ՀՀ ոստիկանություն

Արագածոտնում 9 դեռահասի վեճն ավարտվել է դանակահարությամբ

65
(Թարմացված է 14:44 16.02.2020)
Վիճաբանող մի խումբ դեռահասների խմբին մոտեցել են ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները։ Տեղում պարզվել է, որ տղաներից մեկը դանակահարված է։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Արագածոտնի մարզում մի խումբ դպրոցականների միջև վեճ է տեղի ունեցել, որը ավարտվել է դանակահարությամբ։ Shamshyan.com-ի տեղեկություններով`դեպքը տեղի է ունեցել  փետրվարի 15-ին,ժամը 12:00-ի սահմաններում։

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նկատել են Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի թիվ 20 հասցեի դիմաց վիճաբանող մի խումբ դեռահասների:

Ոստիկանության ծառայողները, մոտենալով նրանց, պարզել են, որ դեռահասները Փարաքար գյուղի բնակիչներ՝ 16-ամյա Համլետ Ե.-ն, 16-ամյա Մանուկ Բ.-ն, 16-ամյա Վազիր Խ.-ն, 16-ամյա Արմեն Հ.-ն, 17-ամյա Գևորգ Մ.-ն և 16-ամյա Գարիկ Կ.-ն են:

Նշված անձինք ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ Արմեն Հ.-ն աջից գոտկային շրջանում ունի կտրած-ծակած վերք:

Ոստիկանները նրան տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ  վիճաբանությունը տեղի է ունեցել նշված անձանց և Աշտարակ քաղաքի բնակիչներ, 14-ամյա Վանիկ Ն.-ի, 15-ամյա Արմեն Տ.-ի և 14-ամյա Սարգիս Ս.-ի միջև, որի ժամանակ էլ, ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Հ.-ին դանակահարել է Արմեն Տ.-ն:

Խոշոր չափի գողություն «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանից

Վերջինս ներկայացվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը՝ մասնակի կոտրված վիճակում:

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության նյութեր են նախապատրաստվում։

65
թեգերը:
Անչափահաս, Վիրավոր, վեճ, հիվանդանոց, ՀՀ Ոստիկանություն, Արագածոտնի մարզ, դանակ, դանակահարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ողբերգական վրաերթ Երևանում. հետիոտներից մեկը մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց
Երևանում և Հայաստանի 8 մարզում մի քանի ժամ լույս չի լինի
Քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան թույլ չտալու համար
Արխիվային լուսանկար

Ովքե՞ր կարող են պատվաստվել չինական պատվաստանյութով. այն հասել է պոլիկլինիկաներ

45
(Թարմացված է 22:22 15.05.2021)
Շուտով պատվաստանյութը հասանելի կլինի նաև մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Չինական պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները' ըստ դիմելիության և կամավորության սկզբունքի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։

Հիշեցնենք, որ Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր Հայաստանում կատարվել է 10 727 պատվաստում։ «AstraZenaca»-ով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

«Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան խրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 282–ով և դարձել 220 729:

45
թեգերը:
պոլիկլինիկա, Հայաստան, Չինաստան, պատվաստանյութ
Ըստ թեմայի
Վահան Քերոբյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
«Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Հայաստան
Հայաստանում արդեն մոտ 11 հազար մարդ է պատվաստվել Covid-19-ի դեմ
Լարիսա Պետրոսյանի երեխաները

Շուշեցի փոքրիկները կարոտում են իրենց տունը, ծնողները հաշվում են հիփոթեքի գինը

65
Նախարարության առաջարկած սոցիալական ծրագրի մասին լսելով` Լարիսան հաշվարկել է, որ այդ ծրագրով բնակարան գնելու համար իրենց ընտանիքը պետք է 20 տարի շարունակ ամսական մոտ 35 000 դրամ վճարի։ Բայց նույնիսկ այս գումարը մտավախություններ է առաջացնում։

Պետական աջակցությամբ բնակարան գնելու գայթակղությունը մեծ է, վաղվա օրվա նկատմամբ անվստահությունը` ավելի մեծ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շուշիից Հայաստան տեղափոխված 4 երեխաների մայր Լարիսա Պետրոսյանը` մեկնաբանելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը` կացարանի կարիք ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու պետական աջակցություն տրամադրելու մասին։

Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար

«Իհարկե, շատ լավ կլիներ, եթե կարողանայինք նորմալ պայմաններ ապահովել երեխաների համար, բայց առանց մշտական աշխատանքի, առանց կայուն եկամտի վարկի բեռի տակ մտնելը շատ վտանգավոր է»,– ասում է Լարիսան, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն ճաշակել է տուն կորցնելու ցավը։

Лариса Петросян с детьми на балконе собственного дома в Шуши
© Photo : provided by Larisa Petrosyan
Լարիսա Պետրոսյանն իր երեխաների հետ

