«Քաղցկեղը դատավճիռ չէ». այս արտահայտությունը Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում բնակվող 52-ամյա Արմեն Տեր–Ավագյանի համար իրականություն է դարձել։ 2018 թվականի հուլիսին նրա մոտ ուղիղ աղիքի չորրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել (մետաստազները հասել էին թոքեր)։ Փետրվարի 10-ին Մոսկվայում բժիշկները նրան հայտնեցին, որ բուժվել է, քաղցկեղ այլևս չկա, բայց պետք է բժիշկների հսկողության տակ մնա։
Արմեն Տեր Ավագյանը հիշում է` ամեն ինչ սկսվեց ստամոքսի ցավերից։
«Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ և ախտորոշել քաղցկեղը։ Հերթական բուժզննումից հետո ասացին, որ հիվանդ եմ, և ամենաշատը երկու տարի է ինձ մնացել։ Զգուշացրին նաև, որ կարող եմ հաշմանդամ դառնալ»,– Sputnik Արմենիային պատմեց նա։
Սակայն նույն օրը ծանոթացավ մի տղամարդու հետ, որը խորհուրդ տվեց դիմել Մոսկվայի բժիշկներին։ Տեր–Ավագյանը մեկնեց Մոսկվայի Ն.Ն.Բլոխինի անվան կլինիկա։
Հայ բժիշկը Սիրիայում փրկել է ծննդկանի ու նորածնի կյանքը
Կենտրոնի ղեկավար Զաման Զաուրովիչ Մամեդլին ստանձնեց Տեր–Ավագյանի բուժումը։
«Նա իմ փրկիչն է։ Ինձ հույս տվեց և հավատ ներշնչեց, որ ես կհաղթահարեմ հիվանդությունը։ Ասաց, որ կապրեմ և հաշմանդամ չեմ դառնա»,– պատմությունը շարունակեց տղամարդը։
Մոսկվայում բուժումը տևեց մեկ տարի, զուգահեռ ռադիացիոն թերապիայի կուրսեր ստացավ Պոդոլսկում։
Հերթական զննումը` կոլոնոսկոպիան, անցնելուց հետո հայտնեցին, որ հրաշք է տեղի ունեցել, և նա առողջ է։ Արմենի համար փետրվարի 10-ը երկրորդ ծննդյան օր դարձավ։
«Շնորհակալ եմ Մամեդլիին։ Եթե նա չլիներ, ես ուժերիս չէի հավատա», – ասաց Արմենը։
Հետո պարզվեց, որ Արմենն ու Զամանը նույն հողում են ծնվել` Տեր–Ավագյանը` Արցախի Վարանդա, իսկ Մամեդլին Ջրականում։ Արմենի ծնողներն էլ Հադրութից են։
Ինչու են կարճահասակները գալիս Երևան, կամ ինչպես Միրզոյանը երջանկացրեց ճապոնացուն
Արմենը Ռուսաստան է տեղափոխվել 1994 թվականին` Ադրբեջանում հայերի ջարդերից հետո։
Նա գործարար է, ռեստորան և ոսկերչական խանութներ ունի։ Ապագայում մտադիր է շարունակել գործունեությունը։ Արդեն 24 տարի է` ամուսնացած է, երկու որդի ունի։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



