Նորապսակներ

Հույս կա. ամուսնական գործակալության տնօրենը վստահեցնում է` ոչ մեկը տանը չի մնա

640
(Թարմացված է 23:22 12.02.2020)
Ի՞նչ պահանջներ ունեն հարսնացուներն ու փեսացուները Հայաստանում։ Արդյո՞ք ճիշտ է, որ միայն հուսահատ մարդիկ են դիմում ամուսնական գործակալություն։ Ամուսնական գործակալության տնօրենը հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում։

ԵՐԵՎԱՆ,  12 փետրվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայաստանում երեսունն անց աղջիկը հնարավորություն ունի եթե ոչ արքայազնի, ապա հասուն և կայացած տղամարդու հետ ամուսնանալու։ Կարևորը, որ նա սլացիկ կազմվածք ունենա և շատ պահանջկոտ չլինի, իսկ եթե այդ ամենի հետ նա նաև կույս է, ապա Փարիզում ամուսնանալու հեռանկարը շատ էլ իրատեսական է։

«Տանը մնացածի» կարգավիճակից ազատվելու համար միայն պետք է դիմել ամուսնական գործակալություն, հարցաթերթիկ լրացնել, հաջող լուսանկարվել ու սպասել ժամադրության։ Ի դեպ, գաղտնիության կանոնները խիստ պահպանվում են և չեն խախտվում։

Տղամարդկանց հարցում ամեն ինչ մի քիչ ավելի դժվար է. գործակալությունում գրանցվելու համար տղամարդը պետք է առնվազն 28 տարեկան լինի և կայուն եկամուտ ունենա։ Նա պետք է իրատեսական պահանջներ ներկայացնի և լուրջ վերաբերվի ամուսնության ու ընտանիքի ինստիտուտին։ Բայց նշենք, որ տղամարդու դեպքում արտաքինը գրեթե նշանակություն չունի։

Ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղյանը հայտնեց, որ հաճախ իրենց դիմում են պոտենցիալ հարսնացուների ու փեսացուների մայրերը։ Հիմնականում խոսքն այն երիտասարդների մասին է, որոնք օր ու գիշեր աշխատում են ու իրենց երկրորդ կեսին փնտրելու ժամանակ գրեթե չունեն։ Հակառակն էլ է լինում` երբ երեխաները գրանցում են ծնողներին ու հաջող տեղավորում նրանց։

105 տարեկանում կյանքը միայն սկսվում է․ ինչու է Իտալիայի քաղաքացին տեղափոխվել Հայաստան

«Կա մի միֆ, որ ամուսնական գործակալություն դիմում են տանը մնացած կանայք ու անհույս ամուրի տղամարդիկ, բայց իրականում նրանք կայացած կանայք ու տղամարդիկ են, որոնք կարիերայի հետևից ընկած մոռացել են անձնականի մասին»,  – ասաց նա։

Գործունեության տասը տարիների ընթացքում Իլոնային հաջողվել է 700 մարդու ամուսնացնել։ Նրանց դիմողների մեծ մասը կանայք են, իսկ տղամարդկանց շարքում շատ են սփյուռքահայերը։ Սփյուռքահայ տղամարդը հաճախ Հայաստան է գալիս գործակալության միջոցով ծանոթացած աղջկան իրականում տեսնելու։ Բայց դեռ չի եղել դեպք, որ կինը գա։

Գործակալության միջոցով ծանոթացած զույգերի դեպքում ամուսնալուծություններ հաճախ չեն հանդիպում։ Բաղյանի խոսքով` տասը տարվա ընթացքում միայն մի զույգ է ամուսնալուծվել, այն էլ երիտասարդ էին։ Հետո երկուսն էլ նորից գործակալություն են դիմել ու նոր ամուսիններ գտել։ Մի դեպքում էլ հիսունն անց տղամարդը երեք տարի կին էր փնտրում ու չէր կողմնորոշվում` ինչ է ուզում։ Բայց վերջերս նա ընտրեց թեկնածուներից մեկին, բնակարան գնեց, ու երջանիկ ապրում են։

«Մենք զգուշավոր ենք 60 տարեկանից մեծ տղամարդկանց գրանցելու հարցում, քանի որ նրանք երբեմն խնամող են փնտրում, ոչ թե կին։ Սակայն շատ են նաև տարիքով եռանդուն տղամարդիկ, որոնք ուզում են երջանիկ ամուսնական կյանք ունենալ անգամ այդ տարիքում։ Չենք գրանցում տարեց տղամարդկանց, որոնք ուզում են երիտասարդ աղջիկների հետ ամուսնանալ։

