Լամպ

Երևանում և Հայաստանի 8 մարզում մի քանի ժամ լույս չի լինի

53
(Թարմացված է 11:06 16.02.2020)
Հանրապետությունում ժամանակավոր հոսանքազրկումների նպատակը հետագա վթարներից խուսափելն է։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Վարդանանց փ. 22, 24, 24/2 շենքերը, Վրացյան փ. 73 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքերը, Մոսկովյան փ. 7, 9 շենքերը, Սայաթ-Նովա նրբ. 76-84 սեփական տները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Բյուզանդի փ. 15, 17 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11։00-17։00 Վերին Շենգավիթ 2փ․1, 4, 7/1, 7/2, 20ա շենքերը, Վերին Շենգավիթ 2-րդ.նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Լեփսիուսի 5 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Լեփսիուսի 6փ. 7-10 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 20 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 36 շենքը, Վաղարշյան փ. 17 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մ.Ավետիսյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փափազյան փ. 16 շենքը, Անդրանիկի փ. 81 շենքը, Շահումյան 8փ. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Գայի պող. 7/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թոթովենցի փ. 2 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

14։00-17։00 Ավան՝ Դուրյան թաղամասի սեփական տները, Մխիթարյան Միաբանության դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Արմավիրի մարզում՝

11։00-17։00 Էջմիածին քաղաքը մասնակի,

Արագածոտնի մարզում՝

11։00-17։00 Սիփան, Ավշեն, Գրիբոյեդով և Ալագյազ գյուղերը,

Արարատի մարզում՝

10։00-14։00 Այնթափ գյուղը մասնակի,

10։00-16։00 Նորամարգ, Ռանչպար և Արաքս գյուղերը մասնակի,

10։30-14։30 Վարդաշեն գյուղը մասնակի,

10։30-16։00 Ներքին Դվին գյուղը մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։00-13։30 Եղեգնաձոր քաղաքի Լևոնյան, Խանջյան, Սպանդարյան փողոցները մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանը; 3-րդ միկրոշրջանի 16 շենքը, Սարալանջի փ. 32 շենքը, Ինտերնացիոնալ փ. 10 շենքը, Գեղաշեն, Կամարիս, Զառ գյուղերը մասնակի, Ջրվեժի «Ա» թաղամասը մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

12:00-16:00 Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղերը, «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայանները, «Դարանակ» ՓՀԷԿ-ը, «Թուֆինկյան» ռեստորանային համալիրը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Շիրակի մարզում՝

10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղը մասնակի,

Սյունիքի մարզում՝

11:00-15:00 Սիսիան քաղաքի Պարույր Սևակի, Սյունիքի, Շահումյան փ. 90, 90Ա, 92, 94, 96, 98, 100 շենքերը և Խրիմյան փողոցը:

53
թեգերը:
էլեկտրաէներգիա, Մարզ, Երևան, Հայաստան, Լույս
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

79
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

79
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

334
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

334
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