ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik, Ժաննա Պողոսյան. Փայլող աչքերով աղջիկը պատմում է իր սիրելի զբաղմունքի` նորաձևության էսքիզների մասին։ Թղթի սպիտակ էջերից նրան են նայում բարձրահասակ, բարեկազմ մոդել աղջիկները` շքեղ, փայլփլուն զգեստներով ու բարձրակրունկներով։

Նրանց ստեղծողը, սակայն, ընդհանրապես նման չէ իր հերոսներին. նրա հագին ոճային և հարմարավետ տաբատ է, սպորտային կոշիկներ և սվիտեր։ Ի տարբերություն իր մոդելների` նրա դեմքին շպարի հետք անգամ չկա, իսկ եղունգների համար նախատեսված գույնզգույն լաքով սրվակները նա գնում է բացառապես աշխատանքի համար։

«Կարող եմ խանութում մի ժամ եղունգի լաք ընտրել, մինչև չգտնեմ իմ նկարի համար անհրաժեշտ գույնը։ Վաճառողուհիները մոտենում են ինձ, նայում չհարդարված եղունգներիս ու զարմանում։ Իսկ ես գալիս եմ տուն և լաքով ներկում էսքիզները»,–ժպտում է աղջիկը։

Պատանի դիզայների անունը Լիանա Կարապետյան է։ Նա 15 տարեկան է։ Ծնվել ու ապրում է Երևանում։ Նա իր հասակակիցներից շատերի նման դպրոց է գնում և տարբեր նախապատրաստական խմբակների հաճախում, բայց, ի տարբերություն նրանց, Լիանայի հոբբին այդքան էլ տարածված չէ։ Նա հազվադեպ է իր հետաքրքրությունների մասին խոսում ընկերների հետ։ 3 տարեկանից Լիանան տարբեր գույնի ու ձևի զգեստներ է նկարում։ Յուրաքանչյուր սեզոնի նա ոգեշնչվում է ինչ–որ նոր ոճով կամ դարաշրջանով և զրոյից կերտում իր նկարները։

«Այսօր, օրինակ, ինձ հետաքրքրում են 60-ականները։ Ես զգեստներ եմ նկարում, որոնք երևի արդեն վաղուց նորաձև չեն։ Անկեղծ ասած` ես այնքան էլ չեմ հետևում թրենդներին։ Իմ զգեստների հարցում երկու բան եմ կարևորում` որ հագիս լավ նստի և առավելագույնս հարմար լինի»,–խոստովանում է Լիանան։

Նրա մայրը` Աննա Ճզմաչյանը, կատակով ասում է, որ Լիանան նման է այն դիզայներներին, որոնք գլխապտույտ տոնական մոդելներից հետո հասարակ գորշ զգեստով պոդիում են դուրս գալիս։ Լիանան ծիծաղում է այս մեկնաբանությունը լսելով ու փոքրիկ ճշտում անում`այնքան էլ համոզված չէ` ապագայում դիզայներ կդառնա՞, թե՞ ոչ։
Շքեղություն` հայկական ձևով. Հորդանանի թագուհին դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստն է հագնում
«Ես շատ եմ ուզում, որ բոլոր էսքիզներս կյանքի կոչվեն։ Երազում եմ փոքր արհեստանոցի մասին։ Բայց իմ հետաքրքրությունների շրջանակը լայն է ու հազիվ թե կանգ առնեմ միայն հագուստի դիզայնի վրա։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ապագայում ինչ եմ ուզում դառնալ` հոգեբան, փաստաբան, ռեժիսոր, դերասանուհի, երգչուհի... Միլիոնավոր հետաքրքրություններ ունեմ»,– ասում է դեռահաս աղջիկը։

Հայ դիզայների կոստյումներ կրող Իրանի հավաքականը ֆուրոր է առաջացրել սոցցանցերում
«Միլիոնավոր հետաքրքրություններից» ամենահաջողվածը, թերևս, զգեստների մոդելավորումն է։ Դստեր հետաքրքրությունը նկատելով` ծնողները նրան գրանցել էին դիզայնի և նկարչության դասընթացների։ Բայց ուսուցիչները չէին ցանկացել նրան վերցնել՝ ասելով, որ որևէ նոր բան նրան սովորեցնել չեն կարող։ Այսօր Լիանան կարուձևի դասընթացների է հաճախում. ուզում է անձամբ կարել իր հորինած զգեստները։
«Անցած տարի մեր դպրոցում ավարտական երեկո էր։ Հատուկ դրա համար ես զգեստների մի քանի էսքիզ նկարեցի և տարա կարուձևի արհեստանոց։ Մայրիկիս ընկերուհին ևս ինձնից էսքիզներ էր վերցնում և դրանց հիման վրա իր համար զգեստներ պատվիրում։ Դա էլ վատ չէ, բայց կցանկանայի ինքս կարել»,–ժպտում է Լիանան։
Նա իր ապագան Հայաստանում չի տեսնում։ Աղջիկը երազում է ապրել և աշխատել Մանհեթենում։ Տանն այս հարցում փոխզիջման են գնացել. սկզբում Լիանան կփորձի կրթություն ստանալ Երևանում, այնուհետև որակավորումը բարձրացնելու համար կմեկնի արտերկիր։

«Երևանը հետաքրքիր քաղաք է, սակայն եթե ես սկսեմ լրջորեն զբաղվել հագուստի դիզայնով, չեմ կարծում, որ այստեղ կարող եմ մեծ հաջողությունների հասնել։ Հայաստանում այնքան էլ չեն սիրում գեղեցիկ հագնվել»,–ասում է աղջիկը։

Զրույցի ընթացքում Լիանան հեշտությամբ անցնում է հայերենից ռուսերենի, ռուսերենից անգլերենի, նայում ժամացույցին. վախենում է ուշանալ երգի խմբակի պարապմունքից։ Բայց մտքում արդեն նոր զգեստի էսքիզն է անում։ Ինչպես է նա ամեն ինչ հասցնում, և ինչու է նրան հետաքրքիր այդ ամենը` մեծահասակներին բացատրել չի ուզում, բացի այդ, իմաստ էլ չի տեսնում դրա մեջ։ Լիանայի փոքր աշխարհն այսօր «միլիոնավոր հետաքրքրություններն են», բայց շատ շուտով նա ստիպված կլինի ընտրություն անել։ Իսկ թե իր նախասիրություններից որ մեկը կընտրի պատանի տաղանդը և որից ստիպված կլինի հրաժարվել, ցույց կտա ժամանակը։
Ինչպես հայուհու հագած սվիտերը ներշնչեց Էլզային. դիզայների անհավանական պատմությունը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է օտարերկրացիների համար Արցախի տարածք մուտք գործելու նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ, որոնք ռուսական կամ հայկական քաղաքացիություն չունեն, դրա հետ կապված խնդիրներ են ունենում։ Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, սիրում են նաև Արցախ այցելել, և ահա այս ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Արցախ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով», - ասել է Սինանյանը:
Նրա խոսքով` խոսքն այն շրջանների մասին է, որոնք գտնվում են հայկական կողմի ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
«Նոր կարգն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, այնուհետև ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին ու հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա ավելացրել է, որ համավարակից առաջ 2019-ին Արցախ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։
«Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ համավարակը չի անցել, ու զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Բայց միևնույնն է, կան մարդիկ, որոնք ուզում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների ու մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նշել է Սինանյանը։



