Հայաստան

Որոշ ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի. Լարսը բաց է

127
(Թարմացված է 09:41 11.02.2020)
Հայաստանի մարզային ճանապարհների որոշ հատվածներում բուք է, որոշներում` մերկասառույց։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 08:58-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս, Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Ջերմուկ-Գնդեվազ (բուք է), Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի, Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

«Որակով» աղավնի, «քյուֆթի» ապարատ․ հայկական կայքում վաճառվող ամենազվարճալի իրերը

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

127
թեգերը:
Լարս, ձյուն, սառույց, Ճանապարհ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (687)
Ըստ թեմայի
Հենոն բոլորից առաջ է անցել. Ֆոնսեկան որոշիչ խաղում հույսը դրել է նրա վրա
«Կեցցե մեր Փաշինյանը, քեզ կանաչ ճանապարհ». ինչպես են հայերն ուրախանում փողոցում
Ինչպես հայուհին «նվաճեց» Անտարկտիդան ու իր անունով լիճ ունեցավ