Շտաօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Վթար Թբիլիսյան խճուղում. վարորդն այրվածքներ է ստացել

24
(Թարմացված է 11:00 15.02.2020)
Վթարը տեղի է ունեցել դեռևս չպարզված հանգամանքներում։ Էլեկտրասյանը բախվելուց հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 NV 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը։ Լուրը հայտնում է shamshyan.com-ը։

 

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը դեմքի շրջանում ստացված այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 2 կնոջ. տեսանյութ

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, կատարել գազաբալոնի հովացման աշխատանքներ ու սահմանազատել տարածքը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Հայկական բեռնատարներն այլևս Վերին Լարսում չե՞ն մնա. Վրաստանը լուծում է առաջարկում

24
թեգերը:
այրվածք, վարորդ, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2228)
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Արագյուղ-Եղվարդ ճանապարհին. BMW-ի 28-ամյա վարորդը տեղում մահացել է
Երևանում վթարված երթուղայինի վարորդը խմած չի՞ եղել. մանրամասներ «Արմենիա» ԲԿ–ից
Չարենցավանի քաղաքապետի կինը վթարի է ենթարկվել