Երևան

Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. ե՞րբ կդադարեն տեղումները. եղանակի տեսություն

107
(Թարմացված է 18:10 11.02.2020)
Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` այսօր և վաղն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի –Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում այսօր ցերեկը, փետրվարի 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի և 16-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` փետրվարի  14-ի, 16-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-ին տեղումները կդադարեն:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ն գիշերը աստիճանաբար կբարձրանա 8-10, ցերեկը՝ 5-7 աստիճանով:

Երևանում այսօր երեկոյան ժամերին սպասվում է ձյուն, իսկ գիշերը առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է -1-ից +1, երեկոյան -4-ից -6, գիշերը` -10-ից -12 աստիճան։

Ավտոկայանատեղիներում կշարունակե՞ն 200 դրամ պահանջել. ավագանին նոր որոշում է ընդունել

107
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ձյուն, օդի ջերմաստիճան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (687)
Ըստ թեմայի
Խալաթներ, դիմակներ, բախիլներ. Գյումրին կօգնի Չինաստանի իր քույր քաղաքին
Ուկրաինական ջրային կրկեսը Երևանում շոու ծրագիր կներկայացնի
Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են