В России могут пересмотреть стандарты размеров парковочных мест

Ավտոկայանատեղիներում կշարունակե՞ն 200 դրամ պահանջել. ավագանին նոր որոշում է ընդունել

207
(Թարմացված է 15:49 11.02.2020)
Երևանի ավագանին բուռն քննարկումներից հետո, անտեսելով մի շարք խնդիրներ, կողմ քվեարկեց ծառայողական ավտոկայանատեղերի շահագործմանը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Երևանի ավագանին այսօրվա նիստում ընդունեց կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշման նախագիծը։ Նիստին գրանցված 57 ավագանու անդամներից 37–ը կողմ քվեարկեցին, 11–ը` դեմ, 9–ը ձեռնպահ մնաց։

Մինչ քվեարկությունը ավագանու անդամների և քաղաքապետի միջև սուր  քննարկում տեղի  ունեցավ։

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ավտոկայանատեղերի տրամադրման նախագիծը համարեց չարաբաստիկ։

«Մենք տալիս ենք ավտոկայանատեղիների տարածքները, բայց պարոն քաղաքապետն ասում է, որ բոլոր խախտումները , «ռեկետը», փող հավաքելը, պարկովշիկները , այն մաֆիան որը կա, դրանց դեմ ոչինչ չենք կարող անել, ոստիկանությունը պետք է անի»,–ասաց Առաքելյանը` հավելելով, որ այդպես փչացած հեռախոս է ստացվում։

Երևանի «կարմիր գծերը» վերածվել են մեկ այլ ծառայություն մատուցող օբյեկտի

Առաքելյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանից հետաքրքրվեց` ի՞նչ ստուգումներ են իրականացրել ավտոկայանատեղիների մասով , ի՞նչ խախտումներ են արձանագրվել և արդյո՞ք կան փաստեր` ինչով  է զբաղվում մի ամբողջ վարչություն։

Գալստյանն էլ  հեգնեց, թե yerevan.am կայքում հստակ գրված է` տրանսպորտի վարչությունը ինչով է զբաղվում և ինչ գործառույթներ է իրականացնում։

«Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը պատժող կամ բռնող գործիքակազմ չունի։ Մենք ընդամենը փաստն ենք արձանագրում և ուղարկում պատկան մարմիններին»,–ասաց Գալստյանը։

Առաքելյանն էլ շարունակելով թեժ քննարկումը հայտարարեց, որ Գալստյանի պատասխանն իրեն ոչինչ չասաց։

Խոսքն ուղղելով քաղաքապետին Առաքելյանը նշեց, որ կարիք կա մունիցիպալ (թաղային) ոստիկանություն ստեղծելու։ Նա առաջարկեց Երևանի ավագանու հաջորդ նիստին հրավիրել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, որին կուղղեն խնդրահարույց հարցերը։

Քաղաքապետ Մարությանը արձագանքեց Առաքելյանին`  նշելով, որ հրավիրելու դեպքում պետք է դիմել Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետին, քանի որ խնդիրը Երևան քաղաքին է վերաբերվում։

Մարությանը նշեց, որ ցանկության դեպքում Առաքելյանն անձամբ, որպես ՀՀ քաղաքացի, կարող է դիմել ոստիկանություն և ստանալ իր հարցերի բոլոր պատասխանները։

Առաքելյանը կարծես Մարությանից այս արձագանքին չէր սպասում և հունից դուրս եկավ։

Ավտոկայնատեղիների համար չվճարելու համար վարորդները տուգանք չեն վճարի

«Այդ հարցը վերաբերում է մեր գործառույթներին, որովհետև մենք տրամադրում ենք ավտոկայանատեղիներ և չգիտենք թե դրանց ճակատագիրն ինչով է ավարտվում։ Մենք տեր ենք միայն այն գումարին, որը բերվում է և վճարվում բյուջե, սակայն այնտեղ լուրջ քրեածին դրսևորումներ են տեղի ունենում։ Անհատ քաղաքացին այս խնդրով դիմի ոստիկանություն ի՞նչ անի, դա մեր գործառույթների մեջ է»,–ասաց նա։

Թեմայի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Նվարդ Վարդանյանը:

