Мандарины у компьютера

«Որակով» աղավնի, «քյուֆթի» ապարատ․ հայկական կայքում վաճառվող ամենազվարճալի իրերը

373
(Թարմացված է 01:10 12.02.2020)
Հայկական այս կայքում վաճառվում է ամեն ինչ՝ բնակարան, մեքենա, «շատ լուրջ գեներով» շան ձագ և իսկական ձեռնաշղթաներ։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Այսօր Հայաստանում list.am կայքն առցանց առևտրի ամենահայտնի հարթակներից մեկն է։ Կայքը ստեղծվել է հեռավոր 2005թ-ին, երբ մարդիկ միայն բնակարանների և տների վաճառքի մասին հայտարարություններ էին տարածում։ Կայքի օգտատերերի թիվն աստիճանաբար ավելացել է, հայտնվել են նոր բաժիններ, և հիմա list.am-ում կարելի է գնել ինչ ուզես։ Sputnik Արմենիայի աչքից չեն վրիպել կայքի ամենազվարճալի և զավեշտալի հայտարարությունները։

«Շատ լուրջ գեներով» շան ձագեր

Օգտատերն առաջարկում է գնել ցեղական շնիկներ՝ հավաստիացնելով, որ նրանք «շատ լուրջ գեներ» ունեն։ Կենդանիների ազնվացեղ լինելն ապացուցելու համար վաճառողը խոստանում է ցանկացողներին ցույց տալ շների հոր և պապի լուսանկարները։

Реклама щенят на сайте объявлений
© Photo : List.am
«Շատ լուրջ գեներով» շան ձագեր

 

«Որակով» աղավնիներ

Կրկին կենդանական աշխարհի մասին։ Վաճառվում են «որակով» աղավնիներ, որոնց մոտ «խաղ, թռիչք, սաղ տեղն ա»։ Օգտատերը նշում է, որ իր աղավնիների վրա կան գույնզգույն «խալեր»։ Խնդրում է` չզանգեն նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել՝ ուզում են գնել այս գեղեցիկ թռչունները, թե ոչ։

Реклама аренды голубей на сайте объявлений
© Photo : List.am
«Որակով» աղավնիներ

Ֆաքսի ապարատ

Պարզ չէ, թե 21-րդ դարում ում կարող է ֆաքսի ապարատ պետք գալ, իսկ ավելի դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը կուզի վարձել այն։ Բայց օգտատերը չի հանձնվում, նա նույնիսկ խոստանում է վարձույթով տրամադրել ոչ թե մեկ, այլ մի քանի ապարատներ։

Реклама аренды факсимильных аппаратов на сайте объявлений
© Photo : List.am
Ֆաքսի ապարատ

«Դվիժոկ, պերֆորատոր, բոլգարկա»՝ առաքումով

Ինչպես նախորդ հայտարարության, այնպես էլ այս մեկի դեպքում այդքան զվարճալի չեն վաճառվող իրերը, որքան բուն հայտարարությունը։ Վաճառողը խոստանում է, որ «դվիժոկ», «պերֆորատոր», «բոլգարկա», «օտբոյնի մոլոտոկ» գնելու դեպքում այս ապրանքներն անվճար կառաքեն։ Հավանաբար շատ են ուզում ազատվել դրանցից։

Реклама движка на сайте объявлений
© Photo : List.am
«Դվիժոկ, պերֆորատոր, բոլգարկա»՝ առաքումով

«Գլուբիննի» մետաղ որոնող սարք

Ո՞ւմ են պետք հասարակ մետաղ որոնող սարքերը, երբ կան խորքայինները։ Գործիքն այնքան թանկ է տիրոջ համար, որ նա միայն վարձով է տալիս։ «Ամենախոր և մաքուր աշխատող սարքը Հայաստանում», «չինականների նման ամեն զիբիլին ձայն չի հանում», այսպես է նկարագրում վաճառողն իր սարքը։

Реклама металлоискателя на сайте объявлений
© Photo : List.am
«Գլուբիննի» մետաղ որոնող սարք

Ապարատի դիմաց ապարատ

Ի՞նչ անել, երբ հոգնել եք պաղպաղակ ուտելուց։ Ճիշտ է, պետք է սկսել լիտրերով սուրճ խմել։ Օգտատերը հայտարարություն է տարածել պաղպաղակ պատրաստելու սարքի մասին, բայց նա չի վաճառում այն և նույնիսկ վարձույթով չի տրամադրում։ Օգտատերը պատրաստ է պաղպաղակի ապարատը փոխանակել միայն սուրճի ապարատի հետ։ Սակայն վերջում նա մեծահոգաբար ավելացնում է, որ պատրաստ է լսել նաև այլ առաջարկներ։

