00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճակատագրի հեգնանք. ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում բժշկական դիմակներ չկան

© Sputnik / Мигель Кандела / Անցնել մեդիապահոցПрохожие в защитных масках на одной из улиц в Гонконге.
Прохожие в защитных масках на одной из улиц в Гонконге. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը միացել է միջազգային ակցիային և Չինաստան դիմակներ է ուղարկում։ Երկրում դեֆիցիտ է, պահեստները դատարկ են, իսկ առաքում իրականացնող ընկերություններն ամեն օր ծանրոցներ են կապում Չինաստանի տարբեր քաղաքներ ուղարկելու համար։

Նանա Մարտիրոսյան, Լաուրա Սարգսյան, Sputnik  Արմենիա

Դիմակնե՞ր։ Ո՛չ, չենք լսել... Հայաստանի պահեստները, որտեղ դեռ մեկ ամիս առաջ մի քանի տասնյակ տոննա դիմակներ էին պահվում, որոնք, ի դեպ, ներմուծվել էին Չինաստանից, գրեթե դատարկվել են։ Մեղավորը Չինաստանում տիրող կորոնավիրուսն է, որը թեև մեր երկիր չի հասել, սակայն մեծ աղմուկ է բարձրացրել։

 Усиление санитарно-карантинного контроля в аэропортах в связи угрозой коронавируса - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը մերձեցնում է. հայ աղջիկները`չինացիների նրբանկատության մասին

Վարդագույն, երկնագույն և սև դիմակներով մարդիկ ողողել են Երևանի փողոցները։ Զանգվածային կամ «դիմակային» պսիխոզը սրվել է Չինաստանի իրադարձությունների և մեր երկրում «սովորական» գրիպի համաճարակի մասին լուրերի ֆոնին։

Sputnik  Արմենիայի անցկացրած փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ բնակչության մի մասն անկեղծորեն հավատում է` դիմակն օգնում է պաշտպանվել սեզոնային գրիպից և նույնիսկ այդքան վախեցնող կորոնավիրուսից, որը փոթորկել է Չինաստանը։

Դիմակներ կրողների մյուս մասն այդքան էլ չի հավատում դրանց` վարակի կանխարգելման միջոց լինելու արդյունավետությանը, սակայն կարծում է, որ արդեն իսկ վարակակիր հանդիսացող մարդիկ դրա օգնությամբ կկարողանան  սահմանափակել վարակի տարածումն ու հարազատներին զերծ կպահեն վարակվելուց։

Ինչպես են Ուհանում բուժքույրերը պարում կորոնավիրուսով հիվանդների համար. տեսանյութ

Կարճ ասած երկրում իսկապես իրարանցում է։ Բանը հասել է նրան, որ սոցցանցերում ակտիվ շրջանառվում է դեղատներում բժշկական դիմակների դեֆիցիտի մասին տեղեկությունը, իսկ ԶԼՄ–ները գրում են դրանց էական թանկացման մասին (հինգ, նույնիսկ վեց անգամ)։ Այսպես, օրինակ, հրապարակումների համաձայն, դիմակները, որոնք նախկինում հնարավոր էր ձեռք բերել 30 դրամով, այժմ արդեն 150-300 դրամ արժեն։

Sputnik Արմենիայի թղթակիցը վերլուծել է քաղաքի կենտրոնում գտնվող դեղատների գները. դիտարկված հինգ դեղատներից 3-ում դիմակներ ընդհանրապես չկան, երկուսում կան, բայց վաճառվում են մի փոքր բարձր գնով` 80 և 40 դրամով, մյուս երեք ցանցերում, որտեղ ներկա դրությամբ դիմակներ չկան, գները տատանվում են 30-50 դրամի սանդղակում։

Այսպիսով, թեև գները մի փոքր սովորականից բարձր են, այնուամենայնիվ, էական թանկացման մասին խոսք չկա։ Ավելի սուր է բժշկական դիմակների դեֆիցիտը։

Made in China–ն` China–ի համար. ո՞վ է մեղավոր, որ դիմակներ չկան

Միևնույն ժամանակ Հայաստանում մասնավոր անձինք և կազմակերպությունները շարունակում են Չինաստան դիմակներ ուղարկել` այն էլ տոննաներով։ Այս օրերին նաև միջազգային փոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատանքն է ավելացել։

«Արդեն տասը օրը է` ամեն օր դիմակներ ենք ուղարկում։ Ամենամեծ խմբաքանակը երեք տոննա էր, ամենափոքրը` կես կիլոգրամ», – Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց DHL Worldwide Express երևանյան գրասենյակի աշխատակիցը։

Իմ փոքր–ինչ միամիտ հարցին, թե քանի՞ դիմակ կա երեք տոննայում, աշխատակիցը ժպտալով ասաց` չենք հաշվել, մի ամբողջ օր չէր բավականացնի։

Ինչ գիտեն քաղաքացիները կորոնավիրուսի մասին. տեսանյութ

Առաջիկա օրերին 1 մլն 480 հազար դրամ արժողությամբ դեղորայքի, այդ թվում` դիմակների խմբաքանակը Գյումրիից Սիան կուղարկվի։

Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը` Չինաստան դիմակների առաքման նախաձեռնողներից ու կազմակերպիչներից է։ Նրա` Facebook–ի էջում տեղադրած լուսանկարներում  երևում է, որ այդ դիմակները ժամանակին Չինաստանից են Հայաստան բերվել։ Ճակատագրի հեգնանք։

«Անցած շաբաթ մենք արդեն 12 հազար դիմակ ենք ուղարկել։ Նրանք ստացել են, մաքսազերծում են», – ասաց Սարգսյանը։

