ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Instagram-ի իր էջում շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու իր երկրպագուներին։
«Շնորհակալ եմ շնորհավորանքների համար, կփորձեմ շարունակել ուրախացնել բոլորիդ»,-գրել է նա։
Բրոնզե մեդալի 2 հնարավորություն և 2 պարտություն. Հայաստանի ըմբիշների արդյունքները
Երկրպագուները բուռն են արձագանքել մարզիկի շնորհակալությանը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու հպարտացել, որ նման չեմպիոն ունեն։
«Մեր հպարտություն», «չեմպիոն, միշտ առաջ»,« ուժդ անսպառ»,«հրաշք տղա»,-գրել են նրանք։
Նշենք, որ Հռոմում կայացած Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո Արթուր Ալեքսանյանը Երևան է ժամանել փետրվարի 15–ի լույս 16-ի գիշերը։ Չնայած ուշ ժամին, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հավաքվել էին բազմաթիվ մարզասերներ ու լրագրողներ։ Նրանք մեծ խանդավառությամբ դիմավորեցին ըմբշամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։
Նշենք, որ Հռոմում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակչում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 7։1 հաշվով հաղթանակ տարավ Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլի դեմ։
Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշ Նիկոլոզ Կախելաշվիլին ամեն ինչ արեց ոսկե մեդալ շահելու համար: Բայց Ալեքսանյանին հաղթել հնարավոր չէր: Արթուրը հաղթեց ու Հայաստանին ոսկե երկրորդ մեդալը բերեց Եվրոպայի առաջնությունից:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով հաղթել էր թուրք Չենկ Իլդեմին, քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը ժամանակից շուտ՝ 9:0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակիչում էլ «Սպիտակ արջն» իր առավելությունը ֆին Մատտի Կուսմանենի նկատմամբ արտահայտեց 8:1 հաշվով:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



