ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայտնի երգչուհի, դիզայներ Արմինկան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և նշել, որ իր երկրպագուներին անչափ սիրում է։
«Ես քեզ սիրում եմ». Օլգա Բուզովան հայերեն խոստովանություն է արել սիրելիին
«Հրճվանք ու անասելի ջերմություն եմ զգում՝ կարդալով Ձեր մեկնաբանությունները: Մեր սերը փոխադարձ է»,- գրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Երգչուհու երկրպագուները մի շարք հաճոյախոսություններ են գրել նրա հրապարակման տակ։
«Մեր սերն էլ քո հանդեպ է անսահման», «ախր շատ էլեգանտ ու նրբաճաշակ եք», «Արմինկա ջան, կատարյալ եք ամեն ինչում, Աստված պահապան», «գեղեցկուհի Արմինկա»,–գրել են նրանք։
Նշենք, որ տարիներ առաջ Արմինկան մշտական բնակություն հաստատեց ԱՄՆ-ում: Շշուկներ տարածվեցին, որ երգչուհին Հայաստանից նեղացած հեռացավ: ԱՄՆ-ում ծնվեց երգչուհու որդին` Ալեքսը: Այժմ Արմինկան զբաղվում է նաև հագուստի դիզայնով: Ունի սեփական խանութ-սրահ:
Արմինկան ծնվել է 1973թ. օգոստոսի 22-ին Երևանում: 1990-92թթ. սովորել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիային կից էստրադային-ջազային արվեստի ստուդիայում: 1992-97թթ. երգել է «Հայեր» փոփ խմբում: 2001-05թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
«Շատ կարճ` իմ Վալենտինի նվերի մասին». Սոնայի սպասումներն ու Գրիգի զայրույթը
1998թ-ից հանդես է գալիս «Արմինկա» բեմական անունով: Տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է բազմաթիվ մրցանակների: Թողարկել է 4 ձայնասկավառակ: Եղել է «Հայուհիներ» նախագծի երաժշտական պրոդյուսերը: Հայաստանում և արտերկրում ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ:
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը մեծ ճանաչում ձեռք բերեց աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ.–ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո, նկարահանվել է իտալական «Grazia» ամսագրի համար։ Նա այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում և լուսանկարներ հրապարակել։
Посмотреть эту публикацию в Instagram
Արմինեի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել և մոդելին նորանոր հաջողություններ մաղթել։
«Գեղեցկուհի, լիքը հաջողություններ քեզ։ Կատարյալ։ Յուրահատուկ»,– գրել են նրանք։
Ավելի վաղ մոդելը նկարահանվել էր «The Muse Fashion» հայկական ապրանքանիշի գովազդային տեսահոլովակում։
Նշենք, որ Արմինեն սկզբում մեծ քննադատությունների ալիքի բախվեց։ Շատերը նրան վիրավորում էին տարբերվող արտաքինի համար ու առաջարկում պլաստիկ միջամտության դիմել։
«Gucci»–ի հայ մոդելը դարձել է հայրենական դիզայների նոր հավաքածուի դեմքը
Սակայն այժմ հայուհին իր հստակ քայլերն է անում նորաձևության բարձր բեմերում, իսկ քննադատություններին վերաբերվում է ժպիտով։
Ինչ տեսք ուներ «Gucci»–ի հայ մոդելը մանուկ հասակում. լուսանկար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ բարեփոխումների այն տեմպը, որ կա առողջապահական համակարգում, առնվազն կպահպանվի և մի բան էլ կմեծանա։ Այս մասին նա այսօր ասել է նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին առողջապահության նախարարության աշխատակազմին ներկայացնելու ժամանակ:
Նա նշել է, որ այդուհանդերձ, չէր ուզենա, որ հանրության շրջանում տպավորություն ստեղծվի, թե առողջապահական համակարգի գործունեությունը համարում են անթերի, քանի որ առողջապահական համակարգի գործունեությունը և որակը շատ տեղերում դեռ հեռու է իրենց պատկերացրածից ու երազածից, բայց ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ հատկապես ճգնաժամային 2020 թվականին առողջապահական համակարգն, ընդհանուր առմամբ, լուծել է իր առջև դրված խնդիրները:
Անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի նշանակմանը՝ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ նա այս ընթացքում զբաղեցրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, այսինքն եղել է թիմի անդամ:
«Հույս ունենք, որ առողջապահության նախարարությունը կշարունակի ակտիվ գործունեությունը և չի վախենա քննադատություններից, որովհետև աշխատանքը, բնականաբար, բերում է քննադատություն: Իհարկե պետք է առավել ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ և փորձել օգտակար ու ռացիոնալ տեղեկատվություն ու խորհրդատվություն դուրս բերել»,- ասել է վարչապետը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնում գործունեության համար, արձանագրելով, որ Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունը ամենաարդյունավետ գերատեսչություններից մեկն է եղել։
Վարչապետը նկատել է, որ 2020 թվականը հատկապես առողջապահության ոլորտի համար մեծ փորձությունների տարի է եղել՝ պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով:
«Ուզում եմ հատկապես հիշեցնել, որովհետև հիմա այդ դրվագի մասին, ըստ էության, մոռացվել է, որ կար ժամանակ, երբ մեզ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ի ցույց էին դնում այլ երկրներ, ասելով, որ ահա տեսեք, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ, դուք կորոնավիրուսի դեմ պայքարել չգիտեք»,–ասել է նա:
Վարչապետի համոզմամբ՝ կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորոնավիրուսի համավարակին և այսօր էլ միջազգային չափանիշներով ունենք կառավարելի իրավիճակ: Պատերազմից հետո մարմինների նույնականացման հարցում եղած բարդությունները նույնպես, ըստ Փաշինյանի, հաղթահարվել են և «այդ աշխատանքը նույնպես շատ ընդունելի տեմպեր է ստացել»։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Մեղրիի տարածաշրջանում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքեր կատարելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Պայթյունի հետևանքով արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2 հրշեջ փրկարարներ վնասվածքներ են ստացել։ Այս պահին նրանք տեղափոխվում են հիվանդանոց։