Ովքեր և ինչպես ամուսնացան 2019 թվականին. աղմկահարույց հարսանիքների 5–յակ

Հետաքրքիր է, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու սոցցանցերը չեն խանգարում ամուսնական գործակալության աշխատանքին։ Ավելին` գործակալության միջոցով ծանոթացած զույգերը կարող են շփվել սոցցանցերում ու էլ ավելի ամրապնդել իրենց կապը։

Ի դեպ, ամենաշատ հարսանիքները հենց այս շրջանում են լինում. սիրահարները նախընտրում են ամուսնանալ Նոր տարուն կամ էլ Տրնդեզին։

Իլոնային հազվադեպ են հարսանիք հրավիրում, քանի որ նորապսակները հիմնականում թաքցնում են` ինչպես են ծանոթացել, բայց գործակալությունում միշտ նշում են իրենց հերթական հաջողությունը։

Նշենք` նախորդ տարվա ընթացքում ամուսնությունների թիվը Հայաստանում ավելացել է. եթե 2018–ին 14 822 ամուսնություն էր գրանցվել, ապա 2019 թվականին` 15 561։ Այդ ընթացքում ավելացել է նաև ամուսնալուծությունների թիվը` 2018 թվականին 3819 ամուսնալուծություն է գրանցվել, 2019–ին` 3879։ Ամենաշատ ամուսնություններն ու ամուսնալուծությունները գրանցվել են Երևանում, ամենաքիչը` Վայոց Ձորում։

640
թեգերը:
Կին, տղամարդ, փեսա, հարսանիք, հարս, Սփյուռք, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես «ինտերնացիոնալ» հարսանիքի ժամանակ հայկական քոչարին հաղթեց այլ պարերին. տեսանյութ
Լոռեցի տղան սիրո խոստովանություն է արել «անթույլատրելի» վայրում. նա հրավիրվել է բաժին
Հանուն հարսնացուի փեսան վեր է կենում հաշմանդամի սայլակից. հուզիչ տեսանյութ
«Շատ կարճ` իմ Վալենտինի նվերի մասին». Սոնայի սպասումներն ու Գրիգի զայրույթը
Բրյուսովի անվան համալսարան

Ուսման վարձի փոխհատուցումը ոչ բոլորին է հասանելի. մի ողջ բուհ դուրս է մնացել նախագծից

121
(Թարմացված է 19:12 11.07.2020)
Ուսման վարձը եկամտահարկի միջոցով փոխհատուցելու նախագիծը քննարկումների տեղիք է տվել։ Շատ ուսանողներ, բնականաբար, գոհ են մնացել նախագծի ընդունումից, բայց կան նաև օրենքից դուրս մնացածներ։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի որևէ ուսանող չի կարող եկամտահարկի միջոցով փոխհատուցել իր վարձը` օգտվելով օրենքով հասանելիք հնարավորությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի ԺՊ Լարիսա Գևորգյանը նշեց` կառավարությանը պետք է խնդրեն վերանայել նախագիծը, քանի որ այն հավասարության սկզբունք չի ապահովում։

Մարտի 6–ին ԱԺ–ի ընդունած նախագծով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ու օրդինատուրայում սովորող և միաժամանակ աշխատող ուսանողները կկարողանան իրենց աշխատավարձերից վճարվող եկամտահարկերը փոխանցել որպես ուսման վարձ։ Նախագծից, սակայն, դուրս են մնացել մի շարք մասնագիտություններ, և սոցցանցերում դրա առնչությամբ քննարկումներ են սկսվել։

«Մեր համալսարանում գործող 4 ֆակուլտետներից որևէ մեկն ընդգրկված չէ կառավարության սահմանած մասնագիտությունների ցանկում։ Սակայն ուսանողների համար եկամտահարկի միջոցով ուսման վարձի փոխհատուցումը մեծ խթան կլիներ ուսումը շարունակելու և հետագայում աշխատաշուկայում ավելի մրցունակ լինելու համար»,– Sputnik Արմենիային ասաց Լարիսա Գևորգյանը։

Լարիսան ինքը մտադիր է բակալավրիատն ավարտելուց հետո մագիստրատուրա դիմել, և հույս ունի, որ կառավարությունը կվերանայի մասնագիտությունների ցանկը և օրենքից օգտվելու հնարավորություն կտա բոլոր բուհերին։