Գոռն ու ընկերները այսքանով չէին սահմանափակվի, սակայն երկրում դեֆիցիտ է, իսկ այն, ինչը մնացել է, թանկացել է։ Չնայած նրան, որ մենք գների էական աճ չարձանագրեցինք, Սարգսյանը պնդում է, որ գները հինգ անգամ թանկացել են։ Նրա խոսքով` դիմակները, որոնք նախկինում 20 դրամով էին գնում, այսօր 100 են դարձել։

Студент Ереванского государственного университета Янгминг Фанг - Sputnik Արմենիա
Ինչպես չինացին Հայաստան եկավ «չինական» վիրուսից մեկ ամիս առաջ ու սիրահարվեց մեր երկրին

Չնայած, որ Չինաստանում նույնիսկ ամենասովորական դիմակները, որոնք ակնհայտ է, որ կորոնավիրուսից չեն պաշտպանի, մեծ պահանջարկ ունեն։

«Չինաստանի քաղաքներից մեկում այդ դիմակներն անվճար են բաժանում։ Նրանք պահանջում են, որ մարդիկ նույնիսկ փողոցներում դրանք կրեն», – պարզաբանեց Սարգսյանը։

Ընդհանուր առմամբ` Հայաստանից դիմակները ուղարկում են համաճարակի էպիկենտրոնից հեռու գտնվող քաղաքներ։ Այնտեղ, որտեղ տարածված է համաճարակը, դիմակներն արդյունավետ չեն։ Բացի այդ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում այնտեղ հասնելը պարզապես անհնար է։

Հայաստանում 40 մարդ է հետազոտվել կորոնավիրուսի կասկածով. արդյունքը հայտնի է

Սոցցանցերում շրջանառվող մեկ այլ վարկածով` Հայաստանում դիմակների սուր դեֆիցիտը կապված է նրա հետ, որ դեղատների խոշոր ցանցերից մեկը, որը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին, դիմակների մեծ խմբաքանակ է գնել,  սակայն այն Հայաստանում չի իրացրել, այլ ուղարկել է Ռուսաստան, որտեղ դրանք ավելի բարձր գնով է վաճառել։

Ի դեպ, Ալեքսանյանի ներկայացուցիչը Sputnik  Արմենիայի հետ զրույցում կտրականապես հերքեց այս լուրերը` դրանք «զառանցանք» որակելով։

«Նման բան չկա և չի կարող լինել», – ասաց Ալեքսանյանի ներկայացուցիչը։

Բիզնեսը` բիզնես, վիրուսը` վիրուս, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ դիմակների պակասը նաև հասարակության մեջ առկա խուճապի հետևանք է։  Ժողովուրդը, առանց հասկանալու «պետք է, թե ոչ», սկսեց դրանք գնել «հանկարծ պետք կգա» սկզբունքով։

Իսկ դիմակները կարո՞ղ են օգնել. Ի՞նչ են ասում բժիշկներն ու ԱՀԿ–ն

Sputnik Արմենիայի հետ զրույցում բժիշկ–թերապևտ Նարինե Գալումյանը  նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակներն անարդյունավետ են, սակայն սեզոնային գրիպի ժամանակ խորհուրդ է տրվում փակ տարածքներում կրել ` ինչպես հիվանդ, այնպես էլ առողջ մարդկանց։ Գալումյանը հորդորում է դիմակից բացի մի քանի հասարակ կանոն պահպանել` ձեռքերը հաճախ լվանալ, սպիրտով ախտահանել, շատ հեղուկ խմել, ինչպես նաև թարմ միրգ և բանջարեղեն օգտագործել։

Փողոցում դիմակներ կրելը բժիշկն անիմաստ է համարում, լավ կլինի` այդ ժամանակ օրգանիզմը շնչի։

«Դիմակն ընդամենը կանխարգելիչ միջոց է, ավելի կարևոր է բարձրացնել իմունիտետը, որպեսզի օրգանիզմը կարողանա ինքնուրույն ճնշել վիրուսը», – նշեց նա։

Այն, որ սովորական բժշկական դիմակը չի կարող պաշտպանել կորոնավիրուսից, հայտարարել են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները։ Կազմակերպության տարածած տեսանյութում խորհուրդ է տրվում դիմակ կրել հազի, ջերմության կամ շնչառության բարդացման դեպքում, այլապես այն կրելն անիմաստ է։

Դեռ ապացուցված չէ, որ այն կարող է պաշտպանել առողջ մարդկանց։ Բացի այդ, դիմակը, անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում, կարող է վարակի աղբյուր դառնալ։

Եվ քանի դեռ Հայաստանում անտեղի խուճապ էառաջացել, երկիրը կարող է մնալ առանց դիմակների, երբ դրանց կարիքն իսկապես լինի։

Կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերն ավելանում են. Հայաստանն ԱՀԿ–ից ևս 200-ը կստանա

Հիշեցնենք, որ Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 1113-ի։ Հունվարի 31-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը ՉԺՀ քաղաքացիներին ժամանակավորապես արգելված է Հայաստան մուտք գործել։ Որոշումը պայմանավորված է Չինաստանում և նրա սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածմամբ։  ՀՀ ԱԳՆ–ում հայտարարել էին, որ աշխատում են չինական կողմի և միջազգային գործընկերների հետ մեր քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Հայաստանում ներկայումս սուր շնչառական վարակ և գրիպ է տարածված։ Առողջապահության նախարարության տվյալներով` հայաստանյան դպրոցականների ընդհանուր թվի 3,8%–ը այդ պատճառով դասի չի հաճախում, ինչը  նշանակում է, որ շուրջ 2 հազար երեխա հիվանդ է։

Լրահոս
0