ԵՊՀ

ԵՊՀ-ն ռեկտորի մրցույթ է հայտարարել

67
(Թարմացված է 13:51 12.02.2020)
Մրցույթին կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար։ Հայտարարությունը տեղադրված է ԵՊՀ պաշտոնական կայքում։

«Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` մրցույթն անցկացվելու է մարտի 23-ին: Դրան կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք»,- նշված է հաղորդագրության մեջ: 

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխա­տան­քա­յին պայմանագրի կնքման կարգը սահմանվում է «Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանո­նա­կարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաս­տաթղթեր» կայքում:

ԵՊՀ 100–ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ է. ռեկտորի հրաժարականի տեսանյութը

Մրցույթին մասնակցության դիմումները պետք  է  ներկայացնել 2020 թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը` ժամը 16:00-18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հո­գա­բար­ձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին առձեռն կամ փոստով։ Դիմումներն ընդունվում են ԵՊՀ կենտրոնական մասշենքում` Ալեք Մանուկյան 1, 508 աշխատասենյակ:

Հիշեցնենք, որ այս պահին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Գեղամ Գևորգյանն է։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մայիսի 23–ին հրաժարական էր տվել։

67
թեգերը:
ռեկտոր, մրցույթ, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Հայաստան
Ըստ թեմայի
Հաջորդ տարի ԵՊՀ բոլոր մասնաշենքերում թեքահարթակներ կկառուցվեն
«Եթե ուսանողների ու մեր կարծիքն անտեսվի, դրանում միտում կտեսնեմ». Էդիկ Մինասյան
Հայոց լեզվին սպառնո՞ւմ է լատիներենի ճակատագիրը, կամ ինչպե՞ս պահպանել մայրենին
Պահանջում ենք հայոց լեզվի և պատմության ավելի բարձր մակարդակի ուսուցում. ԵՊՀ–ում դասադուլ է