ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն, որը հանրությանը հայտնի է իր կիսամերկ լուսանկարներով, սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Կադրում երևում է` ինչպես է Լիլին գրկել սիրելի տղամարդուն, և երկուսն էլ ժպտում են։
Մորտոն լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը նրա էջի հետևորդները մի շարք հաճոյախոսություններ են գրել զույգի հասցեին։
«Երջանիկ լինեք», «շատ սիրուն եք», «ձեզ շատ եմ սիրում, ամենասիրուն զույգերից մեկն եք»,-գրել են նրանք։
Ավելի վաղ Լիլին մի լուսանկար էր հրապարակել և կից գրել. «Թագավորն ու թագուհին։ 31.12.2019-01.01.2020: Երազանք ենք պահում»։
Գեղեցկուհի՞, թե՞ հրեշ. «Միսս Ամերիկա» մրցույթի ամենազգացմունքային կադրերը
Հիշեցնենք` Լիլին անցյալ տարի հայտնեց, որ սիրեցյալ ունի և հրապարակեց նրա հետ առաջին լուսանկարը:
Զույգն ամառային հանգիստն անցկացրել էր ԱՄՆ-ում։
Լիլիթ Մարտիրոսյա՞ն, թե՞ Լիլի Մորտո. գյումրեցի գեղեցկուհին պարզաբանում է
Սկանդալային շիկահերը շարունակում է հանդես գալ «Women’s Club»-ում։ Նրա բեմական կերպարներն ու ելույթները մշտապես հայտնվում են բուռն քննարկումների և քննադատությունների կիզակետում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



