Վարորդներին հատկացվող բալային համակարգը կարող է վերանայվել

Վարորդներին հատկացվող բալային համակարգը կարող է վերանայվել

203
(Թարմացված է 18:37 12.02.2020)
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ–ում հայտարարել է, որ կառավարությունը ծրագրում է ապագայում քննարկել գործող համակարգի որոշ բացթողումներ։ Չի բացառվում, որ փոփոխություններ լինեն։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չբացառեց, որ ՀՀ կառավարությունը չի բացառում, որ ժամանակի ընթացքում ճանապարհային երթևեկության բալային համակարգի որոշ վերանայումներ կլինեն։

«Չեմ բացառում, որ համակարգն իդեալական չէ, բայց այն ընդհանուր սկզբունքները, որոնց վրա կառուցված է այդ համակարգը, կարծում եմ` միանշանակ շատ դրական է ազդելու ճանապարհային կանոնների պահպանման վրա»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտի ու տաքսու վարորդներին բալային ավելի շատ միավորներ շնորհելու ու արտոնյալ պայմաններ տրամադրելու առաջարկներին, փոխվարչապետը նշեց, որ համաձայն է այդ գաղափարին։

«Համաձայն եմ, որ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների համար պայմանները պետք է մի փոքր այլ լինեն։ Թե ինչքանով խիստ, ինչքանով մեղմ, որոշումները պետք է բալանսավորված ու փաստերի վրա հիմնված լինեն»,– ընդգծեց նա։

Հայտնի է` արդեն քանի վարորդ է 2 տարով զրկվել վարելու իրավունքից. տեսանյութ

Ավինյանի խոսքով` այս բացերն օրենքում առկա են ու պետք է քննարկվեն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։

Տեսասարքերով արձանագրված խախտումների համար այն գործում է հունվարի 1-ից, ՃՈ տեսուչների արձանագրած խախտումների համար` 2020 թ-ի սեպտեմբերի 1-ից։

Բալային համակարգը տաքսու վարորդներին փողոց է հանել. կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է

Նշենք, որ վարորդներից շատերը դժգոհ են այս համակարգից: Բողոքողները հիմնականում տաքսու վարորդներն են:

203
թեգերը:
Տիգրան Ավինյան, Բալային համակարգ, վարորդ, Հայաստան
Ըստ թեմայի
Բալային համակարգը նորից է վերանայվում. «Իմ քայլն» առաջարկում է մեղմացնել կետերից մեկը
ԱԺ–ն չընդունեց ավտոմեքենաներ ներկրելու «շրջանցիկ ուղին»
Բալային համակարգի կիրառմամբ նվազել է ՃՏՊ-ների քանակը. Սերգեյ Ղահրամանյան
Բալային համակարգ վարորդների համար. տուգանքներ և միավորներ