4 դուստրերի երիտասարդ ծնողները Շուշիում աշխատանք ունեին. Լարիսան մշակույթի պալատում մանկական երգչախումբ էր ղեկավարում, Գարիկը շինարար էր։ Իրենց համեստ եկամուտներով Շուշիում մի քանի տարի առաջ երկ սենյականոց բնակարան էին գնել հիփոթեքով։ Այս տարի նույնիսկ ծրագրել էին վերանորոգել տունը։ Բայց պատերազմը խափանեց ապագայի բոլոր ծրագրերը։ Գարիկ Իշխանյանը կնոջն ու երեխաներին տեղափոխեց Հայաստան, ինքը մեկնեց պատերազմ։ Վերադարձավ, երբ Շուշին արդեն հանձնվել էր թշնամուն։

Այսօր շուշեցի ընտանիքն ապրում է Արարատի մարզում, ժամանակավոր կացարանում։ Կինն աշխատանք չունի, ամուսինը շինարարական տարբեր օբյեկտներում ժամանակավոր աշխատանք է գտնում ընտանիքի հոգսը հոգալու համար։

Նախարարության առաջարկած սոցիալական հիփոթեքի ծրագրի մասին լսելով` Լարիսան հաշվարկել է, որ այդ ծրագրով բնակարան գնելու համար իրենց ընտանիքը պետք է 20 տարի շարունակ ամսական մոտ 35 000 դրամ վճարի։

«Գումարը մեծ չէ, բայց երբ եկամուտ չունես, ապրում ես օրվա հույսով, նույնիսկ այդ գումարից ես վախենում։ Բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ երեխաներին նորմալ պայմաններ են պետք, թե չէ ամեն օր Շուշիի իրենց տունն են հիշում, երազում են վերադառնալ»,– ասում է Լարիսան։

«Մի գնդակ չենք կրակել Շուշիում, թուրք չենք տեսել». ազատամարտիկը` քաղաքի գրավման մասին

Արցախ վերադառնալու հույսը երիտասարդ ընտանիքը չի կորցնում, եթե ոչ Շուշի, ապա Ստեփանակերտ։ Լարիսայի խոսքով` իրենց հույսը կապում են Արցախում մեկնարկած բնակապահովման ծրագրերի հետ։ Միաժամանակ մտավախություն ունեն, որ եթե Հայաստանում օգտվեն նախարարության առաջարկած ծրագրից, հնարավոր է` Արցախում այդ պատճառաբանությամբ իրենց բնակարան չհատկացնեն։

Гарик Ишханян с детьми в церкви
© Photo : provided by Larisa Petrosyan
Լարիսա Պետրոսյանի ամուսինը (Գարիկ Իշխանյան) երեխաների հետ

Հարցերն ու անորոշությունները շատ են։ Արցախում բազմազավակ ընտանիքն ընդամենը գրանցված է կացարանի կարիք ունեցողների ցուցակում, Հայաստանում էլ ծրագիրն ընդամենը հայտարարվել է, բայց ո՛չ ընդունվել է, ո՛չ էլ առավել ևս` մեկնարկել։ Հետևաբար այս պայմաններում սպասելուց բացի այլ բան չի մնում։

Հիշեցնենք` կացարանի կարիք ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրի մասին 2021 ապրիլի 22-ին հայտարարել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Դրանով նախատեսվում է, որ կառավարությունը կսուբսիդավորի հիփոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսադրույքի 100%–ը։

Ընդ որում` վարկի գումարը կսկսվի 6.5 մլն դրամից։ Երրորդ երեխայից սկսած` ամեն երեխայի հաշվարկով բնակարանի արժեքը կարող է բարձրանալ ևս 1 մլն դրամով։ Օրինակ` 4 երեխա ունեցող ընտանիքը, ինչպիսին մեր այցելած արցախցիների ընտանիքն էր, կարող է ստանալ մինչև 8.5 մլն դրամի վարկ։

Վարկի տարեկան տոկոսադրույքը նախատեսվում է սահմանել առավելագույնը մինչև 7 տոկոս, որն ամբողջությամբ սուբսիդավորելու է պետությունը։ Այսինքն` վարկառու ընտանիքը, ըստ էության, կստանա անտոկոս վարկ և կմարի միայն մայր գումարը 20 տարվա ընթացքում։ Տվյալ դեպքում, եթե բնակարանի արժեքը 8.5 մլն դրամ է, ամսական վճարումը կկազմի 35 416 դրամ։

Այս պայմաններով վարկ ստանալու համար ընտանիքը պետք է համապատասխանի «կացարանի կարիք ունեցողի» սոցիալական կարգավիճակին, բնակարանի գինը չի կարող գերազանցել 1 քմ–ի դիմաց 100 000 դրամ արժեքը, և ձեռք բերվող բնակարանը կամ բնակելի տունը պետք է լինի ՀՀ մարզերում` Երևանից դուրս։

Ծրագիրն առայժմ միայն ներկայացվել է հանրային քննարկման։ Թե դրա արդյունքում ինչ որոշում կընդունի կառավարությունը, և ինչ պայմաններ կփոխվեն ընդունելուց առաջ, դեռ անհայտ է։

