Աննա Նաղդալյան

Ադրբեջանի սին և կեղծ պնդումները արտացոլում են ժողովրդավարության ընկալումները. ԱԳՆ

28
(Թարմացված է 13:59 13.02.2020)
Պաշտոնական Երևանը հերքել է Ադրբեջանի արտգործնախարարության Ադրբեջանի ընտրություններում Ղարաբաղի ներկայացուցիչների ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունները:

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվար - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով և կեղծիքներով, և երկրի իշխանությունները փորձում են քողարկել այդ խախտումները` շահարկելով ղարաբաղյան հակամարտությունը:

«Մենք ծանոթ ենք ընտրութունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում և դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում, ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով»,- հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:

Գերատեսչության պնդմամբ`այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։

Ինչ շրջադարձեր կբերի Արցախի ընտրություններին Մայիլյան–Բաբայան տանդեմը. ո՞րն է Երևանի դերը

«Այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները»,- նշված է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները գործոն չեն խաղաղ գործընթացում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ Արցախը իր ողջ պատմության ընթացքում  երբեք չի մասնակցել  որևէ Ադրբեջանի ընտրություններին: Արցախում իրենց ընտրությունը կկատարեն մարտի 31-ին ՝ հաջորդ համապետական ​​ընտրություններում:

28
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ընտրություններ, Ադրբեջան, Աննա Նաղդալյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցին պարտվեց. հայ երգչուհուն Դրեզդենի օպերայում հոտնկայս են ծափահարել. տեսանյութ
Ադրբեջանը նահանջե՞լ է. ինչպես Երևանը և համանախագահները փրկեցին բանակցությունները
Սարգսյան. «Ադրբեջանին ինչ-որ տեղ պարտադրել են ստորագրել Մինսկի խմբի օրակարգի տակ»