանցու հետ գոտեմարտի մասին
Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց
Մարզպետ Գալստյանն ու Լևան Բերիանիձեն պարտվեցին Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում
Գրքեր

Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունն առաջին անգամ կներկայացվի համացանցում

24
(Թարմացված է 13:27 06.07.2020)
Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգությունը հասանելի կդառնա համացանցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Համացանցում հասանելի կլինեն չափածո և արձակ գեղարվեստական գործերը, գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածները, մատենախոսությունները, ուսումնասիրությունները, «Հիշատակարանը» (1859-1860), նամակները, զանազան գրությունները և այլն։

Առցանց շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով։ 

Ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենը

24
թեգերը:
համացանց, Միքայել Նալբանդյան, գրքեր, Հայաստան
Ըստ թեմայի
Սփյուռքահայերն այս տարի չեն կարող գալ Հայաստան. ի՞նչ է առաջարկում «Քայլ դեպի տուն» ծրագիրը
Ինչ է Սունդուկյանի թատրոնն իր հանդիսատեսին խոստանում ամռան ամիսներին
Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞
Հիվանդանոց

Կորոնավիրուսի հետևանքով մահվան 7 դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 64 տարեկան է

102
(Թարմացված է 11:00 06.07.2020)
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 7 մահվան դեպք է գրանցվել։

«Կորոնավիրուսից մահացել են 1 կին և 6 տղամարդ։ Կինը եղել է 72, իսկ տղամարդիկ` 64, 71, 72, 87, 78, 79 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է:

Նշենք, որ հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28 936 դեպք, որոնցից 16 302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123 815 թեստավորում:

Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։

102
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը պայթյունավտանգ չէ. Արսեն Թորոսյան
«Կորոնավիրուսն էլ կանցնի...». պարգևատրումներ նախագահականում. լուսանկարներ
Լիտվայի առաջին տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին
Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները դիմել են դատարան

20
(Թարմացված է 15:46 06.07.2020)
Վանեցյանները դատարանից պահանջում են լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել իրենց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները՝ Գագիկ Վանեցյանն ու Մարգարիտ Ազարյանը, դիմել են դատարան՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի: Տեղեկատվությունը հրապարկվել է Դատական տեղեկատվական Datalex.am համակարգում:

Դատական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին:

Դատական հայցի համաձայն`հայցվոր կողմը վիճարկում է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին պատկանող 1in.am կայքում հրապարակված տեղեկությունների իսկությունը՝ դրանք որակելով որպես «զրպարտություն» և հրապարակային հերքում պահանջելով:

Վանեցյանները դատարանից պահանջում են լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել  իրենց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ

Նշենք, որ Վանեցյանները դատարան են դիմել 2020թ. հունիսի 04-ին: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Հովսեփյանին է հանձնվել 2020թ. հունիսի 05-ին և ընդունվել է վարույթ:

Դատական նիստի օրն այս պահին դեռ նշանակված չէ:

20
թեգերը:
ԶԼՄ, դատ, Դատարան, ծնող, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Դատարանն ընդունել է Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակի
Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ
Դատարանի բակում լարված իրավիճակ է. Վանեցյանը եկել է աջակցելու Ծառուկյանին