Таможный терминал в Гюмри

Ավտոներկրողների հույսը Ղազախստանն է. ինչ կանի ՀՀ կառավարությունը նրանց փրկելու համար

312
(Թարմացված է 23:19 12.02.2020)
Հայաստան ներկրված 190 000 ավտոմեքենաներից 130 000–ը մնացել է չիրացված։ Գործարարների հույսը ԵԱՏՄ–ն է։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանի ու Ղազախստանի ավտոբիզնեսի ոլորտում ստեղծված իրավիճակն անհանգստացրել է նաև ԵԱՏՄ անդամ այլ երկրների պոտենցիալ գնորդներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավտոմեքենաների վաճառքով զբաղվող Գարիկ Վարդանյանը։

«Մարդիկ հարցնում են` միգուցե գան ավտոմեքենա գնեն, տանեն ու իրենց մոտ էլ նույն խնդիրներն առաջանան»,– ասաց նա։

Բայց Հայաստանից մեքենաների ներկրումը սահմանափակելու մասին Ղազախստանի իշխանության որոշումը նախ և առաջ վնասում է հայ գործարարներին։

Զրկվելով ղազախական հսկայական շուկայից` նրանք չեն կարողանում իրացնել վարկերով ու պարտքերով Հայաստան բերված օգտագործված ավտոմեքենաները։

«Մարդիկ կան այս բիզնեսից ընդհանրապես չեն հասկացել, փող են հայթայթել` մեկը տունն է գրավ դրել, մեկը պատրտք է վերցրել, ինչ–որ բան են վաճառել, այդ գումարով մեծ քանակի ավտոմեքենաներ են բերել են` չիմանալով, թե հետո ինչ կարող է լինել»,– ասաց Վարդանյանը։

Վարկով ավտոմեքենաների ներկրման ու վերավաճառքի բիզնեսով զբաղվողներից մեկն էլ Հրաչյա Հովհաննիսյանն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմեց, որ ստեղծված իրավիճակում, եթե այլ ելք չգտնվի, իրենք ստիպված պետք է ցածր գնով վաճառեն ավտոմեքենաները` էլ ավելի վատ վիճակում չհայտնվելու համար։

«Եթե մարդն իր օջախը, իր ամեն ինչը գրավ է դրել ու մեքենա է ձեռք բերել, միայն բանկի պարտքը տալու համար պետք է ստիպված էժան ծախի, որ այդ ամեն ինչի տակից դուրս գա»,– ասաց նա։

ԲՀԿ–ն առաջարկում է ավտոներկրողներին 1 տարի ժամանակ տալ` պատրաստվելու նոր վիճակին

Գործարարների միակ հույսը Ղազախստանի իշխանությունների հետ ինչ-որ պայմանավորվածությունների գալն է։

Այս հույսով ու առաջարկով նրանք այսօր գնացել էին ԱԺ` հանդիպելու Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ։

Импортер автомобилей Гарик Варданян перед встречей с депутатами (12 февраля 2020). Еревaн
© Sputnik / Nelli Danielyan
Գարիկ Վարդանյանը

«Այս գնով ավտոմեքենաներ այսօր ոչ մի տեղ չկան։ Ղազախստանից էլ, Ռուսաստանից էլ ավելի ձեռնտու է գան Հայաստան` ավտոմեքենա գնեն, ուղղակի իրենց օրենքներն այսօր իրենց արգելում են», –Մելքումյանի աշխատասենյակում կայացած հանդիպմանը հայտնեց ավտոներկրողներից մեկը։

ԱԺ պատգամավորը տեղեկացրեց, որ ավտոմեքենաների ներկրման ու արտահանման ցուցանիշների վերաբերյալ հարցում է արել ՀՀ կառավարությանն ու այս տվյալները ստացել։

Պաշտոնական տվյալներով`միայն 2019թ–ին Հայաստան է ներկրվել 189 000 ավտոմեքենա, որից Ղազախստանում հաշվառվել ու համարանիշ է ստացել 22 000-ը, ՌԴ է արտահանվել է շուրջ 37 000–ը։