«Մենք ունենք խնդիր, քանի որ տրամադրում ենք ավտոկայանատեղիները, բայց քաղաքապետարանը վերահսկողություն իրականացնելու իրավունք չունի: Յուրաքանչյուր քաղաքացի թող անկեղծ լինի իր հետ և պատասխանի՝ արդյո՞ք այդ «հանցագործությանը» մասնակից է լինում»,- ասաց նա։

Նրա խոսքով` երբ  ընկերների հետ քաղաքում որևէ տեղ է գնում, բոլորը փող են տալիս այդ պապիկներին, երբ ասում է, որ իրավունք չունեն փող տալու, իրեն պատասխանում են, որ մեծ մարդ է, մեղք է:

«Այստեղ քաղաքացու գիտակցության մակարդակի բարձրացման խնդիր կա, հեղափոխությունը պետք է մեր ուղեղում անենք»,- ասաց նա:

Ի վերջո բուռն քննարկումից հետո քվեարկությունն ավարտվեց։

Հայ վարորդները դժգոհ են «կարմիր գծերի» թանկացումից

Հավելենք, որ Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ՝ Երևան քաղաքի ավագանին որոշեց թույլատրել 2020 թվականի ընթացքում շարունակելու  նշված տարածքներում և սահմանված պայմաններով նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի տեղական վճարների դրույքաչափերը հաստատելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

207
թեգերը:
որոշում, ավագանի, ավտոմեքենա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Քաղաքապետարանն ավելի ծախսում է «կարմիր գծերի» վրա, քան ստանում. Մարությանին պատասխանեցին
«Տրանսպորտային մաֆիան» իրականում, կամ ինչու են Երևանի երթուղայինները քանդվում
Կարմիր գծերով ու տեսախցիկներով զբաղվողները խուսափում են խոսել
«Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

Հայաստանն և Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները. Մհեր Գրիգորյան

23
(Թարմացված է 21:05 20.01.2021)
Մհեր Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունն ինչ–որ քայլեր է իրականացնում, որպեսզի ՌԴ–ի հետ սահմանները բացվեն, քանի որ գաղտնիք չէ, որ արտագնա աշխատանքի ամենաշատը հենց այնտեղ են գնում։

«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, սակայն չհաջողվեց։ Դրանից հետո ռուսական կողմի հետ նախաձեռնել ենք հարցի մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են»,–ասաց փոխվարչապետը։

Նա ասաց, որ ՀՀ կառավարությունն այդ մասին 2020-ի դեկտեմբերի 27-ին արդեն իսկ որոշումն ընդունել է, հիմա սպասում են նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել։ Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:

Նա հույս հայտնեց, որ վերոհիշյալ համակարգը կաշխատի, ու մեր հայրենակիցները հնարավորություն կստանան առանց որևէ սահմանափակումների հատել սահմանը։

23
թեգերը:
Սահման, արգելք, Ռուսաստան, Հայաստան
Արխիվային լուսանկար

Հայաստանում ովքեր ու երբ առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ-ն տեղեկացնում է

78
(Թարմացված է 19:56 20.01.2021)
Որոշվել է չմերժել «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար։

Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և «COVAX FACILTY» նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները: Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հանձնաժողովը քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունների որոշման հարցը՝ հաշվի առնելով տարբեր երկրներում այս ուղղությամբ կիրառվող սկզբունքները, ինչպես նաև այս հիվանդության համաճարակաբանական օրինաչափությունները:

Ամփոփելով հանձնաժողովի անդամների և նիստին հրավիրված փորձագետների կարծիքները` հանձնաժողովն առաջարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացնել փուլային՝ սահմանելով ռիսկի խմբերի հետևյալ առաջնահերթությունը.

1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները:

Հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

Հանձնաժողովը քննարկել է նաև «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակներում երկրորդ պատուհանի ընթացքում առաջարկված COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերման հնարավորությունը: Որոշվել է չմերժել «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար՝ հաշվի առնելով հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը (2021 թվականի մարտ) և արժեքի մատչելիությունը:

Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է

Նախարարությունից տեղեկացնում են, որ Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը կլինիկական փորձարկումների բոլոր փուլերում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

78
թեգերը:
պատվաստումներ, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում
Արցախում ռուս խաղաղապահներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ
ԱՀԿ-ն կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է արձանագրել