00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավստրիացի նորապսակները Գյումրիում հիացան Տրնդեզով և թռան կրակի վրայով. տեսանյութ

© Sputnik / Armenuhi MkhoyanПразднование Трндеза на площади Вардананц (13 февраля 2020). Гюмри
Празднование Трндеза на площади Вардананц (13 февраля 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տյառնընդառաջն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր շարունակվում է նշվել մեծ շուքով, ուրախությամբ ու հանդիսություններով: Չնայած տոնակատարության ավանդություններից ոչ բոլորն են պահպանվել այսօր:

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ինչպես անցած տարիներին, այս տարի էլ պատարագից հետո Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ Գյումրու կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում, վառվեց Տյառնընդառաջի տոնական կրակը: Գյումրեցիներն են վկայում՝ Տերնդեզին անպայման խարույկ վառելը պահպանված լավ ավանդույթներից է:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրիում նշել են Տրնդեզը
Ավստրիացի նորապսակները Գյումրիում հիացան Տրնդեզով և թռան կրակի վրայով. տեսանյութ - Sputnik Արմենիա
Գյումրիում նշել են Տրնդեզը

«Տրնդեզը խարույկի մեջ ենք գցում անցած տարվա Ծաղկազարդից մնացած ճյուղերը, ապա կրակը տուն ենք տանում, վառում տան մոմերը։ Իսկ նորապսակ զույգ ունեցող ընտանիքը նույն կրակով հաջորդ օրը բակում խարույկ է վառում և հյուրերի հետ թռնում խարույկի վրայով»,-պատմում է գյումրեցի տիկին Ջեմման։ Նա հիշում է, որ իր Տրնդեզն էլ ինքն է ամուսնու հետ խարույկի վրայով թռել:

Խարույկները վառում են եկեղեցու կանթեղների կրակով. ի՞նչ խորհուրդ ունի Տեառնընդառաջը

«Ավանդույթները, թեև ոչ ամբողջովին, բայց պահպանվում են, հատկապես այն տներում, որտեղ մեծ կա: Ես էլ իմ սկեսուրից եմ սովորել ու արդեն պատրաստել եմ փոխինձը»,-պատմում է տիկին Ջեմման: 

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրիում նշել են Տրնդեզը
Ավստրիացի նորապսակները Գյումրիում հիացան Տրնդեզով և թռան կրակի վրայով. տեսանյութ - Sputnik Արմենիա
Գյումրիում նշել են Տրնդեզը

Չնայած ցուրտ եղանակին ու ձյանը, ոչ միայն գյումրեցիները, այլ նաև քաղաք այցելած հյուրերը մնացին մինչև վերջ: Ավանդույթը հատկապես հետաքրքիր էր նրանց համար:

«Առաջին անգամ ենք նման ավանդույթ տեսնում: Սիրիայում մենք հիմնականում պատարագին ենք մասնակցում, բայց խարույկի վրայով թռնել չկա: Ուրախ ենք, որ այսօր Գյումրիում այս հետաքրքիր ավանդույթին ականատես եղանք»,- Sputnik Արմենիային ասացին Վարուժ ու Շողիկ Հեքիմյանները, ովքեր հրապարակի միջոցառմանը միացել են Գյումրու սբ Յոթվերք եկեղեցում պատարագին մասնակցելուց հետո:

Գյումրիում նշել են Տրնդեզը
Ավստրիացի նորապսակները Գյումրիում հիացան Տրնդեզով և թռան կրակի վրայով. տեսանյութ - Sputnik Արմենիա
Գյումրիում նշել են Տրնդեզը

Ավստրիայից ժամանած զբոսաշրջիկներն ամենահետաքրքրվածն էին. նրանք ոչ միայն պատարագին, այլ նաև բացօթյա ողջ միջոցառմանը սիրով մասնակցեցին: Իմանալով, որ Տյառնընդառաջը նորապսակների տոն է` անկեղծացան՝ իրենք ևս նորապսակներ են և, համաձայնելով Sputnik Արմենիայի առաջարկին, իրենք էլ թռան կրակ վրայով:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱվստրիացի զույգը
Ավստրիացի նորապսակները Գյումրիում հիացան Տրնդեզով և թռան կրակի վրայով. տեսանյութ - Sputnik Արմենիա
Ավստրիացի զույգը

«Ոչինչ չգիտեինք այս տոնի ու ավանդույթի մասին, բայց ոչ միայն տեսանք, այլ նաև մասնակցեցինք»,–ասացին նրանք:

Օրն ավելի տոնական դարձավ հրապարակում ուրախ շուրջպարի շնորհիվ:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրիում նշել են Տրնդեզը
Ավստրիացի նորապսակները Գյումրիում հիացան Տրնդեզով և թռան կրակի վրայով. տեսանյութ - Sputnik Արմենիա
Գյումրիում նշել են Տրնդեզը

Հեթանոսական շրջանից եկած Տրնդեզը Պատմական Հայաստանի շատ վայրերում համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոնը: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ:Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները: Տյառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ։ Քրիստոնեական շրջանում Հայ Առաքելական եկեղեցին վերափոխեց տոնը` դարձնելով եկեղեցու անշարժ տոներից մեկը։ Այն նշվում է փետրվարի 14-ին՝ Սուրբ ծննդից քառասուն օր հետո:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրիում նշել են Տյառընդառաջը
Ավստրիացի նորապսակները Գյումրիում հիացան Տրնդեզով և թռան կրակի վրայով. տեսանյութ - Sputnik Արմենիա
Գյումրիում նշել են Տյառընդառաջը

Կենցաղում տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է, որը սկսվում էր փետրվարի 13-ի երեկոյան՝ ճրագալույցի ժամերգությունից հետո:

Լրահոս
0