«Եթե այս թվերին նայենք, ուրեմն մնացած 130 000 ավտոմեքենաները հաշվառված են կամ գտնվում են ՀՀ–ում։ Եթե հաշվենք, որ այս ավտոմեքենաներից մի քանի տասնյակ հազարը ՀՀ քաղաքացիներն են շահագործում, ապա շուրջ 100 000 ավտոմեքենա պետք է դեռ իրացվեն։ Մարդիկ վարկերի տակ են, գումար են ներգրավել։ Պետք է մտածենք, թե այս հարցը ոնց ենք լուծում»,– ասաց Մելքումյանը։

Նրա խոսքով, քիչ չեն նաև այն դեպքերը, երբ Ղազախստանի քաղաքացիները հաշվառվել են Հայաստանում, այդ հաշվառման հիման վրա ստացել են տեխնիկական անձնագիր, պետհամարանիշներ ու մեկել են Հայաստանից։ Արդյունքում`այդ ավտոմեքենաների համար հաշվառվող գույքահարկը կուտակվում է տվյալ ավտոմեքենայի սեփականատիրոջ վրա ու մնում չվճարված։ Եվ տուժում է ՀՀ պետբյուջեն։

Импортер автомобилей Грачья Ованнисян перед встречей с депутатами (12 февраля 2020). Еревaн
© Sputnik / Nelli Danielyan
Հրաչյա Հովհաննիսյան

Հետևաբար, Մելքումյանի համոզմամբ, սա ևս մեկ խնդիր է, որ պետք է լուծվի միջպետական մակարդակով։

ԵԱՏՀ–ում կքննարկեն Հայաստանից Ղազախստան մեքենաների վերաարտահանման հարցը. Մյասնիկովիչ

«Մեր խնդիրն այն է, որ կարողանանք պայման ստեղծել հայ–ղազախական, հայ–ռուսական բիզնեսը պահպանելու համար»,– ասաց Մելքումյանը` հիշեցնելով, որ ավտոբիզնեսի բումից 2019թ–ին Հայաստանը միայն շահել է։ Ներկրված 189 000 ավտոմեքենաների մաքսազերծումից պետական բյուջե է մուտք եղել շուրջ 200 մլն դոլար գումար։

Ավտոներկրողների հետ քննարկման ավարտին Միքայել Մելքումյանը խոստացավ հարցը բարձրացնել ՀՀ կառավարության ու ԵԱՏՄ մակարդակով։

Իսկ արդեն ԱԺ նիստում նա այդ հարցով դիմեց ՀՀ կառավարությանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ ստեղծված իրավիճակը ո՛չ Հայաստանի, ո՛չ ՀՀ քաղաքացիների համար որևէ գույքային հետևանք չի առաջացնի։ Այդուհանդերձ, միջպառլամենտական ու միջկառավարական շրջանակներում ուղիներ փնտրելուն Գրիգորյանը դեմ չէ։

«ԵԱՏՄ այն երկրները, որոնք ունեն սեփական ավտոարտադրություն, երբեք չեն համաձայնել ու չեն համաձայնի, որ լինի կոմերցիոն արտոնություն։ Այսինքն` այս հարցին մենք պետք է նայենք որպես սոցիալական արտոնության կիրառման որոշակի հետևանք։ Հիմա այդ հետևանքները ոնց պետք է վերացնենք»,– ասաց նա։

Փոխվարչապետը հիշեցրեց, որ բանակցային մի փուլ հանգեցրեց նրան, որ ղազախական կողմը 1.5 տարով մեղմացրեց իր պահանջը։

Թե ինչ հնարավոր պայմանավորվածություններ կլինեն ապագայում, Մհեր Գրիգորյանը դժվարացավ կանխատեսել, բայց շեշտեց, որ հարցը պետք է դիտարկվի բացառապես սոցիալական ոլորտում և ոչ թե իբրև բիզնես արտոնություն։

