Երևան

Սառնամանիքները կմեղմվեն, բայց ձյունը չի դադարի. եղանակի տեսություն

148
(Թարմացված է 10:22 13.02.2020)
Սաստիկ ցուրտը նահանջում է, բայց տեղումները որոշակի դադարներով կշարունակվեն։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում այսօր ուշ երեկոյան, փետրվարի 14-ի գիշերը, 16-17-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին կլինի  հարավարևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` առանձին վայրերում այսօր հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Փետրվարի 14-ի ցերեկը և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում այսօր, փետրվարի 14-ի գիշերը, 16-17-ը հնարավոր է թույլ ձյուն: Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի 0-ից +2, երեկոյան-1-ից -3 աստիճան։

Փետրվա՞ր, թե՞ մարտ. Սուրենյանն ասել է` ինչ եղանակ է սպասվում ձմռան վերջին ամսին

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում հայտնել էր, որ արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով պայմանավորված անցած գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն։

148
թեգերը:
Գագիկ Սուրենյան, ձյուն, ցուրտ, օդի ջերմաստիճան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (682)
Ըստ թեմայի
Ո՞ր մարզերում կտեղա Գագիկ Սուրենյանի «խոստացած» առատ ձյունը. եղանակի տեսություն
Առատ ձյունն արագ մոտենում է. Սուրենյանը նոր տվյալներ է հրապարակել
Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում... Երևանում. լուսանկարներ
Հայաստանի որոշ հատվածներում թաց ձյուն կգա. եղանակի տեսություն