Լամպ

Էներգիան տնտեսելու համար ՀՀ կառավարությունն ուզում է արգելել շիկացման լամպերի գնումը

68
(Թարմացված է 19:24 12.02.2020)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը պատգամավորներին է ներկայացրել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Պետության կարիքների ապահովման նպատակով այսուհետ տենդերով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները:

Այսօր ԱԺ-ում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը:

«Պարզ ասած` շիկացման լամպեր չեն գնելու։ Եթե լուսավորման տեխնիկայի մրցույթ հայտարարվի, դրան կարող են մասնակցել միայն LED լամպեր արտադրողներն ու մատակարարողները», – նշեց Տերտերյանը։

ՀՀ կառավարությունը միջազգային նորմերի հիման վրա էներգաարդյունավետության ստանդարտներ կսահմանի ոչ միայն լամպերի, այլև գրասենյակային տեխնիկայի և այլ սարքերի համար։ Պետությունը գնելու է միայն այդ ստանդարտներին համապատասխանող սարքերը։

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին, ապա դեռ բոլոր համայնքները չէ, որ LED լամպեր գնելու հնարավորություն ունեն։

Գրոմիկոն փակագծեր է բացում. ինչու է միասնական էներգաշուկան կարևոր ԵԱՏՄ–ի համար

«Հետագայում փորձելու ենք համայնքներում էլ էներգաարդյունավետության պահանջներ հաստատել։ Սա վերաբերելու է տեղական ինքնակառավարման մարմինների գնումներին։ Եթե տեղում դրանց գնման պետծրագրեր իրականացվեն, ապա դրանցով միայն էներգախնայող սարքեր են գնվելու», – ավելացրեց նախարարի տեղակալը։

2020-ին էլեկտրաէներգիան չի թանկանա. Գարեգին Բաղրամյան

Նշենք` Երևանում փողոցային LED լապտերի տեղադրման նախագծերից մեկը մեկնարկել է 2015 թվականին։ Այն իրականացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Արևելաեվրոպական հիմնադրամի (E5P) միջոցներով։ 

68
թեգերը:
ԱԺ, էլեկտրաէներգիա, Լույս, լամպ, Հայաստան
Ըստ թեմայի
Թուրք պատգամավորը դիմել է մեջլիսին Մեծամորի ատոմակայանի վտանգները ուսումնասիրելու համար
Երևանցիների մեկ տարվա օգտագործած ջրի քանակից ավել ջուր է խնայվել այս տարի. նախարար
Մնացականյանը պատասխանել է Մամեդյարովի` միջուկային անվտանգության մասին մեղադրանքին