Реклама аппарата для мороженого на сайте объявлений
© Photo : List.am
Ապարատի դիմաց ապարատ

Իսկական ձեռնաշղթաներ

Եթե դուք հիմա խնդմնդում եք, ապա իզուր։ Օգտատիրոջ խոսքով և դատելով լուսանկարներից՝ այս ձեռնաշղթաները իսկական են՝ շատ պինդ մետաղից, «բանտային»։ Վաճառողը հրահանգների լուսանկարն է ավելացրել ձեռնաշղթաներին, որից պարզ է դառնում, որ դրանք իսկապես ստեղծված են բանտարկյալների համար։

Реклама наручников на сайте объявлений
© Photo : List.am
Իսկական ձեռնաշղթաներ

Թարմ լավաշ

Այն կայքում, որտեղ բնակարան, ավտոմեքենա, ձեռնաշղթաներ ու աղավնիներ են վաճառում, տարօրինակ է, որ հատը 80 դրամով լավաշ են վաճառում։ Եվ նույնիսկ առաքում չկա։ Հիշո՞ւմ եք պերֆորատորներ վաճառողի հայտարարությունը... Այս աշխարհում ինչ-որ բան սխալ է։

Реклама лаваша на сайте объявлений
© Photo : List.am
Թարմ լավաշ

18 տարեկան կոնյակ

Խորհրդանշական է, որ 18-ամյա կոնյակը վաճառելու հայտարարությունը կայքում հայտնվել է հունվարի 4-ին․ երևում է` ինչ-որ մեկն Ամանորին թանկարժեք նվեր է արել օգտատիրոջը։ Իսկ նրան փողն ավելի շատ է պետք։ Միգուցե գինի է նախընտրում։ Հավանաբար վաճառողի կյանքը կերել են զանգերով, որովհետև նա խնդրում է անիմաստ հարցերով չզանգել։

Реклама коньяка на сайте объявлений
© Photo : List.am
18 տարեկան կոնյակ

«Քյուֆթի ապարատ»

Մեր նախնիները հարյուրամյակներ շարունակ առանց տեխնիկական հարմարանքների են պատրաստել ավանդական հայկական մսային ճաշատեսակը՝ քյութֆան։ Բայց ահա տեխնիկան հասել է «հայկական մսագնդերին»։ Ի դեպ, ապարատը շատ շտապ է վաճառվում։

Реклама станка для кюфты на сайте объявлений
© Photo : List.am
«Քյուֆթի ապարատ»

Դհոլ` քիչ օգտագործված

Շատերն են տեսել այս ավանդական երաժշտական գործիքը, բայց հաստատ քչերն են տեսել, որ դհոլը վաճառվի «քիչ օգտագործված» «պիտակով»։ Վաճառողը վստահաբար ասում է, որ շատ քիչ է օգտագործել, իսկ վրայի պատռված հատվածը պատյանը սխալ փակելու հետևանք է։

Реклама барабана на сайте объявлений
© Photo : List.am
Դհոլ` քիչ օգտագործված

Ջերմաքարշ

Շատ ենք ուզում առանց մեկնաբանությունների թողնել այս հայտարարությունը, ինչպես նաև այն, թե ինչպես է օգտատերը գրել «Teplavoz»։ Չէ որ ջերմաքարշերն իսկապես գնահատողների համար այդ մի բառը բավական է։

Реклама тепловоза на сайте объявлений
© Photo : List.am
Ջերմաքարշ

«Ռադիատորի փակելիք»

Հասարակ ստվարաթղթերը վաճառվում են մեքենաների «ռադիատորների փակելիքներ» անվան տակ։ Հետաքրքիրն այն է, որ օգտատերը հատուկ զեղչ է խոստանում «գազելի գծատերերին»։

Реклама продажи картона на сайте объявлений
© Photo : List.am
«Ռադիատորի փակելիք»

15 տարվա ընթացքում list.am-ում հավաքվել են հազարավոր հայտարարություններ։ Այստեղ տարօրինակ բաներ շատ կան, մենք ընտրել էինք ընդամենը մի քանիսը։

373
թեգերը:
հայեր, կայք, Հայաստան
Ըստ թեմայի
Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները
«Մամայություն» է անում. հայուհու ալիքը Telegram-ում իր հետևողներին սոված չի թողնում
Հայ հրաշագործ բժիշկները, կամ ահռելի գոյացությամբ ծնված երեխայի բախտը բերել է