Բրյուսովի անվան համալսարանում, ի դեպ, գործում է 4 ֆակուլտետ` թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն, կրթության և մասնագիտական մանկավարժություն, սոցիալական գիտությունների և սերվիսի, ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետներ։

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել մասնագիտությունները, և ինչո՞ւ են որոշները դուրս մնացել այդ ցանկից` հետաքրքրվեցինք ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանից։ Նա հայտնեց` մասնագիտությունների ընտրության հարցում երեք գործոն են հաշվի առել։

«Ցանկը կազմելիս տարբեր գերատեսչությունների առաջարկներն ենք հաշվի առել, որոնք էլ հիմնվել են աշխատաշուկայի և պետության հռչակած առաջնահերթությունների վրա։ Բացի այդ, կարևորել ենք բնագիտատեխնիկական ուղղությունը և այդ գծով մասնագիտություններն ենք ներառել ցանկում։ Եվ վերջապես հաշվի ենք առել նաև, թե որ մասնագիտությանը որքան անվճար տեղ է հատկացվել պետության կողմից, այսինքն` շատ անվճար տեղ հատկացված մասնագիտությունները չենք ընդգրկել այդ ցանկում»,–ասաց Ալեքսանյանը։

Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար

Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ, որ, օրինակ, մի ամբողջ բուհի ուսանողներ չեն օգտվելու օրենքով տրված հնարավորությունից, Ալեքսանյանը պատասխանեց, որ իրենք որոշում կայացնելիս ոչ թե շեշտը դրել են բուհերի և ֆակուլտետների, այլ մասնագիտությունների վրա։

Նրա խոսքով` առաջին ուսումնական տարին ամփոփելուց հետո չի բացառվում, որ մասնագիտությունները վերանայեն։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ նման նախագիծ կյանքի կոչելն առհասարակ ողջունելի է, քանի որ այն խթանում է կրթության շարունակականության ապահովումը։ Ամբողջ հարցը, սակայն, մասնագիտությունների ցանկն է, որը հայտնի չէ` ինչպես են ընտրել։

«Առանց քննարկումների, առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու են մասնագիտությունների ցանկը որոշել։ Ինչպե՞ս է ստացվել, որ այս կամ այն բուհի ողջ ուսանողներից որևէ մեկը չի կարող օգտվել դրանից»,– Sputnik Արմենայի հետ զրույցում ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` մասնագիտությունների ընտրությամբ հաշվի չեն առնվել տնտեսության զարգացման առաջնահերթությունները։ Կրթության փորձագետը կարծում է` մի շարք մասնագիտությունների առջև փակում են դռները, քանի որ պարզ է`ուսանողները նախընտրելու են կրթությունը շարունակել այն ուղղությամբ, որտեղ հնարավոր կլինի ուսման վարձը փոխհատուցել։ Բացի այդ, հայաստանյան աշխատաշուկան ուսումնասիրված չէ. «Իսկ ո՞վ ասաց, որ հենց այդ մասնագիտություններն են անհրաժեշտ շուկային, ո՞ր ուսումնասիրության հիման վրա են նման եզրակացության եկել»։

Ըստ Մխիթարյանի` կա ռիսկ, որ ավելանան զուտ դիպլոմի համար մագիստրատուրա դիմողները. չի բացառվում նաև, որ ուսման վարձերի փոփոխություն լինի։ Այսինքն` այն մասնագիտությունները, որոնք ներառված չեն այդ ցանկում, ստիպված կլինեն նվազեցնել վարձավճարը, որպեսզի ուսանող ունենան, իսկ մյուսները կարող է նաև ավելացնեն վարձը, քանի որ դիմողների թիվը կավելանա։

Մասնագետը նշեց` նախագծի ամենամեծ թերությունն այն է, որ հայագիտական առարկաները ներառված չեն այդ ցանկում։ Մխիթարյանին հետաքրքրում է մեկ հարց` եթե ոչ ՀՀ–ն, ապա ո՞ր պետությունը պետք է խրախուսի հայագիտական մասնագիտություններով կրթությունը։ Նրա կարծիքով` այս հարցում կառավարությունը մտածելու տեղ ունի։

Նշենք, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով էլ ուսման վարձը հնարավոր է փոխհատուցել եկամտահարկով, հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Իսկ թե որ մասնագիտություններով սովորողները կարող են օգտվել այս հնարավորությունից` ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