Ինչպես հայտնի է, մինչև 2020թ–ը Հայաստանն օգտվում էր ներկրվող մեքենաների ազգային մաքսատուրքերը ժամանակավորապես պահպանելու հնարավորությունից։  Տուրքերը զգալիորեն ցածր էին եվրասիականից, ինչի պատճառով էլ Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները բազմաթիվ ավտոմեքենաներ էին գնում Հայաստանում։ ԵԱՏՄ երկրներից մեկում մաքսազերծված ապրանքը կարող է անարգել շրջանառվել մնացած երկրներում։ Ուստի Ղազախստանի դիլերները մեծաքանակ մեքենաներ են ներկրել ինչպես Հայաստանից, այնպես էլ Ղրղզստանից։

Ղազախստանը չի շարունակի Հայաստանի «ավտոբիզնեսը». Մարգարյանը` ԵԱՏՄ արտոնության մասին

Նշենք, որ Կենտրոնական բանկի տվյալներով` 2016թ–ին Հայաստանում ավտովարկերը շատ սահմանափակ թիվ են կազմել` ամսական շուրջ 270 մլն դրամի չափով, գրեթե նույն վիճակն է պահպանվել նաև 2017թ–ի ընթացքում։ Իսկ 2017թ–ի դեկտեմբերից վարկավորման այս տեսակը կտրուկ աճ է արձանագրել։ Միայն 2017թ.–ի դեկտեմբերին Հայաստանի բանկերում ու վարկային կազմակերպություններում 1 մլրդ 113 մլն 704 հազար դրամի ավտովարկ է ձևակերպվել։ Ավտովարկավորման աճը շարունակվել է նաև 2018թ.-ին` դեկտեմբերին հասնելով 5.5 մլրդ դրամի։ 2019թ-ի գարնանը ավտովարկերի ամսական ցուցանիշը գերազանցել է 7 մլրդ դրամը։ Տարեվերջին` հոկտեմբեր–նոյեմբերի ամիսներին, դարձյալ անկում է նկատվել։ Ավտովարկերի ամսական ցուցանիշը տարեվերջին կազմել է 5-6 մլրդ դրամ։

312
թեգերը:
Մհեր Գրիգորյան, ավտոներկրողներ, ավտոմաքսատուն, ավտոմեքենա, Հայաստան, Ղազախստան, Միքայել Մելքումյան, ԱԺ
Ըստ թեմայի
ԵԱՏՄ–ին ասենք` դուք աչք փակեք, մենք փող աշխատենք. ղազախները Հայաստանից ավտոմեքենա չեն տանի
Ինչ է սպասում ներկրողներին. կկարողանա՞ն արդյոք վաճառել վարկով ձեռք բերված մեքենաները
Փաշինյանը հարցը կլուծի՞. ավտոներկրողներն իրենց բողոքը ներկայացրին ՊԵԿ փոխնախագահին
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները

7
(Թարմացված է 17:54 15.08.2020)
Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2»–«Ալաշկերտ-2» հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 15 oգոստոսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին։ Օգոստոսի 14-ին «Արարատի» անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի», իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։

Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի, և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին:

«Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոսի 15-ին, և արդյունքների մասին կտեղեկանան վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին։

7
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլիստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 41495-ի
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին
ԱԻՆ

Երևանում 28-ամյա քաղաքացին սպառնացել է վնասել իրեն ու տան անդամներին

10
(Թարմացված է 17:36 15.08.2020)
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատի անդամները։ Նրանք կանխել են ինքնասպանության փորձը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնացել վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է օգոստոսի 15-ին` ժամը 13։37-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Երևանում տղամարդ է նետվել շենքից

Փրկարարները կանխել են 28–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։

Երևանում նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնությամբ կանխվել է երիտասարդի ինքնասպանությունը

 

10
թեգերը:
ինքնասպանության փորձ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. «Lexus»-ը կողաշրջվել է
Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին
Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Ավտովթար Արմավիրի մարզում. տուժածների թվում 3 երեխա կա