Բայց ծրագրի հեղինակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն հաշվարկել է, որ այս տարի մեկնարկելու դեպքում սոցիալական հիփոթեքային ծրագրի համար պետական բյուջեից կծախսվի 500 մլն դրամ, 2022 թվականին` 2 մլրդ դրամ, իսկ 2023–ին ու հետագա տարիներին` տարեկան 4 մլրդ դրամ։

Ծրագրի ամբողջ ընթացքում դրանից կօգտվեն բնակարանի կարիք ունեցող 6000 ընտանիքներ։

65
թեգերը:
Արցախ, տուն, Հիփոթեքային վարկ, ընտանիք, Շուշի
Ըստ թեմայի
Մայիսի 9-ի գույնն Արցախում՝ առանց Շուշիի
Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ
Ստեփանակերտում 10 000 տեղահանված կա. քաղաքապետը հայտնել է` տարեվերջին քանիսը տուն կստանան
Վարդան Ոսկանյան

Հայաստանը կարող է դառնալ բավականին հետաքրքիր հարթակ ռուս–իրանական համագործակցության համար

0
(Թարմացված է 22:44 15.05.2021)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի մարզի սահմանային գոտում առաջացած լարվածության հետ կապված` իրանական կողմի արձագանքներին։ 

 

Ինչպես արձագանքեց Իրանը. Վարդան Ոսկանյանը` Իրանի ԱԳՆ–ից հնչած հաղորդագության մասին

Վարդան Ոսկանյանի փոխանցմամբ` իրանական լրատվամիջոցների տիրույթում հայ–ադրբեջանական սահմանային միջադեպերի լուսաբանման առումով ակտիվ տեղեկատվական ու վերլուծական հոսք կլինի այսօրվանից, որովհետև շաբաթը մահմեդականների երկուշաբթին է, և այդ առումով արդեն իսկ լայն արձագանք կա Իրանի ԱԳՆ խոսնակի պաշտոնական հայտարարության հետ կապված։

 

«Դա, ըստ էության, հավասարակշիռ հայտարարություն էր` միտված բոլոր խնդիրները խաղաղ եղանակով լուծելուն։ Այս համատեքստում իրանյան փորձագիտական շրջանակների գնահատականներին պետք է սպասել առաջիկա օրերին։ Այդուհանդերձ, լրատվությունն օբյեկտիվ է` հիմնված տարբեր տեղեկատվական հոսքերի վրա, մինչդեռ Հայաստանի պարագայում ունենք լրատվական քաոսի տարրեր, երբ իրարամերժ հայտարարություններ են լինում նաև պաշտոնական աղբյուրներից»,– նշեց իրանագետը։

Ոսկանյանի պնդմամբ` Իրանում բավականին մեծ դերակատարում ունի նաև սոցցանցային տիրույթը, հատկապես Telegram ալիքների հատվածը, որոնց միջոցով նույնպես տարածվում է օբյեկտիվ տեղեկատվություն, չնայած կան նաև անկառավարելի պանթյուրքական գաղափարախոսություն դավանող ալիքներ, որոնք արտացոլում են ադրբեջանական կողմի աղճատված տեսակետները։

«Հարևան երկրում առկա դիրքորոշումները մշտապես տեղավորվում են երկու տիրույթում, նախ խոսքը վերաբերում է պաշտոնապես արված հայտարարություններին, որոնց միջոցով փորձ է արվում հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել, բայց առավել կարևոր էր Երևանում Իրանի ԱԳ նախարարի կողմից արված հայտարարությունը, ըստ որի` Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ է, որը չի կարելի հատել։ Շատ բան կախված է նաև այն հանգամանքից, թե ինչպես պետք է Հայաստանն աշխատի Իրանի հետ»,– նշեց ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչը։  

Ոսկանյանի խոսքով` մյուս կարևոր հանգամանքն այն է, որ իրանցիներն աշխատում են ոչ միայն հայերի ու ադրբեջանցիների, այլև Ռուսաստանի Դաշնության հետ և տարածաշրջանային կարևոր խնդիրները բնականաբար քննարկվում են դաշնակից գերտերությունների միջև, հետևաբար, եթե Հայաստանում լինի մարտահրավերներին պատշաճ արձագանքող իշխանություն, ապա մենք կարող ենք դառնալ բավականին հետաքրքիր հարթակ ռուս–իրանական համագործակցության համար։

Տարածաշրջանային անվտանգությունը հարցականի տակ է. Բիյագովը ՀԱՊԿ–ում խոսել է Սյունիքի մասին

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությանն առնչվող հայտարարությունը հնչեցրել էր Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

Նա նշել է, որ Իրանն ուշադիր հետևում է վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը և հուսով է, որ հակասությունները հնարավոր կլինի արագ լուծել խաղաղ ճանապարհով:

Լիտվայի ԱԳ նախարարն անհանգստություն է հայտնել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

0
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Վարդան Ոսկանյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Սահման, Սյունիք
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին Այվազյանը պատմել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Սյունիքի հետ կապված կարգադրություններ է տվել
«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են
Ժոնաթան Լաքոտը յուրահատուկ ձևով է արձագանքել սյունիքյան դեպքերին