121
թեգերը:
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան, եկամտահարկ, Հայաստան
Ըստ թեմայի
Մաթեմատիկայի քննության արդյունքներն օնլայն չեն հրապարակվի
Ի՞նչ հարաբերությունների մեջ է Արայիկ Հարությունյանը Շիրակի մայր բուհի ռեկտորի ԺՊ-ի հետ
Բուհական խորհուրդներում այլևս պաշտոնյաներ չեն լինի
Դիահերձարանի տարածքում

Արսեն Թորոսյանի խոսնակն արձագանքել է համացանցում հրապարակված լուսանկարներին

157
(Թարմացված է 17:38 11.07.2020)
Դիահերձարանում, որտեղ հերձելու են, կորոնավիրուսի պատճառով մահացածներին, այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով ներկայացվում է, որ տարածքը աղտոտված է, իսկ դիմակների ու ձեռնոցների համար աղբաման չկա։ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook–ում գրել է, որ այժմ տարածքը մաքուր պահվելուն ուղղված աշխատանքներ են ընթանում։

«Բայց չեմ կարող չարձանագրել, որ ամենուր փակցված են գրություններ՝ աղբը նախատեսված վայրում թափելու ցուցումով։ Սակայն, միևնույնն է, մարդիկ շարունակում են աղբը թափել չնախատեսված վայրում»,– նշել է նա։

Նիկողոսյանն ավելացրել է, որ այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները, և այն ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից կսկսի գործել։

Այդ դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց։

Նիկողոսյանը նույնպես լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է դիահերձարանի շենքի հարակից տարածքը, ինչպես նաև տարվող աշխատանքները։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է և կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։

Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։ Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։

157
թեգերը:
դիահերձարան, Ալինա Նիկողոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մեղավորները կստանան արժանի պատիժը». Գյումրիում մահացած կնոջ հարազատները բողոքում են
Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող կայքն աշխատել է ԱՄՆ փողերով
Դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնում
Եգիպտոս

Եգիպտոսում 10 հոգով փորձել են փրկել խեղդվող տղային, ու բոլորը մահացել են

0
(Թարմացված է 20:27 11.07.2020)
Ողբերգությունը տեղի է ունեցել Ալեքսանդրիա քաղաքի լողափերից մեկում, որը հայտնի է իր ուժեղ հոսանքով։ Ամեն տարի այդ վայրում բազմաթիվ դժբախտ պատահարներ են լինում։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Միջերկրական ծովում` Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, երեկ 11 մարդ է խեղդվել։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել մի լողափում, որն իշխանությունը փակել էր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է Masrawy–ը։

Առավոտյան ժամը 5-ի սահմաններում պարեկայինների աչքին չընկնելու համար մի խումբ մարդիկ գնացել են լողափ։ Որոշ ժամանակ անց տղա երեխաներից մեկը սկսել է խեղդվել, մեծահասակները նետվել են նրան փրկելու, բայց նրանք էլ են մահացել։

«10 մարդ միաժամանակ խորտակվել են` փորձելով փրկել խեղդվող երեխային», – գրում է Akhbar el-Youm–ը` հղում անելով Ալեքսանդրիայի զբոսաշրջության կենտրոնական վարչությանը։

Ներկա պահին ջրից դուրս են բերել 6 հոգու դի, մյուսներին շարունակում են փնտրել փրկարարները։

Եգիպտոսի բոլոր լողափերը, բացի հյուրանոցների տարածքում գտնվողներից, կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ են մարտ ամսից։

Տեղական ԶԼՄ–ները հայտնում են, որ Փալմ Բիչը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, վաղուց է հայտնի իր վտանգավոր ջրերով։ Ամեն տարի այնտեղ ուժեղ հոսանքների և ժայռոտ ափերի պատճառով խորտակման բազմաթիվ դեպքեր են գրանցվում։

Ճապոնիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով ավելի քան 60 մարդ Է մահացել

0
թեգերը:
Մահ, երեխա, Եգիպտոս
Ըստ թեմայի
Ողբերգական դեպք Երևանում․ վրաերթի հետևանքով 3 տարեկան փոքրիկ է մահացել
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. կայծակի հարվածից մարդ է մահացել
Հայտնի է` ինչն է կրկնապատկում կորոնավիրուսից մահանալու վտանգը