Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞ մինչև հանրաքվեն. պատասխանում է ՍԴ նախագահի խորհրդականը

498
(Թարմացված է 16:45 14.02.2020)
Հրայր Թովմասյանի խորհրդականը բացառել է, որ ՍԴ նախագահը հանդիպումներ և քննարկումներ է ունենում։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի խորհրդական Գրիգոր Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում բացառեց, որ ՍԴ նախագահը մինչև հանրաքվեն հրաժարական կտա։

«ՍԴ նախագահի մասով լիովին բացառում եմ։ Շահարկում են այդ հարցը, որ կարող է ճնշում լինել իրենց ազատ կամարտահայտության վրա, հանրաքվեն չի՞ դիտվում ճնշում, երբ հարկադրաբար դադարեցվում են իրենց լիազորությունները»,- ասաց նա։

ՍԴ նախագահը բացառեց նաև, որ Թովմասյանը հանդիպումներ և քննարկումներ է ունենում դատավորների հետ։

Հրայր Թովմասյանը խոսում է, Նիկոլ Փաշինյանը` ժպտում. «անհերքելի ապացույց» գրիչի տեսանյութը

«Եթե չեմ սխալվում, մամուլում հրապարակվեց, որ ԱԺ աշխատակազմը հաստատել է հանդիպումների փաստը։ Ի՞նչ են իրենք քննարկում, ես չգիտեմ, բայց եթե պայմանական քաղաքական իշխանությունն ինչ-որ սակարկություններ է անելու, պետք է ևս մեկ անգամ զգուշացնել, որ սա հետագայում շատ լուրջ խնդիր է դառնալու իրենց համար», - նշեց Մուրադյանը։

ՀՅԴ–ն հորդորում է անտեսել հանրաքվեն

Հիշեցնենք, որ ապրիլի 5–ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին։

ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Նախկին նախարարը չի մասնակցելու «Այո»–ի կամ «Ոչ»–ի քարոզչությանը. ինչո՞ւ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվեի ապրիլի 5–ին։

498
թեգերը:
Դատավոր, Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Քաղաքական շահը թույլ չի տալիս համախմբվել մեկ տանիքի տակ». Քեռյանը` «ոչ»–ի շտաբի մասին
Հեղափոխությանն ասում եմ «այո». Փաշինյանը նոր բանաստեղծություն է հրապարակել
Փաշինյանը գտավ գլուխկոտրուկի բանալին. հետհեղափոխական ոճի յուրահատկությունները
Մուկուչյանի ֆենոմենը, կամ ինչն է դժվար լինելու նրա համար հանրաքվեի գործընթացում